Ավետարան ըստ Հովհաննէսի
14
1Մի՛ խռովեսցին սիրտք ձեր. այլ հաւատացէք յԱստուած, եւ յի՛ս հաւատացէք։ 2՚Ի տան Հօր իմոյ օթեվանք բազո՛ւմ են. ապա թէ ոչ՝ ասացեա՛լ էր իմ ձեզ. Եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի։ 3Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի, դարձեալ գա՛մ եւ առնում զձեզ առ իս. զի ուր ե՛սն իցեմ, եւ դո՛ւք անդ իցէք։ 4Եւ ուր երթամն՝ գիտիցէ՛ք, եւ զճանապա՛րհն գիտիցէք։ 5Ասէ ցնա Թո՛վմաս. Տէր՝ ո՛չ գիտեմք յո՛վ երթաս, եւ զիա՞րդ զճանապարհն կարասցուք գիտել։ 6Ասէ ցնա Յիսուս. Ե՛ս եմ ճանապարհն՝ եւ ճշմարտութիւն եւ կեա՛նք. ո՛չ ոք գայ առ Հայր՝ եթէ ո՛չ ինեւ՛։ 7Եթէ զիս գիտէիք, ապա եւ զՀայր իմ գիտէիք, եւ այսուհետեւ գիտասջի՛ք զնա, եւ տեսէք զնա՛։ 8Ասէ ցնա Փիլիպպոս. Տէր՝ ցո՛յց մեզ զՀայր՝ եւ շա՛տ է մեզ։ 9Ասէ ցնա Յիսուս. Այսչափ ժամանակս՝ ընդ ձե՛զ եմ, եւ ոչ ծանեար զիս Փիլի՛պպէ. որ ետե՛ս զիս՝ ետե՛ս զՀայրն. եւ դու զիա՞րդ ասես՝ եթէ ցո՛յց մեզ զՀայր։ 10Ո՞չ հաւատաս եթէ ես ՚ի Հայր՝ եւ Հայր յի՛ս է. բանն զոր ես խօսիմ ընդ ձեզ, ո՛չ եթէ յանձնէ ինչ խօսիմ, այլ Հայրն որ յիս բնակեա՛լ, նա գործէ զգործսն։ 11Հաւատա՞յք ինձ՝ եթէ ես ՚ի Հայր՝ եւ Հա՛յր յիս. 12ապա թէ ոչ՝ գոնէ վասն գործոցն հաւատացէ՛ք ինձ։ Ամէն ամէն ասե՛մ ձեզ. թէ որ հաւատա՛յն յիս, զգործս զոր ես գործեմ, եւ նա՛ գործեսցէ, եւ մեծամե՛ծս եւ՛ս քան զնոյնս գործեսցէ. զի ես առ Հա՛յր երթամ։ 13Եւ զոր ինչ խնդրիցէք յանո՛ւն իմ, արարից զայն. զի փառաւորեսցի՛ Հայր յՈրդի։ 15Եթէ սիրէք զիս՝ զպատուիրա՛նս իմ պահեսջիք։ 16Եւ ես աղաչեցից զՀայր, եւ ա՛յլ Մխիթարիչ տացէ ձեզ, զի ընդ ձե՛զ բնակե՛սցէ ՚ի յաւիտեան. 17զՀոգի՛ն ճշմարտութեան. զոր աշխարհս ո՛չ կարէ ընդունել, զի ո՛չ տեսանէ զնա՝ եւ ո՛չ ճանաչէ զնա. բայց դուք ճանաչէք զնա, զի առ ձեզ բնակեսցէ, եւ ընդ ձե՛զ եղիցի։ 18Ո՛չ թողից զձեզ որբս. գա՛մ առ ձեզ։ 19Փոքր մեւս եւս, եւ աշխարհս ո՛չ եւս տեսանէ զիս. բայց դուք տեսանիցէք զիս. զի ես կենդանի՛ եմ, եւ դուք՝ կենդանի՛ լինելոց էք։ 20Յայնմ աւուր գիտասջիք դուք, զի ես ՚ի Հօ՛ր իմում, եւ դուք յիս, եւ ես ՚ի ձեզ։ 21Որ ունի զպատուիրանս իմ՝ եւ պահէ զնոսա, նա՛ է որ սիրէ զիս. եւ որ սիրէն զիս՝ սիրեսցի՛ ՚ի Հօրէ իմմէ. եւ ես սիրեցի՛ց զնա, եւ երեւեցուցի՛ց նմա զիս։ 22Ասէ ցնա Յուդա՝ ո՛չ Սկարիովտացին. Տէր՝ զի՞ եղեւ՝ զի մե՛զ յայտնելո՛ց ես զքեզ՝ եւ ո՛չ աշխարհի։ 23Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Եթէ ոք սիրէ զիս՝ զբա՛նն իմ պահեսցէ, եւ Հայր իմ սիրեսցէ՛ զնա. եւ առ նա՛ եկեսցուք, եւ օթեվա՛նս առ նմա արասցուք։ 24Եւ որ ոչն սիրէ զիս՝ զբանս իմ ո՛չ պահէ. եւ բանն իմ զոր լսէք՝ ո՛չ է իմ, այլ Հօ՛րն՝ որ առաքեացն զիս։ 25Զայս խօսեցա՛յ ընդ ձեզ՝ մինչ առ ձե՛զս եմ։ 26Իսկ Մխիթարիչն Հոգին Սուրբ՝ զոր առաքեսցէ Հայր յանուն իմ, նա՛ ուսուսցէ ձեզ զամենայն, որ ինչ ասացի ձեզ, եւ յիշեցուսցէ՛ ձեզ։ 27Խաղաղութի՛ւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ. ո՛չ որպէս աշխարհս տայ՝ տա՛մ ես ձեզ. մի՛ խռովեսցին սիրտք ձեր, եւ մի՛ զանգիտեսցեն։ 28Լուա՛յք զի ասացի ես ձեզ՝ թէ երթամ եւ գա՛մ առ ձեզ. եթէ սիրէիք զիս՝ ապա ուրա՛խ լիեալ էր ձեր՝ եթէ ես առ Հայր երթամ, զի Հայր իմ մե՛ծ է քան զիս։ 29Եւ ա՛յժմ ասացի ձեզ մինչչեւ՛ եղեալ. զի յորժամ լինիցի, հաւատասջի՛ք։ 30Ո՛չ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ. գա՛յ իշխան աշխարհիս այսորիկ, եւ յիս ինչ ո՛չ գտանէ։ 31Այլ զի ծանիցէ աշխարհ՝ եթէ սիրեմ զՀայր. եւ որպէս պատուիրեաց ինձ Հայրն ա՛յսպէս առնեմ. ա՛ւն արիք գնասցո՛ւք աստի։
Գրաբար, 1805 · HYGRB1805