Ավետարան ըստ Հովհաննէսի

8

12Դարձեալ խօսեցաւ ընդ նոսա Յիսուս՝ եւ ասէ. Ե՛ս եմ լո՛յս աշխարհի. որ գայ զկնի իմ՝ ընդ խաւար մի՛ գնասցէ. այլ ընկալցի՛ զլո՛յսն կենաց։ 13Ասեն ցնա փարիսեցիքն. Դու վասն անձի՛ն քոյ վկայես, եւ վկայութիւն քո չէ՛ ճշմարիտ։ 14Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Թէպէտ եւ ես վկայեմ վասն անձին իմոյ՝ վկայութիւն իմ ճշմարի՛տ է. զի գիտեմ ուստի եկի՝ եւ յո՛ երթամ. բայց դուք ո՛չ գիտէք ուստի գամ՝ կամ յո՛ երթամ։ 15Դուք ըստ մարմնոյ դատիք. ես ո՛չ դատիմ եւ ո՛չ զոք. 16թէպէտ եւ դատի՛մ եւս զոք՝ դատաստանն իմ ճշմարի՛տ է. զի չե՛մ միայն, այլ ես՝ եւ որ առաքեա՛ցն զիս ։ 17Եւ յօրէնսն իսկ ձեր գրեալ է, թէ երկուց մարդոց վկայութիւն ճշմարի՛տ է։ 18Ես եմ որ վկայեմ վասն իմ. եւ վկայէ վասն իմ որ առաքեացն զիս Հայր։ 19Ասէին ցնա. Ո՞ւր է Հայր քո։ Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Ո՛չ զիս գիտէք՝ եւ ո՛չ զՀայրն իմ. եթէ զիս գիտէիք՝ եւ զՀայրն իմ թերեւս գիտէիք։ 20Զա՛յս բանս խօսեցաւ Յիսուս ընդ նոսա ՚ի տան գանձին, յորժամ ուսուցանէր ՚ի տաճարի անդ. եւ ո՛չ ոք կալաւ զնա, զի չեւ՛ եւս հասեալ էր ժա՛մ նորա։ 21Ասէ դարձեալ ցնոսա Յիսուս. Ես երթամ, եւ խնդրիցէ՛ք զիս. եւ ՚ի մե՛ղս ձեր մեռանիջիք. զի ուր եսն երթամ, դուք ո՛չ կարէք գալ։ 22Ասէին Հրէայքն. Մի՞թէ՝ զիւրովի՛ն երթայցէ, զի ասէ՝ թէ ուր եսն երթամ դուք ո՛չ կարէք գալ։ 23Եւ ասէ ցնոսա. Դուք՝ ՚ի ներքո՛ւստ աստի էք, եւ ես՝ ՚ի վերո՛ւստ անտի եմ. դուք՝ յաշխարհէ՛ աստի էք, ես՝ չե՛մ յայսմ աշխարհէ։ 24Բայց ասացի ձեզ՝ թէ ՚ի մե՛ղս ձեր մեռանիցի՛ք. զի թէ ո՛չ հաւատայցէք թէ ես եմ, մեռանիցի՛ք ՚ի մեղս ձեր։ 25Ասեն ցնա. Դու ո՞վ ես։ Ասէ ցնոսա Յիսուս. Նախ՝ զի եւ խօսի՛մս իսկ ընդ ձեզ։ 26Բազում ինչ ունիմ վասն ձեր խօսե՛լ եւ դատել. այլ որ առաքեացն զիս՝ ճշմարի՛տ է. եւ ես զոր լուա՛յն ՚ի նմանէ՝ զա՛յն խօսիմ յաշխարհի։ 27Եւ ո՛չ գիտացին՝ թէ զՀօրէ ասէր ցնոսա։ 28Ասէ ցնոսա Յիսուս. Յորժամ բարձրացուցանիցէք զՈրդի մարդոյ, յա՛յնժամ գիտասջիք՝ թէ ես եմ. եւ յանձնէ իմմէ ինչ ո՛չ առնեմ, այլ որպէս ուսո՛յց զիս Հայրն իմ, զա՛յն խօսիմ։ 29Եւ որ առաքեացն զիս՝ ընդ իս է. ո՛չ եթող զիս միայն, զի ես զհաճո՛յս նորա առնեմ հանապազ։ 30Իբրեւ զա՛յս խօսեցաւ, բազո՛ւմք հաւատացին ՚ի նա։ 31Եւ ասէ՛ր Յիսուս առ Հրէայսն հաւատացեալս. Եթէ դուք կացջի՛ք ՚ի բանի իմում, ճշմարի՛տ աշակե՛րտք իմ էք. 32եւ ծանիջի՛ք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ՛ զձեզ։ 33Պատասխանի ետուն նմա՝ եւ ասեն. Զաւակ Աբրահամո՛ւ եմք, եւ ո՛չ ումեք երբէք ծառայեցաք. զիա՞րդ ասես եթէ ազա՛տք լինիջիք։ 34Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ. թէ ամենայն որ առնէ զմեղս՝ ծառա՛յ է մեղաց։ 35Եւ ծառայն՝ ո՛չ յաւիտեան կա՛յ ՚ի տան, իսկ որդին ՚ի յաւիտեա՛ն կայ։ 36Իսկ արդ՝ եթէ Որդին զձեզ ազատեցուսցէ, ճշմարի՛տ ազատք լինիջիք։ 37Գիտե՛մ զի զաւակ Աբրահամու էք. այլ խնդրէք սպանանե՛լ զիս. զի բանին իմոյ չի՛ք տեղի ՚ի ձեզ։ 38Ես՝ զոր տեսի առ Հօր իմում՝ խօսի՛մ. եւ դուք՝ զոր լուաք ՚ի Հօրէն ձերմէ՝ առնէ՛ք։ 39Պատասխանի ետուն նմա՝ եւ ասեն. Հայր մեր՝ Աբրահա՛մ է։ Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ որդիք Աբրահամո՛ւ էիք՝ զգործսն Աբրահամու գործէիք։ 40Այլ այժմիկ խնդրէք սպանանե՛լ զիս. զայր մի որ ձեզ զճշմարտութիւնն խօսեցայ՝ զոր լուայ ՚ի Հօրէ իմմէ. զայդ՝ ո՛չ արար։ 41Դուք առնէ՛ք զգործս հօրն ձերոյ։ Ասեն ցնա. Մեք ՚ի պոռնկութենէ չե՛մք ծնեալ. մի է Հայր մեր, ։ 42Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ Աստուած էր Հայր ձեր, սիրէի՛ք արդեւք զիս, զի ես յԱստուծոյ ելի՝ եւ եկի. եւ ո՛չ եթէ յանձնէ՛ ինչ եկի, այլ նա՛ առաքեաց զիս։ 43Ընդէ՞ր զխօ՛սս իմ ո՛չ գիտէք դուք. վասն զի ո՛չ կարէք լսել զբա՛նն իմ։ 44Դուք՝ ՚ի հօրէ ՚ի Սատանայէ՛ էք, եւ զցանկութիւնս հօ՛րն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպա՛ն էր իսկզբանէ, եւ ՚ի ճշմարտութեան ո՛չ եկաց. զի ո՛չ գոյ ճշմարտութիւն ՚ի նմա. յորժամ խօսիցի՛ սուտ՝ յիւրո՛ց անտի խօսի. զի սո՛ւտ է եւ հա՛յր նորա։ 45Իսկ ես՝ զի զճշմարտութիւն խօսիմ, ո՛չ հաւատայք ինձ։ 46Ո՞ ոք ՚ի ձէնջ յանդիմանեսցէ զիս վասն մեղաց. եթէ զճշմարիտն ասեմ, ընդէ՞ր ո՛չ հաւատայք ինձ։ 47Որ է՛ն յԱստուծոյ, զբանս Աստուծոյ լսէ. եւ դուք վասն այնորիկ ո՛չ լսէք, զի չէ՛ք յԱստուծոյ։ 48Պատասխանի ետուն Հրեայքն՝ եւ ասեն ցնա. Ո՞չ բարւոք ասեմք մեք՝ եթէ Սամարացի ես դու, եւ դեւ՛ գոյ ՚ի քեզ։ 49Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ. Յիս դեւ՝ ո՛չ գոյ. այլ պատուե՛մ զՀայր իմ, եւ դուք՝ անարգէ՛ք զիս։ 50Ես՝ ո՛չ խնդրեմ զփա՛ռս իմ. է՛ որ խնդրէն՝ եւ դատի։ 51Ամէն ամէն ասե՛մ ձեզ. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, զմահ մի՛ տեսցէ ՚ի յաւիտեան։ 52Ասեն ցնա Հրեայքն. Արդ՝ գիտացա՛ք թէ՝ դեւ՛ գոյ ՚ի քեզ. Աբրահամ մեռա՛ւ եւ մարգարէքն, եւ դու ասես. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, մի՛ ճաշակեսցէ զմահ ՚ի յաւիտեան։ 53Միթէ՝ դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Աբրահամ որ մեռաւ, եւ մարգարէքն մեռան. արդ՝ դու զո՞վ առնես զքեզ։ 54Պատասխանի ետ Յիսուս. Եթէ ես փառաւորեմ զանձն իմ, փառքն իմ՝ ո՛չինչ են. է՛ Հայր որ փառաւորէ զիս, զորմէ դուքն ասէք՝ թէ Աստուած մեր է. 55եւ ո՛չ ճանաչէք զնա։ Բայց ես գիտե՛մ զնա. եւ թէ ասեմ, թէ ո՛չ գիտեմ զնա, ձեզ նմա՛ն սո՛ւտ լինիմ. այլ գիտե՛մ զնա, եւ զբան նորա պահե՛մ։ 56Աբրահամ հայր ձեր ցանկացա՛ւ տեսանել զօ՛ր իմ, ետես՝ եւ ուրա՛խ եղեւ։ 57Ասեն ցնա Հրեայքն. Յիսո՛ւն ամ չեւ՛ եւս է քո, եւ զԱբրահամ տեսե՞ր։ 58Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ. յառա՛ջ քան զլինելն Աբրահամու եմ ես։ 59Վէ՛մս առին Հրեայքն, զի արկցեն ՚ի վերայ նորա. եւ Յիսուս խո՛յս ետ՝ եւ ել գնա՛ց ՚ի տաճարէ անտի։

Գրաբար, 1805 · HYGRB1805