Ավետարան ըստ Հովհաննէսի

7

ԺԸ դէ

1Եւ յետ այսորիկ շրջէ՛ր Յիսուս ՚ի . քանզի ո՛չ կամէր ՚ի Հրէաստանի շրջել, զի խնդրէին զնա Հրէայքն սպանանե՛լ։ 2Եւ էր մե՛րձ տօնն Հրէից տաղաւարահարա՛ց։ 3Ասեն ցնա եղբա՛րքն նորա. Գնա՛ աստի եւ ե՛րթ ՚ի Հրէաստան, զի եւ աշակերտքն քո տեսցեն զգո՛րծսդ քո զոր գործես։ 4Զի ո՛չ ոք է որ ՚ի ծածուկ ինչ գործէ, եւ խնդրէ ինքն համարձակ լինել. եթէ զայդ գործես, յայտնեա՛ զանձն քո աշխարհի։ 5Քանզի եւ եղբարքն իսկ՝ չէի՛ն հաւատացեալ ՚ի նա։ 6Ասէ ցնոսա Յիսուս. Ժամանակ իմ չեւ՛ է հասեալ. բայց ձեր ժամանակ՝ յամենայն ժամու պատրա՛ստ է։ 7Ո՛չ կարէ ատել զձեզ. բայց զիս ատեա՛յ, զի ես վկայե՛մ վասն նորա՝ եթէ գո՛րծքն իւր չարութեան են։ 8Դո՛ւք երթայք ՚ի տօ՛նն յայն, ես ո՛չ երթամ՝ ՚ի տօ՛նն յայն. զի իմ ժամանակ՝ չեւ է լցեալ։ 9Զա՛յս իբրեւ ասաց, ինքն մնա՛ց անդէն ՚ի Գալիլեա։ 10Իբրեւ ելին եղբարքն նորա, ապա՝ եւ ի՛նքն ել ՚ի տօնն՝ ո՛չ յայտնի, այլ իբրեւ ՚ի ծածո՛ւկ։ 11Եւ Հրէա՛յքն խնդրէին զնա ՚ի տօնի անդ՝ եւ ասէին. Ո՞ւր իցէ նա։ 12Եւ քրթմնջի՛ւն էր զնմանէ ՚ի ժողովուրդսն. կէսքն ասէին՝ թէ բարւո՛ք է. այլք ասէին. Ո՛չ, այլ մոլորեցուցանէ՛ զժողովուրդն։ 13Եւ ո՛չ ոք համարձակ խօսէր զնմանէ վասն երկիւղին Հրէից։ 14Իբրեւ տօնն ընդմիջեցաւ, ե՛լ Յիսուս ՚ի տաճարն՝ եւ ուսուցանէ՛ր։ 15Զարմանային Հրէայքն եւ ասէին. Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեա՛լ բնաւ չի՛ք։ 16Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Ի՛մ վարդապետութիւնս չէ՛ իմ, այլ ա՛յնորիկ որ առաքեացն զիս։ 17Եթէ ոք կամի զկամս նորա առնել, գիտասցէ՛ վասն վարդապետութեանս, յԱստուծո՞յ իցէ արդեւք՝ եթէ ե՛ս ինչ յանձնէ իմմէ խօսիմ։ 18Որ յանձնէ իւրմէ խօսի, փառս անձին իւրում խնդրէ. իսկ որ խնդրէ զփառս ա՛յնորիկ որ առաքեացն զնա՝ նա ճշմարի՛տ է, եւ անիրաւութիւն ո՛չ գոյ ՚ի նմա։ 19Ոչ Մովսէ՞ս ետ ձեզ զօրէնսն, եւ ո՛չ ոք ՚ի ձէնջ առնէ զօրէնսն. 20զի խնդրէք զիս սպանանել։ Պատասխանի ետ ժողովուրդն՝ եւ ասէ. Դեւ՛ գոյ ՚ի քեզ, ո՞վ խնդրէ զքեզ սպանանել։ 21Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Գործ մի գործեցի, եւ ամենեքի՛ն զարմացեալ էք։ 22Վասն այնորիկ ետ ձեզ թլփատութիւն. զի ո՛չ եթէ ՚ի Մովսիսէ էր, այլ ՚ի հա՛րց անտի. եւ ՚ի շաբաթու թլփատէ՛ք զմարդ։ 23Իսկ արդ՝ եթէ թլփատութիւն՝ առնու մարդ ՚ի շաբաթու, զի մի՛ օրէնքն Մովսիսի լուծցին. ընդ իս ցասուցեա՛լ էք՝ զի ողջո՛յն իսկ մա՛րդ բժշկեցի ՚ի շաբաթու։ 24Մի՛ ըստ ա՛չս դատիք, այլ ուղի՛ղ դատաստա՛ն արարէ՛ք։ 25Ասէին ոմանք յԵրուսաղեմացւո՛ց անտի. Ո՞չ նա է սա զոր խնդրէինն սպանանել. 26եւ ա՛ւասիկ՝ յայտնապէս խօսի, եւ չասե՛ն ինչ ընդ դմա. գուցէ՛ արդեւք եւ իշխա՛նքն գիտացին՝ թէ սա՛ իցէ Քրիստոսն։ 27Այլ՝ զսա գիտե՛մք ուստի է. իսկ Քրիստոսն յորժամ գայցէ, ո՛չ ոք գիտէ ուստի՛ է։ 28Աղաղակեա՛ց Յիսուս ՚ի տաճարին, ուսուցանէր՝ եւ ասէր. Եւ զի՛ս գիտէք, եւ ուստի ե՛մ գիտէք. եւ յանձնէ իմմէ ո՛չ եմ եկեալ, այլ է ճշմարի՛տ որ առաքեացն զիս. զոր դուքն ո՛չ գիտէք։ 29Ես գիտե՛մ զնա. զի ՚ի նմանէ՛ իսկ եմ, եւ նա՛ առաքեաց զիս։

30Խնդրէին զնա ունել, եւ ե՛լ ՚ի ձեռաց նոցա. եւ ո՛չ ոք արկ ՚ի նա ձեռն, զի չեւ՛ էր հասեալ նորա։ 31Եւ բազո՛ւմք ՚ի ժողովրդենէն հաւատացի՛ն ՚ի նա, եւ ասէին. Քրիստոսն յորժամ գայցէ՝ մի՞թէ՝ աւելի՞ ինչ նշանս առնիցէ՝ քան զոր սա՛յս առնէ։ 32Եւ լուան փարիսեցիքն զտրտունջ ժողովրդեանն զնմանէ. եւ առաքեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն սպասաւորս՝ զի կալցի՛ն զնա։ 33Ասէ Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ ընդ ձե՛զ եմ. եւ երթա՛մ առ ա՛յն՝ որ առաքեացն զիս։ 34Խնդրիցէք զիս՝ եւ ո՛չ գտանիցէք. եւ ուր եսն երթամ՝ դուք ո՛չ կարէք գալ։ 35Ասեն Հրէայքն ընդ միմեանս. Իսկ յո՞ երթայցէ դա՝ զի մեք ո՛չ գտանիցեմք զդա. մի՞թէ՝ ՚ի սփիռս հեթանոսա՞ց երթիցէ՝ եւ ուսուցանիցէ՛ զհեթանոսս։ 36Զի՞նչ է բանն այն զոր ասաց. Խնդրեցէք զիս՝ եւ ո՛չ գտանիցէք. եւ ուր եսն երթամ, դուք ո՛չ կարիցէք գալ։ 37՚Ի վերջնում աւուր մեծի՛ տօնին, կայր Յիսուս՝ աղաղակէ՛ր եւ ասէր. Եթէ ոք ծարաւի իցէ, եկեսցէ առ իս՝ եւ արբցէ։ 38Որ հաւատայ յիս՝ որպէս եւ ասեն . Գե՛տք յորովայնէ նորա բղխեսցեն ջրո՛ց կենդանութեան։ 39Զայս ասէր՝ վասն Հոգւո՛յն զոր ընդունելոց էին որ հաւատային ՚ի նա. զի չեւ՛ էր , քանզի Յիսուս չեւ՛ էր փառաւորեալ։ 40Ոմանք ՚ի ժողովրդենէն իբրեւ լսէին զբանս զայս, ասէին. Սա՛ է ճշմարիտ մարգարէն։ 41Այլքն ասէին. Սա՛ է Քրիստոսն։ Իսկ կէսքն ասէին. Մի՞թէ ՚ի Գալիլեէ՞ գալոց իցէ Քրիստոս։ 42Ո՞չ գիրք ասեն՝ եթէ ՚ի զաւակէ Դաւթի, եւ ՚ի Բեթղահէմ գեղջէ՝ ուր Դաւիթն էր, գալո՛ց է Քրիստոս։ 43Եւ եղեւ հերձուա՛ծ ՚ի մէջ ժողովրդեանն վասն նորա։ 44Եւ ոմանք ՚ի նոցանէ կամեցան ունե՛լ զնա. այլ ո՛չ ոք մխեաց ՚ի նա ձեռն։ 45Եւ եկին անդրէն սպասաւորքն առ քահանայապետսն եւ փարիսեցիս. եւ ասե՛ն սոքա ցնոսա. Ընդէ՞ր ո՛չ ածէք զնա այսր։ 46Պատասխանի ետուն սպասաւորքն՝ եւ ասեն. Ո՛չ երբէք խօսեցաւ մարդ, որպէս այրն այն։ 47Պատասխանի ետուն փարիսեցիքն՝ եւ ասեն. Մի՞թէ՝ եւ դուք մոլորեցարո՞ւք։ 48Մի՞թէ ոք յիշխանացն հաւատա՞ց ՚ի նա՝ կամ ՚ի փարիսեցւոցն. 49այլ այն խաժամո՛ւժ ամբոխ՝ որ ո՛չ գիտէ զօրէնս, եւ նզովեա՛լք են։ 50Ասէ Նիկոդեմոս ցնոսա՝ որ եկեալն էր առ նա ՚ի գիշերին յառաջագոյն՝ եւ մի՛ էր ՚ի նոցանէ. 51Մի՞թէ օրէնքն մեր՝ դատի՞ն զմարդ՝ եթէ ոչ լսեն ինչ նա՛խ ՚ի նմանէ, կամ գիտեն զի՛նչ գործէ։ 52Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Մի՞թէ՝ եւ դո՛ւ եւս ՚ի Գալիլեէ՛ իցես. քննեա՛ եւ տե՛ս, զի ՚ի Գալիլեէ ո՛չ յառնէ։

Գրաբար, 1805 · HYGRB1805