Ավետարան ըստ Հովհաննէսի

6

1Յետ այսորիկ գնա՛ց Յիսուս յայնկոյս ծովուն Գալիլեացւոց Տիբերեայ. 2եւ զհե՛տ երթայր նորա բազում. զի տեսանէին զնշանսն՝ զոր առնէր ՚ի վերայ հիւանդաց։ 3Ե՛լ ՚ի լեառն Յիսուս, եւ ա՛նդ նստէր աշակերտօքն հանդերձ։ 4Եւ էր մե՛րձ զատիկ տօնն Հրէից։

5Բա՛րձ ՚ի վեր զաչս իւր Յիսուս, եւ ետես զի ժողովո՛ւրդ բազում գայր առ նա. ասէ ցՓիլիպպոս. Ուստի՞ գնեսցուք ՝ զի կերիցեն դոքա։ 6Զայս ասէր փորձելո՛վ զնա. այլ ինքն գիտէ՛ր զինչ առնելոց էր։ 7Պատասխանի ետ նմա Փիլի՛պպոս. Երկերի՛ւր դահեկանի հաց՝ չէ՛ դոցա բաւական, թէպէտ եւ իւրաքանչի՛ւրոք սակա՛ւ ինչ առնուցու։ 8Ասէ ցնա մի յաշակերտացն նորա, Անդրէ՛աս՝ Սիմովնի՛ Վիմի. 9Է՛ աստ՝ պատանեակ մի որ ունի հի՛նգ նկանակ գարեղէն՝ եւ երկուս ձկունս, այլ այն զի՞նչ է առ ա՛յդչափ մարդիկդ։ 10Ասէ Յիսուս. Բազմեցուցէ՛ք զմարդիկդ։ Եւ էր խոտ յո՛յժ ՚ի տեղւոջն. եւ բազմեցան մարդիկն թուով իբրեւ հի՛նգ հազար։ 11Եւ ա՛ռ զհացն Յիսուս, եւ գոհացա՛ւ. եւ բաշխեաց բազմականացն. նոյնպէս եւ ՚ի ձկանցն որչափ եւ կամեցան։ 12Եւ իբրեւ յագեցան, ասէ ցաշակերտսն. Ժողովեցէ՛ք զնշխարեալ կոտորսդ, զի մի՛ ինչ կորիցէ։ 13Ժողովեցին. եւ լցին երկոտասա՛ն սակառի զկոտորոցն՝ ՚ի հինգ գարեղէն նկանակէ՛ անտի, որ յաւելաւ ՚ի կերողացն։ 14Իսկ մարդիկն՝ իբրեւ տեսին զնշանսն զոր արար, ասէին, թէ սա՛ է ճշմարիտ մարգարէն՝ որ գալո՛ց էր յաշխարհ։ 15Յիսուս իբրեւ գիտաց եթէ գալոց են յափշտակել զնա, զի արասցեն զնա թագաւո՛ր, գնա՛ց դարձեալ ՚ի լեառնն միայն։

16Եւ իբրեւ երեկոյ եղեւ, իջին աշակերտքն նորա ՚ի ծովեզրն։ 17Եւ մտեալ ՚ի նաւ՝ գնացի՛ն յայնկոյս ծովուն ՚ի . եւ իբրեւ նսեմացաւ, եւ չեւ՛ եւս եկեալ էր առ նոսա Յիսուս. 18եւ ծովն ՚ի սաստիկ հողմոյ շնչելոյ յուզէ՛ր։ 19Եւ վարեալ իբրեւ ասպարէսս քսան եւ հինգ կամ երեսուն, տեսանէին զՅիսուս՝ զի գա՛յր ՚ի վերայ ծովուն՝ եւ մերձ է՛ր ՚ի նաւն, եւ զարհուրեցա՛ն յոյժ։ 20Եւ նա՝ ասէ ցնոսա. Ե՛ս եմ՝ մի՛ երկնչիք։ 21Եւ կամէին զնա ընդունե՛լ ՚ի նաւն. եւ վաղվաղակի՛ եհաս նաւն յերկիրն յոր երթային։ 22՚Ի վաղիւ անդր ժողովուրդն որ կայր յայն կոյս ծովուն. տեսանէր թէ ա՛յլ նաւ ո՛չ գոյր անդ բայց միայն ՚ի միո՛յն՝ յոր մտին աշակերտքն Յիսուսի. եւ զի չէ՛ր մտեալ Յիսուս ընդ աշակերտսն իւր ՚ի նաւն. բայց միայն աշակե՛րտքն նորա գնացին։ 23Իբրեւ ա՛յլ նաւք գային ՚ի Տիբերեայ մօտ յա՛յն տեղի՝ ուր զհա՛ցն կերան։ 24Իսկ իբրեւ ետես ժողովուրդն եթէ Յիսուս ո՛չ է անդ՝ եւ ո՛չ աշակերտքն նորա, առին նոքա զնա՛ւսն, եւ եկին ՚ի Կափառնաում խնդրել զՅիսուս։ 25Եւ իբրեւ գտին զնա յայնկոյս ծովուն, ասեն ցնա. Ռա՛բբի՝ ե՞րբ եկիր այսր։ 26Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Ամէն ամէն ասե՛մ ձեզ. խնդրէ՛ք դուք զիս, իբրեւ ո՛չ եթէ զի նշա՛նս ինչ տեսէք, այլ զի կերա՛յք ՚ի հացէ անտի՝ եւ յագեցարո՛ւք։ 27Երթա՛յք գործեցէք մի՛ զկորստակա՛ն կերակուրն, այլ զկերակուրն որ մնայ ՚ի կեա՛նսն յաւիտենակա՛նս, զոր Որդին մարդոյ տացէ՛ ձեզ. քանզի զնա կնքեա՛ց ։ 28Ասեն ցնա. Զի՞նչ առնիցեմք զի զգործսն Աստուծոյ գործեսցուք։ 29Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Ա՛յս է գործն Աստուծոյ, զի հաւատասջիք յայն, զոր առաքեացն նա։ 30Ասեն ցնա. Զի՞նչ նշան առնիցես, զի տեսցո՛ւք եւ հաւատասցուք, զի՞նչ գործիցես։ 31Հա՛րքն մեր կերան զմանանայն յանապատի անդ, որպէս եւ գրեալ է. 32Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ. թէ ո՛չ ետ ձեզ զհա՛ցն յերկնից. այլ Հա՛յրն իմ տացէ ձեզ զհացն յերկնից զճշմարիտ։ 33Զի հաց յԱստուծո՛յ է, որ իջանէն յերկնից՝ եւ կեա՛նս տայ աշխարհի։ 34Ասեն ցնա. Տէր՝ յամենա՛յն տո՛ւր մեզ զհացն զայն։ 35Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ հացն կենաց. որ գայ առ իս՝ ո՛չ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ո՛չ երբէք ծարաւեսցի։ 36Այլ ասացի ձեզ՝ եթէ տեսէք զիս, եւ ո՛չ հաւատայք։ 37Զամենայն զոր տա՛յ ինձ Հայր, առ ի՛ս եկեսցէ. եւ որ գա՛յ առ իս, ո՛չ հանից արտաքս։ 38Զի իջի՛ ես յերկնից, ո՛չ զի զկա՛մս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։ 39Ա՛յս են կամք Հօր իմոյ որ առաքեացն զիս. զի զամենայն զոր ե՛տ ցիս Հայր՝ ո՛չ կորուսից ՚ի նմանէ, այլ յարուցի՛ց զնա յաւուրն յետնում։ 40Ա՛յս են կամք Հօր իմոյ. զի ամենայն որ տեսանիցէ զՈրդի՝ եւ հաւատայցէ ՚ի նա, ընկալցի՛ զկեանսն յաւիտենականս. եւ ես՝ յարուցի՛ց զնա յաւուրն յետնում։ 41Տրտնջէին զնմանէ Հրէայքն, զի ասաց՝ թէ ե՛ս եմ հա՛ցն իջեալ յերկնից. 42եւ ասէին. Ո՞չ սա է որդին Յովսեփու, զորոյ մե՛ք գիտեմք զհայրն. իսկ արդ՝ զիա՛րդ ասէ՝ եթէ ես յերկնից իջի։ 43Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Մի՛ քրթմնջէք ընդ միմեանս. 44ո՛չ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ Հայրն՝ որ զիս առաքեաց՝ ձգեսցէ զնա. եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։ 45Գրեա՛լ է ՚ի մարգարէս. Եւ եղիցին ամենեքեան ուսեալք յԱստուծոյ. ամենայն որ լսէ ՚ի Հօրէ՝ եւ ուսանի՝ գա՛յ առ իս։ 46Իբրեւ ո՛չ եթէ զՀայր՝ ուրուք տեսեալ իցէ. եթէ ոչ որ է՛ն յԱստուծոյ, նա՛ ետես զՀայր։ 47Ամէն ամէն ասե՛մ ձեզ. զի որ հաւատայ՝ ընդունի՛ զկեանսն յաւիտենականս։ 48Ե՛ս եմ հացն կենաց։ 49Հարքն ձեր կերան զմանանայն յանապատին՝ եւ մեռան։ 50Ա՛յս է հացն, որ յերկնիցն իջեալ է. զի որ ուտիցէ ոք ՚ի սմանէ՝ մի՛ մեռանիցի։ 51Ե՛ս եմ հացն կենդանի, որ յերկնից իջեալ։ 52Եթէ ոք ուտիցէ ՚ի հացէ յայսմանէ՝ կեցցէ՛ ՚ի յաւիտեան. եւ հացն զոր ես տաց՝ մարմի՛ն իմ է, զոր ես տաց վասն կենաց աշխարհի։

53Մարտնչէին ընդ միմեանս Հրէայքն եւ ասէին. Զիա՞րդ կարէ սա՝ տալ մեզ զմարմին իւր յուտել։ 54Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ, եթէ ո՛չ կերիջիք զմարմին Որդւոյ մարդոյ, եւ արբջիք զարիւն նորա, ո՛չ ունիք կեանս յանձինս։ 55Որ ուտէ զմարմին իմ՝ եւ ըմպէ զարիւն իմ, ունի զկեա՛նս յաւիտենականս. եւ ես՝ յարուցից զնա յաւո՛ւրն յետնում։ 56Զի մարմին իմ՝ ճշմարի՛տ կերակուր է, եւ արիւն իմ՝ ճշմարի՛տ ըմպելի է։ 57Որ ուտէ զմարմին իմ, եւ ըմպէ զարիւն իմ, յի՛ս բնակեսցէ, եւ ես ՚ի նմա՛։ 58Որպէս առաքեա՛ց զիս կենդանին Հայր, եւ ես կենդանի՛ եմ վասն Հօր. եւ որ ուտէն զիս՝ եւ նա՛ կեցցէ վասն իմ։ 59Ա՛յս է հացն՝ որ յերկնից իջեալ. ո՛չ որպէս կերա՛ն հարքն ձեր զմանանայն՝ եւ մեռան. որ ուտէ զհացս զայս՝ կեցցէ՛ յաւիտեան։ 60Զայս ասա՛ց ՚ի ժողովրդեանն՝ յուսուցանելն ՚ի Կափառնաում։ 61Եւ բազո՛ւմք յաշակերտացն իբրեւ լուան՝ ասեն. Խի՛ստ է բանդ այդ, ո՞վ կարէ լսել դմա։ 62Իբրեւ գիտաց Յիսուս յանձն իւր՝ եթէ տրտնջեն վասն այնորիկ աշակերտքն նորա, ասէ ցնոսա. Այդ՝ գայթագղեցուցանէ՞ զձեզ։ 63Իսկ արդ՝ եթէ տեսանիցէք զՈրդի մարդոյ՝ զի ելանիցէ՛ ուր էր զառաջինն։ 64՛ն է կենդանարար, մարմին՝ ինչ ո՛չ օգնէ. զբանն զոր ես խօսեցայ ընդ ձեզ՝ հոգի է եւ կեա՛նք. 65այլ են ոմանք ՚ի ձէնջ՝ որ ո՛չ հաւատան։ Քանզի գիտէ՛ր Յիսուս իսկզբանէ, ո՛վ են այնոքիկ որ ո՛չն հաւատան, եւ ո՛վ այն է որ մատնելոցն է զնա։ Եւ ասէր. 66Վասն այնորիկ ասացի ձեզ՝ թէ ո՛չ ոք կարէ գալ առ իս, եթէ ո՛չ իցէ տուեալ ՚ի Հօրէ իմմէ։ 67Յա՛յսմանէ բազումք յաշակերտացն նորա չոգան յետս, եւ ո՛չ եւս շրջէին ընդ նմա։ 68Ասէ Յիսուս ցերկոտասա՛ն աշակերտսն. Մի՞թէ՝ եւ դո՛ւք կամիք երթալ։ 69Պատասխանի ետ նմա Սիմովն Պե՛տրոս. Տէր՝ առ ո՞վ երթիցուք. բա՛նս կենաց յաւիտենականա՛ց ունիս. 70եւ մեք՝ հաւատացա՛ք եւ ծանեաք՝ եթէ դո՛ւ ես Քրիստոսն Որդի Աստուծոյ։ 71Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ ես զձեզ զերկոտասա՛նսդ ընտրեցի, եւ մի՛դ ՚ի ձէնջ ՛յ է։ 72Եւ ասէր զՍիմովնեան Յուդայէ՛ Սկարիովտացւոյ. զի նա՛ իսկ՝ մատնելո՛ց էր զնա. եւ մի էր յերկոտասանի՛ցն։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)