Ավետարան ըստ Հովհաննէսի
9
1Եւ մինչդեռ անցանէր, ետես այր մի կո՛յր ՚ի ծնէ. 2եւ հարցին ցնա աշակերտքն նորա՝ եւ ասեն. Ռա՛բբի՝ ո՞յր վնաս է, սորա՞՝ թէ հօր եւ մօր իւրոյ՝ զի կո՛յր ծնաւ։ 3Պատասխանի ետ Յիսուս. Ո՛չ դորա՛ վնա՛ս է, եւ ո՛չ հօր եւ մօր իւրոյ. այլ զի յայտնի՛ լիցին գործքն Աստուծոյ ՚ի դմա։ 4Եւ ինձ պա՛րտ է՝ գործել զգործս ա՛յնորիկ որ առաքեացն զիս՝ մինչ աւուր կայ. գա՛յ գիշեր՝ յորժամ ո՛չ ոք կարէ գործել։ 5Մինչդեռ յաշխարհի եմ, լո՛յս եմ աշխարհի։ 6Զայս իբրեւ ասաց, եթուք ՚ի գետին՝ եւ արար կա՛ւ ՚ի թքոյն, եւ ծեփեաց զկաւն ՚ի վերայ աչաց կուրին. 7եւ ասէ ցնա. Ե՛րթ լուա՛ յաւազանին Սիլովամայ. որ թարգմանի՝ Առաքեալ. չոգաւ լուացաւ, եկն եւ տեսանէ՛ր։ 8Իսկ դրացիքն՝ եւ որոց տեսեա՛լն էր զնա յառաջագոյն՝ թէ մուրացիկ էր, ասէին. Ո՞չ սա էր որ նստէրն եւ մուրանայր։ Կէսքն ասէին. Նա՛ է։ 9Այլքն ասէին. Ո՛չ. այլ նմա՛ն է նմա։ Եւ ինքն ասէր՝ թէ ե՛ս եմ։ 10Ասեն ցնա. Իսկ զիա՞րդ բացան աչք քո։ 11Նա՝ ետ պատասխանի. Ա՛յր մի՛ որում Յիսուսն ասեն, կա՛ւ արար՝ եւ ծեփեաց զաչս իմ, եւ ասէ ցիս. Ե՛րթ ՚ի Սիլովամ՝ եւ լուա՛. չոգայ լուացայ՝ եւ տեսանեմ։ 12Ասեն ցնա. Ո՛ւր է նա։ Ասէ ցնոսա. Ո՛չ գիտեմ։ 13Ածին առ փարիսեցիսն զնա, որ երբեմն կոյրն էր։ 14Եւ էր շաբա՛թ՝ յորժամ զկա՛ւն արար Յիսուս. եւ եբաց զաչս կուրին։ 15Դարձեալ հարցանէին զնա եւ փարիսեցիքն, թէ զիա՞րդ տեսանես։ Եւ նա՝ ասէ ցնոսա. Կա՛ւ եդ ՚ի վերայ աչաց իմոց, եւ լուացայ՝ եւ տեսանեմ։ 16Ասեն ոմանք ՚ի փարիսեցւոցն. Ո՛չ է ա՛յրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ո՛չ պահէ։ Կէսքն ասէին. Իսկ զիա՞րդ կարէ մարդ մեղաւոր՝ այսպիսի նշանս առնել։ Եւ էին հերձուածք ՚ի մէջ նոցա։ 17Ասե՛ն դարձեալ ցկոյրն. Դու զի՞ ասես վասն նորա՝ զի եբաց զաչս քո։ Եւ նա ասէ՝ թէ մարգարէ՛ է։ 18Եւ ո՛չ հաւատային Հրէայքն զնմանէ՝ թէ կո՛յր էր՝ եւ բացաւ, մինչեւ կոչեցին զծնօղս բացելոյն. 19հարցի՛ն ցնոսա եւ ասեն. Սա՞ է որդին ձեր, զորմէ դուքն ասէիք եթէ կո՛յր ծնաւ. արդ՝ զիա՞րդ տեսանէ։ 20Պատասխանի ետուն ծնօղքն նորա՝ եւ ասեն. Գիտեմք զի սա՛ է որդին մեր, եւ զի կո՛յր ծնաւ. 21բայց զիա՛րդ այժմդ տեսանէ, ո՛չ գիտեմք. կամ թէ՝ ո՞վ եբաց զաչս դորա, մեք ո՛չ գիտեմք. ցդա՛ իսկ հարցէք, ինքնին ՚ի չափ հասեա՛լ է, ինքն իսկ խօսեսցի վասն իւր։ 22Զայս ասացին ծնօղքն նորա, զի երկնչէին ՚ի Հրէիցն. քանզի ո՛ւխտ եդեալ էր Հրէից, եթէ ոք խոստովանեսցէ զնա Քրիստոս՝ ՚ի բա՛ց կացցէ ՚ի ժողովրդենէն։ 23Վասն այնորիկ ասացին ծնօղքն նորա, թէ ինքնին ՚ի չափ հասեալ է՝ ցնա՛ իսկ հարցէ՛ք։ 24Դարձեալ կրկի՛ն անգամ կոչեցին զայրն որ կոյրն էր, եւ ասեն ցնա. Տո՛ւր փառս Աստուծոյ, մեք գիտեմք զի այրն այն մեղաւո՛ր է։ 25Եւ նա՝ ասէ. Թէ մեղաւո՛ր իցէ՝ ես ո՛չ գիտեմ. բայց զայս գիտե՛մ, զի կոյր էի՝ եւ արդ տեսանե՛մ։ 26Դարձեալ՝ ասեն ցնա. Զի՞նչ արար քեզ. զիա՞րդ եբաց զաչս քո։ 27Պատասխանի ետ նոցա. Այժմ ասացի ձեզ՝ եւ ո՛չ լուարուք, զի՞ կամիք միւսանգամ լսել. մի՞թէ՝ եւ դո՛ւք կամիք աշակերտել նմա։ 28Նոքա հայհոյէին զնա՝ եւ ասէին. Դո՛ւ լիջիր նորա աշակերտ. մեք՝ Մովսիսի աշակերտք եմք։ 29Մեք գիտեմք՝ զի ընդ Մովսիսի՛ խօսեցաւ Աստուած. զսա՝ ո՛չ գիտեմք ուստի՛ է։ 30Պատասխանի ետ այրն՝ եւ ասէ ցնոսա. Ա՛յդ իսկ են սքանչելիք. զի դուք ո՛չ գիտէք ուստի՛ իցէ, եւ զիմ զաչս եբա՛ց։ 31Գիտեմք զի Աստուած՝ մեղաւորաց ո՛չ լսէ. բայց թէ աստուածապա՛շտ ոք իցէ, եւ զկամս նորա առնիցէ, նմա՛ լսէ։ 32՚Ի յաւիտենից ոք ո՛չ լուաւ՝ եթէ եբա՛ց ոք զաչս կուրի ՚ի ծնէ՛ կոյր ծնելոյ։ 33Եթէ ո՛չ յԱստուծոյ էր այրն այն, ո՛չ կարէր առնել ինչ։ 34Պատասխանի ետուն՝ եւ ասեն ցնա. ՚Ի մե՛ղս իսկ ծնեալ ես ամենեւին, եւ դու վարդապե՞տ լինիս մեր։ Եւ հանին զնա արտաքս։ 35Լուա՛ւ Յիսուս եթէ հանին զնա արտաքս, եւ իբրեւ եգիտ զնա՝ ասէ ցնա. Դու՝ հաւատա՞ս յՈրդի Աստուծոյ։ 36Նա պատասխանի ետ՝ եւ ասէ. ՏԷր ո՞վ է՝ զի հաւատացից ՚ի նա։ 37Ասէ ցնա Յիսուս. Եւ տեսե՛ր զնա, եւ որ խօսիդ ընդ քեզ՝ նա՛ է։ 38Եւ նա ասէ. Հաւատա՛մ Տէր։ Եւ երկի՛ր եպագ նմա։ 39Եւ ասէ Յիսուս. ՚Ի դատաստանս եկի յաշխարհս յայս, զի որ ոչն տեսանեն՝ տեսցե՛ն, եւ որք տեսանենն՝ կուրասցի՛ն։ 40Լուան ոմանք ՚ի փարիսեցւոցն՝ որք ընդ նմա էին, եւ ասեն ցնա. Մի՞թէ՝ եւ մե՞ք կոյրք իցեմք։ 41Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ կոյրք էիք՝ ո՛չ էր ձեր մեղ. բայց արդ ասէք՝ թէ տեսանեմք, եւ մեղքն ձեր ՚ի ձե՛զ հաստատեալ են։