Ավետարան ըստ Հովհաննէսի

18

1Զա՛յս իբրեւ ասաց Յիսուս, ե՛լ աշակերտօքն հանդերձ յայն կոյս ձորոյն Կեդրովնի՝ ուր էր պարտէզ, յոր եմո՛ւտ ինքն եւ աշակերտքն իւր։

2Գիտէ՛ր եւ Յուդա, որ զնայն մատնելոց էր՝ զտեղին, զի բազում անգամ ժողովեալ էր անդր Յիսուսի աշակերտօքն հանդերձ։ 3Եւ Յուդայի առեալ ընդ իւր զգունդն, եւ ՚ի քահանայապետի՛ցն եւ ՚ի փարիսեցւոց սպասաւորս, գա՛յ անդր ջահիւք եւ լապտերօք եւ զինուք։ 4Իսկ Յիսուս իբրեւ ետես զայն ամենայն եկեալ ՚ի վերայ նորա, ե՛լ եւ ասէ՛ ցնոսա. Զո՞ խնդրէք։ 5Պատասխանի ետուն նմա. ԶՅիսուս Նազովրեցի։ Ասէ ցնոսա Յիսուս. Ե՛ս եմ։ Կա՛յր ընդ նոսա եւ Յո՛ւդա՝ որ մատնէրն զնա։ 6Իբրեւ ասաց՝ թէ ե՛ս եմ, յե՛տս յե՛տս չոգան՝ եւ զարկան զգետնի։ 7Դարձեալ եհարց զնոսա. Զո՞ խնդրէք։ Եւ նոքա ասեն. ԶՅիսուս Նազովրեցի։ 8Պատասխանի՛ ետ նոցա Յիսուս. Ասացի ձեզ թէ ե՛ս եմ. արդ՝ եթէ զիս խնդրէք՝ թո՛յլ տուք դոցա երթա՛լ։ 9Զի լցցի՛ բանն՝ զոր ասաց թէ. Զորս ետուրն ցիս, ո՛չ կորուսից ՚ի նոցանէ եւ ո՛չ զոք։ 10Իսկ Սի՛մովն Պե՛տրոս քանզի ունէր սուր, ձգեաց զնա՝ եւ եհա՛ր զքահանայապետին ծառայ, եւ ՚ի բա՛ց առ զունկն նորա զաջոյ. եւ էր ծառային Մաղքոս։ 11Ասէ Յիսուս ցՊե՛տրոս. Ա՛րկ զսուրդ անդրէն ՚ի պատեանս իւր. զբաժակն զոր ետ ինձ ո՞չ ըմպիցեմ զնա։ 12Իսկ գունդն եւ հազարապետն եւ սպասաւորք Հրէիցն կալան զՅիսուս՝ եւ կապեցի՛ն։ 13Եւ ածին զնա նա՛խ՝ առ Անա՛, որ էր՝ անե՛ր Կայիափայի. որ քահանայապետն էր տարւոյն այնորիկ։ 14Այս՝ ա՛յն Կայիափա էր՝ որ խրատն ետ Հրէից, թէ լա՛ւ է առն միում մեռանե՛լ ՚ի վերայ ժողովրդեանն։ 15Եւ երթային զհետ Յիսուսի Սի՛մովն Պե՛տրոս եւ մեւս աշակերտն։ Եւ աշակերտն այն քանզի ծանօ՛թ էր քահանայապետին՝ եմո՛ւտ ընդ Յիսուսի ՚ի գաւիթ քահանայապետին։ 16Եւ Պե՛տրոս կայր առ դրանն արտաքոյ. ե՛լ մեւս աշակերտն՝ որ էր ծանօթ քահանայապետին, եւ ասա՛ց ցդռնապանն՝ եւ եմո՛յծ ՚ի ներքս զՊե՛տրոս։ 17Ասէ աղջիկն որ դռնապանն էր՝ ցՊե՛տրոս. Մի՞թէ՝ եւ դու յաշակերտաց առնն այնորիկ իցես։ Եւ նա ասէ. Ո՛չ եմ։ 18Կային անդ ծառայքն եւ սպասաւորք, խարո՛յկ արկեալ՝ քանզի ցո՛ւրտ էր, եւ ջեռնուին. կայր ընդ նոսա եւ Պե՛տրոս՝ եւ ջեռնո՛յր։ 19Եւ քահանայապետն եհա՛րց ցՅիսուս վասն աշակերտացն՝ եւ վասն վարդապետութեան նորա։ 20Պատասխանի ետ նմա Յիսուս. Ես՝ յայտնապէս խօսեցայ յաշխարհի. ես՝ յամենայն ուսուցի՛ ՚ի ժողովրդեանն, եւ ՚ի տաճարի անդ՝ ուր ամենայն Հրեայք ժողովեալ էին, եւ ՚ի ծածուկ ինչ ո՛չ խօսեցայ։ 21Զի՞ հարցանես զիս. հա՛րց զայնոսիկ՝ որ լուանն, թէ զի՛նչ խօսեցայ ընդ նոսա. ահաւասիկ նոքա գիտե՛ն զինչ խօսեցայ։ 22Իբրեւ նա՝ զա՛յն ասաց, մի ոմն ՚ի սպասաւորացն որ ա՛նդ կայր, ած ապտա՛կ Յիսուսի՝ եւ ասէ. Ա՞յդպէս պատասխանի տաս քահանայապետիդ։ 23Եւ Յիսուս՝ ասէ ցնա. Եթէ չա՛ր ինչ խօսեցայ, վկայեա՛ վասն չարին, իսկ եթէ , ընդէ՞ր հարկանես զիս։ 24Եւ առաքեաց զնա Անա կապեա՛լ առ Կայիափա ։

25Եւ Սի՛մովն Պե՛տրոս կա՛յր անդ՝ եւ ջեռնոյր. ասեն ցնա. Մի՞թէ՝ եւ դու յաշակերտա՛ց անտի նորա իցես։ Նա՝ ուրացա՛ւ եւ ասէ՝ թէ չե՛մ։ 26Եւ ասէ մի ոմն ՚ի ծառայից քահանայապետին՝ ազգակա՛ն այնորիկ, զորոյ զունկն եհա՛տ Պե՛տրոս. Ո՞չ ես իսկ տեսի զքեզ ՚ի պարտիզի անդ ընդ նմա։ 27Դարձեալ ուրացա՛ւ . եւ վաղվաղակի հա՛ւ խօսեցաւ։

28Եւ ածե՛ն զՅիսուս ՚ի վանացն Կայիափայ յապարանս դատաւորին. եւ էր այգո՛ւց։ Եւ նոքա ո՛չ մտին յապարանսն, զի մի՛ պղծիցին, այլ զի ուտիցե՛ն զզատիկն։ 29Ե՛լ առ նոսա Պեղատոս արտաքս՝ եւ ասէ. Զի՞նչ չարախօսութիւն մատուցանէք զառնէն զայնմանէ։ 30Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Եթէ չէ՛ր չարագո՛րծ այրն այն, ապա ո՛չ մատնէաք զնա քեզ։ 31Ասէ ցնոսա Պեղատոս. Առէ՛ք զնա դուք, եւ ըստ ձերոց օրինացն դատեցարո՛ւք։ Ասեն ցնա Հրեայքն. Մեզ չէ՛ արժան սպանանել զոք։ 32Զի լցցի՛ բանն Յիսուսի զոր ասաց, նշանակեալ թէ որո՞վ մահու մեռանելոց իցէ։ 33Եմո՛ւտ միւսանգամ յապարանսն Պեղատոս, կոչեաց զՅիսուս, եւ ասէ ցնա. Դո՛ւ ես թագաւորն Հրէից։ 34Պատասխանի ետ Յիսուս. ՚Ի քէն ասես զայդ, եթէ այլք ասացին քեզ զինէն։ 35Պատասխանի ետ Պեղատոս. Մի՞թէ՝ եւ ես Հրեա՞յ իցեմ. ազգն քո եւ քահանայապետք մատնեցին զքեզ ինձ, զի՞նչ գործ գործեալ է քո։ 36Պատասխանի ետ Յիսուս. Ի՛մ արքայութիւն չէ՛ յայսմ աշխարհէ. եթէ յաշխարհէ աստի՛ էր արքայութիւնն իմ, սպասաւորքն իմ մարտնչէի՛ն արդեւք՝ զի մի՛ մատնեցայց Հրէից. բայց արդ թագաւորութիւն իմ չէ՛ աստի։ 37Ասէ ցնա Պեղատոս. Ապա թէ այդպէս իցէ, թագաւո՛ր ոմն ես դու։ Պատասխանի ետ Յիսուս. Դո՛ւ ասես՝ թէ թագաւոր իցեմ. բայց ես՝ յա՛յդ իսկ ծնեալ եմ, եւ ՚ի դո՛յն իսկ եկեալ եմ յաշխարհ, զի վկայեցից ճշմարտութեանն. ամենայն որ ՚ի ճշմարտութենէ է, լսէ՛ բարբառոյ իմոյ։ 38Ասէ ցնա Պեղատոս. Զի՞նչ է ճշմարտութիւն։ Զայս իբրեւ ասաց, դարձեալ ե՛լ առ Հրէայսն՝ եւ ասէ ցնոսա. Ես՝ եւ ո՛չ մի՛ ինչ պատճառս գտանեմ ՚ի նմա։ 39Բայց է ձեր սովորութիւն զի զմի ոք արձակեցի՛ց ձեզ ՚ի զատկիս. արդ՝ կամի՞ք զի արձակեցից ձեզ զթագաւորն Հրէից։ 40Աղաղակեցին ամենեքեան՝ եւ ասէին. Մի՛ զդա, այլ զԲարա՛բբա։ Եւ էր Բարաբբայն այն աւազա՛կ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)