Ավետարան ըստ Հովհաննէսի
2
1Եւ յաւո՛ւրն երրորդի, հարսանի՛ք էին ՚ի Կանա Գալիլեացւոց. եւ ա՛նդ էր մայրն Յիսուսի։ 2Կոչեցա՛ւ եւ Յիսուս եւ աշակերտքն նորա ՚ի հարսանիսն։ 3Եւ ՚ի պակասել գինւոյն, ասէ մայրն ցՅիսուս. Գինի՝ ո՛չ ունին։ 4Եւ ասէ ցնա Յիսուս. Զի՞ կայ ի՛մ եւ քո՝ կի՛ն դու, չեւ՛ է հասեալ ժամանակ իմ։ 5Ասէ մայրն նորա ցսպասաւորսն. Որ զինչ ասիցէ ձեզ՝ արասջի՛ք։ 6Ա՛նդ էին թակոյկք կճեայք վեց՝ ըստ սրբութեանն Հրէից. տանէին մի մի ՚ի նոցանէ մա՛րս երկուս կամ երիս։ 7Ասէ ցնոսա Յիսուս. Լցէ՛ք զթակո՛յկսդ ջրով։ Եւ լցին զնոսա մինչեւ ՚ի վեր։ 8Եւ ասէ ցնոսա. Արդ՝ առէ՛ք՝ եւ բերէ՛ք տաճարապետիդ։ Եւ նոքա՝ բերին։ 9Եւ իբրեւ ճաշակեաց տաճարապետն զջուրն գինի՛ եղեալ, եւ ո՛չ գիտէր ուստի իցէ. բայց սպասաւորքն՝ գիտէին որք արկին զջուրն։ Խօսի՛ ընդ փեսային տաճարապետն, 10եւ ասէ. Ամենայն մարդ՝ զանոյշ գինի յառաջագո՛յն պաշտէ. եւ յորժամ արբենան, յա՛յնժամ զյոռին. դու՝ պահեցեր զանոյշ գինիդ մինչեւ ցայժմ։ 11Զայս արար սկիզբն նշանաց Յիսուս ՚ի Կանա Գալիլեացւոց, եւ յայտնեաց զփառս իւր. եւ հաւատացի՛ն ՚ի նա աշակերտքն նորա։ 12Յետ այսորիկ է՛ջ Յիսուս ՚ի Կափառնաում, ինքն եւ մա՛յր իւր եւ եղբարք իւր. եւ ա՛նդ լինէր՝ ո՛չ բազում ինչ աւուրս։ 13Եւ էր՝ մե՛րձ զատիկն Հրէից, եւ ե՛լ Յիսուս յԵրուսաղէմ։
14Եւ եգիտ ՚ի տաճարին՝ զի վաճառէին զարջառս եւ զոչխարս եւ զաղաւնիս, եւ զլումայափողսն որ նստէին։ 15Եւ արար խարազան չուանեայ, եւ եհա՛ն զամենեսին ՚ի տաճարէն, զոչխարսն եւ զարջառս, եւ զպղինձս հատավաճառացն՝ ցրուեա՛ց, եւ զսեղանսն կործանեա՛ց։ 16Եւ որ զաղաւնիսն վաճառէին՝ ասէ ցնոսա. Առէ՛ք զայդ աստի, եւ մի՛ առնէք զտուն Հօր իմոյ՝ տուն վաճառի։ 17Ապա յիշեցին աշակերտքն նորա՝ թէ գրեալ է. Նախանձ տան քո կերիցէ զիս։ 18Պատասխանի՛ ետուն Հրէայքն՝ եւ ասեն ցնա. Զի՞նչ նշան ցուցանես դու մեզ՝ զի զայդ առնես։ 19Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Քակեցէ՛ք զտաճարդ զայդ, եւ զերիս աւուրս կանգնեցի՛ց զդա։ 20Ասեն ցնա Հրէայքն. Զքառասուն եւ զվե՛ց ամ շինեցաւ տաճարս այս, եւ դու՝ զերիս աւուրս կանգնե՞ս զդա։ 21Բայց նա՝ ասէր վասն տաճարի՛ մարմնոյ իւրոյ։ 22Իսկ յորժամ յարեաւն ՚ի մեռելոց, յիշեցին աշակերտքն նորա, թէ ա՛յս է զոր ասացն. եւ հաւատացի՛ն գրոյն՝ եւ բանին զոր ասաց Յիսուս։ 23Եւ իբրեւ էր յԵրուսաղէմ ՚ի զատկին ՚ի տօնի, բազումք հաւատացին յանուն նորա. զի տեսանէին զնշանսն՝ զոր առնէր։ 24Բայց ինքն Յիսուս ո՛չ հաւատայր զանձն նոցա. քանզի ինքն գիտէր զամենայն. 25եւ զի ո՛չ էր պիտոյ՝ եթէ ոք վկայեսցէ վասն մարդոյ. զի ինքն իսկ՝ գիտէր զինչ կրէր ՚ի մարդն։
Գրաբար, 1805 · HYGRB1805