Ավետարան ըստ Հովհաննէսի
17
1Զայս իբրեւ խօսեցաւ Յիսուս, ամբա՛րձ զաչս իւր յերկինս՝ եւ ասէ. Հա՛յր՝ հասեա՛լ է ժամ, փառաւորեա՛ զՈրդի քո, զի եւ Որդի քո փառաւորեսցէ՛ զքեզ։ 2Որպէս ետուր նմա իշխանութիւն ամենայն մարմնոյ, զի ամենայնի զոր ետուր նմա, տացէ զկեա՛նսն յաւիտենականս։ 3Ա՛յս են յաւիտենական կեանք, զի ծանիցեն զքեզ միայն ճշմարիտ Աստուած, եւ զոր առաքեցեր զՅիսուս Քրիստոս։ 4Ես զքեզ փառաւորեցի՛ յերկրի. զգործն կատարեցի՝ զոր ետուր ցիս զի արարից։ 5Եւ այժմ փառաւորեա՛ զիս Հայր առ ՚ի քէն, փառօքն զոր ունէի յառաջ քան զլինելն աշխարհի առ ՚ի քէն։ 6Յայտնեցի՛ զանուն քո մարդկան, զորս ետո՛ւր ինձ յաշխարհէ. քո՛ էին, եւ ինձ ետուր զնոսա. եւ զբանն քո պահեցի՛ն։ 7Արդ գիտացին՝ եթէ զամենայն ինչ զոր ետուր ինձ, 8ետո՛ւ նոցա. եւ նոքա ընկալա՛ն, եւ ծանեա՛ն ճշմարտութեամբ՝ թէ առ ՚ի քէ՛ն ելի. եւ հաւատացին՝ եթէ դո՛ւ առաքեցեր զիս։ 9Արդ ես՝ վասն նոցա աղաչեմ, եւ ո՛չ վասն աշխարհի աղաչեմ. այլ վասն նոցա՛ զորս ետուրն ինձ. զի քո՛ էին։ 10Եւ որ ինչ ի՛մ է, ամենայն քո՛ է. եւ որ ինչ քո՛ է, այն ի՛մ է. եւ փառաւորեա՛լ եմ ՚ի նոսա։ 11Եւ ես՝ ոչ եւ՛ս եմ յաշխարհի, եւ նոքա յաշխարհի՛ են, եւ ես՝ առ քե՛զ գամ. Հա՛յր. սո՛ւրբ պահեա՛ զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ. զի եղիցին մի՛, որպէս եւ մեք մի՛ եմք։ 12Մինչ էի յաշխարհի ընդ նոսա, ե՛ս պահէի զնոսա յանուն քո՝ որով ետուրն ինձ. եւ պահեցի՛. եւ ոչ ոք ՚ի նոցանէ կորեաւ, բայց որդին կորստեան, զի գիրն լցցի՛։
13Բայց արդ առ քե՛զ գամ. եւ զայս խօսիմ յաշխարհի, զի ունիցին զուրախութիւնն իմ լիո՛վ յանձինս իւրեանց։ 14Ես ետո՛ւ նոցա զբանն քո, եւ աշխարհս ատեա՛ց զնոսա. զի չե՛ն յաշխարհէ, որպէս եւ ես չե՛մ յաշխարհէ։ 15Ո՛չ զայս աղաչեմ զի բարձցես զնոսա յաշխարհէ, այլ զի պահեսցե՛ս զնոսա ՚ի չարէ։ 16Յաշխարհէ աստի չե՛ն, որպէս եւ ես՝ չե՛մ յաշխարհէ։ 17Սո՛ւրբ արա՝ զնոսա ճշմարտութեամբ քով. զի քո բանըդ ճշմարտութի՛ւն է։ 18Որպէս զիս առաքեցեր յաշխարհ. եւ ե՛ս առաքեցի զնոսա յաշխարհ. 19եւ ՚ի վերայ նոցա ես սո՛ւրբ առնեմ զանձն իմ, զի եղիցին եւ նոքա՛ սրբեալք ճշմարտութեամբ։ 20Այլ ո՛չ վասն նոցա միայն աղաչեմ, այլ եւ վասն ամենա՛յն հաւտացելոց բանիւն նոցա յիս. 21զի ամենեքին մի՛ իցեն, որպէս դու Հայր յիս՝ եւ ես ՚ի քեզ, զի եւ նոքա ՚ի մե՛զ իցեն. զի եւ աշխարհ հաւատասցէ՛ եթէ դու առաքեցեր զիս։ 22Եւ ես զփառսն զոր ետուր ինձ՝ ետո՛ւ նոցա, զի իցեն մի՛՝ որպէս եւ մեք մի՛ եմք։ 23Ե՛ս ՚ի նոսա, եւ դու՝ յի՛ս, զի եղիցին կատարեա՛լք ՚ի մի։ Եւ գիտասցէ՛ աշխարհ՝ եթէ դո՛ւ առաքեցեր զիս. եւ սիրեցի՛ զնոսա որպէս դու զիս սիրեցեր։ 24Հա՛յր, զորս ետուրն ինձ, կամիմ՝ զի ուր ես եմ, եւ նոքա՛ իցեն ընդ իս. զի տեսանիցե՛ն զփառսն զիմ, զոր ետուրն ցիս. զի սիրեցե՛ր զիս յառաջ քան զլինելն աշխարհի։ 25Հա՛յր արդար՝ եւ աշխարհ զքեզ ոչ ծանեաւ. այլ ես զքեզ ծանեայ. եւ նոքա ծանեան՝ եթէ դու առաքեցեր զիս։ 26Եւ ծանուցի՛ նոցա զանուն քո՝ եւ ծանուցի՛ց. զի սէրն զոր սիրեցեր զիս՝ ՚ի նոսա՛ իցէ, եւ ե՛ս ՚ի նոսա։
Գրաբար, 1805 · HYGRB1805