Ավետարան ըստ Հովհաննէսի

5

1Յետ այսորիկ տօ՛ն էր Հրէից. եւ ել Յիսուս յԵրուսաղէմ։ 2Եւ էր յԵրուսաղէմ ՚ի Պրոբատիկէ աւազանին՝ որ կոչէր Եբրայեցերէն Բեթհեզդա, հի՛նգ սրահ։ 3Յորս անկեալ դնէր բազմութիւն յոյժ հիւանդաց, կուրա՛ց կաղա՛ց գօսացելո՛ց, որ ա՛կն ունէին ջրոցն յուզելոյ։ 4Եւ հրեշտա՛կ Տեառն ըստ ժամանակի իջանէր յաւազանն՝ եւ յուզէ՛ր զջուրսն. եւ որ նա՛խ ՚ի շարժումն ջուրցն իջանէր՝ բժշկէ՛ր, ո՛չ ունելով նշան հիւանդութեան։

5Եւ ա՛նդ էր ա՛յր մի՝ որոյ երեսո՛ւն եւ ո՛ւթ ա՛մ էր ՚ի հիւանդութեան իւրում։ 6Զնա իբրեւ ետես Յիսուս՝ զի անկեալ դնէր, եւ գիտաց թէ բազում ժամանակք են այնուհետեւ, ասէ ցնա. Կամի՞ս ողջ լինել։ 7Պատասխանի ետ նմա հիւանդն. Տէր՝ ո՛չ զոք ունիմ, թէ յորժամ ջուրքն յուզիցին՝ արկցէ զիս յաւազանն. եւ մինչ ես դանդաղիմ, ա՛յլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ։ 8Ասէ ցնա Յիսուս. Արի՛ ա՛ռ զմահիճս քո՝ եւ գնա՛։ 9Եւ ողջացա՛ւ այրն. եւ յարեաւ, ա՛ռ զմահիճս իւր՝ եւ շրջէր. եւ էր շաբա՛թ յաւուրն յայնմիկ։ 10Ասեն Հրեայքն ցբժշկեալն. Շաբա՛թ է, եւ ո՛չ էր արժան առնուլ քեզ զմահիճս քո։ 11Պատասխանի ետ նոցա՝ եւ ասէ. Որ բժշկեացն զիս, նա՛ ասաց ցիս. Ա՛ռ զմահիճս քո եւ գնա՛։ 12Հարցին ցնա՝ եւ ասեն. Ո՞վ է այրն որ ասացն ցքեզ. Ա՛ռ զմահիճս քո եւ շրջեա՛ց։ 13Եւ բժշկեալն ո՛չ գիտէր թէ ո՞վ իցէ. քանզի Յիսուս խո՛յս ետ վասն ամբոխին ՚ի տեղւոջէ անտի։ 14Յետ այսորիկ գտանէ զնա Յիսուս ՚ի տաճարին, եւ ասէ ցնա. Ահաւադիկ ողջացար, մի՛ եւս մեղանչեր. զի մի՛ չար եւս ինչ լինիցի քեզ։ 15Գնա՛ց այրն՝ եւ պատմեաց Հրէիցն, եթէ Յիսուս էր՝ որ բժշկեացն զիս։ 16Եւ վասն այնորիկ հալածէին զՅիսուս Հրէայք, զի զա՛յն առնէր ՚ի շաբաթու։ 17Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա. իմ մինչեւ ցայժմ գործէ, եւ ե՛ս գործեմ։ 18Վասն այնորիկ առաւե՛լ խնդրէին Հրէայքն սպանանել զնա. զի ո՛չ միայն լուծանէր զշաբաթս, այլ եւ Հա՛յր իւր կոչէր զԱստուած, եւ հաւասա՛ր առնէր զանձն Աստուծոյ։

ԺԴ դկ

19Պատասխանի՛ ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ամէն ամէն ասե՛մ ձեզ. Ո՛չ կարէ Որդի մարդոյ առնել յանձնէ եւ ո՛չինչ, եթէ ոչ տեսանիցէ զՀայրն զի առնէ. զի զոր նայն առնէ, զնոյն եւ Որդի՛ն նմին նման գործէ։ 20Զի Հայր սիրէ զՈրդի, եւ զամենայն ինչ ցուցանէ նմա՝ զոր ինքն առնէ։ Եւ մեծամե՛ծս եւս քան զսոյնս ցուցանէ նմա զգործս, ընդ որ դո՛ւքդ զարմանայք։ 21Զի որպէս Հայր յարուցանէ զմեռեալս եւ կենդանի առնէ, նոյնպէս եւ Որդի՛ զորս կամի կենդանի առնէ։ 22Եւ ո՛չ եթէ Հայր դատի զոք՝ այլ զամենայն դատաստանն ետ Որդւո՛յ իւրոյ. 23զի ամենեքեա՛ն պատուեսցեն զՈրդի, որպէս պատուեն զՀայրն. որ ո՛չ պատուէ զՈրդին, ո՛չ պատուէ զՀայր զառաքիչն նորա։ 24Ամէն ամէն ասե՛մ ձեզ. զի որ զբանն իմ լսէ, եւ հաւատայ ա՛յնմ որ առաքեացն զիս, ընդունի՛ զկեանսն յաւիտենականս. եւ ՚ի ո՛չ մտանէ, այլ փոխեցաւ ՚ի մահուանէ ՚ի կեա՛նս։ 25Ամէն ամէն ասե՛մ ձեզ. զի գա՛յ ժամանակ՝ եւ արդէ՛ն իսկ է, յորժամ մեռեալք լսիցեն ձայնի Որդւոյն Աստուծոյ. եւ որք լսիցեն՝ կեցցեն։ 26Զի որպէս Հա՛յր ունի կեա՛նս յանձին իւրում, նո՛յնպէս ետ եւ Որդւո՛յ ունել կեա՛նս յանձին իւրում։ 27Եւ իշխանութի՛ւն ետ նմա դատաստա՛ն առնել. եւ զի Որդի մարդոյ է, 28ընդ այն զի՞ զարմանայք, զի եկեսցէ ժամանակ՝ յորում ամենեքին որ ՚ի գերեզմանս կայցեն, լուիցե՛ն ձայնի նորա, 29եւ եկեսցե՛ն արտաքս. որոց զբարիս գործեալ իցէ՝ ՚ի յարութի՛ւն կենաց, եւ որոց զչա՛ր արարեալ իցէ՝ ՚ի յարութիւն դատաստանաց։ 30Ո՛չ կարեմ ես յանձնէ առնել՝ եւ ո՛չինչ. այլ որպէս լսե՛մ՝ դատիմ, եւ դատաստանն իմ արդա՛ր է. զի ո՛չ խնդրեմ զկամս իմ, այլ զկա՛մս այնորիկ՝ որ առաքեացն զիս։ 31Եթէ ե՛ս վկայեմ վասն իմ, վկայութիւն իմ չէ՛ ճշմարիտ։ 32Ա՛յլ է որ վկայէ վասն իմ. եւ դուք գիտէք եթէ ճշմարի՛տ է վկայութիւնն զոր վկայեաց վասն իմ։ 33Դուք առաքեցէք առ Յովհա՛ննէս, եւ վկայեա՛ց ճշմարտութեանն։ 34Այլ ես՝ ո՛չ եթէ ՚ի մարդկանէ՛ առնում վկայութիւն, այլ զա՛յս ասեմ զի դուք ապրեսջի՛ք։ 35Նա՛ էր ճրա՛գն՝ որ լուցեա՛լ էր եւ ծագէր. եւ դուք կամեցարուք ցնծա՛լ առ ժամանակ մի ՚ի լոյս նորա։ 36Այլ ես ունիմ վկայութիւն մե՛ծ եւս քան զՅովհաննու. զգործսն՝ զոր ետ ցիս Հայր՝ զի կատարեցից զնոսա, նոքի՛ն իսկ գործքն զոր գործեմ՝ վկայեն վասն իմ, եթէ Հայր առաքեաց զիս։ 37Եւ որ առաքեա՛ցն զիս Հայր, նա՛ վկայեաց վասն իմ։ Դուք ո՛չ զձայն նորա երբէք լուարուք. եւ ո՛չ զտեսիլ նորա տեսէք։ 38Եւ ո՛չ զբան նորա ունիք ՚ի ձեզ բնակեալ. զի զոր նա առաքեաց, դուք նմա ո՛չ հաւատայք։ 39Քննեցէ՛ք զգիրս. զի դուք համարիք նոքօ՛ք ունել զկեանսն յաւիտենականս. եւ նոքի՛ն իսկ են որ վկայեն վասն իմ, որովք համարիքն ունել կեանս. 40եւ դուք ո՛չ կամիք գա՛լ առ իս, զի զկեանսն ունիցիք։ 41Ես փառս ՚ի մարդկանէ ո՛չ առնում։ 42Այլ գիտե՛մ զձեզ՝ զի զսէ՛րն Աստուծոյ ո՛չ ունիք յանձինս։ 43Ես եկի յանուն Հօ՛ր իմոյ, եւ ո՛չ ընդունիք զիս. եթէ այլ ոք եկեսցէ յի՛ւր , զնա՛ ընդունիցի՛ք։ 44Զիա՞րդ կարէք դուք հաւատալ. զի փառս ՚ի միմեա՛նց առնուք, եւ զփա՛ռս զառ ՚ի միո՛յն Աստուծոյ ո՛չ խնդրէք։ 45Մի՛ համարիք եթէ ես չարախօ՛ս ինչ իցեմ զձէնջ առ Հօր. գո՛յ որ չարախօ՛ս կայ զձէնջ՝ Մովսէ՛ս. յոր դուքն յուսացեալ էք։ 46Զի եթէ հաւատայիք դուք Մովսիսի, հաւատայի՛ք արդեւք եւ ինձ. զի նա վասն իմ իսկ գրեաց։ 47Զի եթէ նորա գրոցն ո՛չ հաւատայք, զիա՞րդ իմոց բանիցս հաւատայցէք։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)