Հոբի գիրք
10
1Հեծեծելո՛վ հասուցից ՚ի նա զբանս իմ. խօսեցայց դառնութեամբ անձին թախծեալ։ 2Եւ ասացից. Տէր մի՛ ուսուցաներ զիս ամպարշտել. եւ ընդէ՞ր այսպէս դատեցար զիս։ 3Կամ թէ բարւո՞ք թուիցի քեզ թէ անիրաւ իցեմ. զի մերժեցե՛ր զգործս ձեռաց քոց, եւ ՚ի խորհուրդս ամպարշտաց հայեցար։ 4Միթէ որպէս հայի՞ այր՝ հայիցիս. կամ որպէս տեսանիցէ՞ մարդ՝ տեսանիցես։ 5Կամ թէ ամք քո իբրեւ զա՞ռն. 6զի վերստին խնդրեցեր զանօրէնութիւնս իմ, եւ զմեղս իմ քննեցեր։ 7Գիտե՛ս զի ո՛չ ամպարշտեցայ. այլ ո՛վ է որ ՚ի ձեռաց քոց հանիցէ։ 8Ձեռք քո արարին զիս եւ ստեղծին. եւ ապա շրջեցար հարե՛ր զիս։ 9Յիշեա՛ զի կա՛ւ ստեղծեր զիս, եւ յերկի՛ր միւսանգամ դարձուցանես զիս։ 10Կամ թէ ո՞չ իբրեւ զկաթն կթեցեր զիս. եւ մածուցե՛ր զիս իբրեւ զպանիր։ 11Մորթ՝ եւ միս զգեցուցեր ինձ. ոսկերօք եւ ջլօք հանար զիս։ 12Զկեանս եւ զողորմութիւն եդիր ՚ի վերայ իմ. այցելութիւն քո պահեաց զոգի իմ։ 13Զայս ամենայն ունի՛ս ՚ի քեզ. գիտեմ զի յամենայնի կարօղ ես, եւ ո՛չ ինչ տկարանայ քեզ։ 14Թէ եւ մեղանչեմ՝ պահե՛ս զիս. եւ յանօրէնութենէ անարատ ո՛չ արարեր զիս։ 15Եթէ ամպարշտեցայց՝ վա՛յ է ինձ. եւ եթէ արդարացայց՝ ո՛չ կարեմ հայել ՚ի վեր, զի լի՛ եմ անարգանօք։ 16Որսացեա՛լ եմ իբրեւ զառեւծ ՚ի սպանումն։ Դարձեալ կրկնեալ չարաչա՛ր սատակես զիս. 17նորոգե՛ս ՚ի վերայ իմ զհարուածս իմ։ Բարկութեամբ մեծաւ ձեռնարկեր յիս. եւ ածեր ՚ի վերայ իմ հէ՛ն։ 18Ընդէ՞ր հաներ զիս յորովայնէ, եւ ո՛չ անդէն մեռայ. եւ ական չէ՛ր տեսեալ զիս, 19եւ իբրեւ զչեղեալ լինէի։ Ընդէ՞ր յարգանդէ ՚ի գերեզման ո՛չ վճարեցայ։ 20Կամ թէ ո՞չ սակաւ իցէ ժամանակ կենաց իմոց. թո՛յլ արա ինձ սակաւիկ մի հանգչել, 21մինչչեւ՛ երթեալ իցեմ՝ ուստի ո՛չ դառնայցեմ։ Յերկիր խաւարին եւ մթին. 22յերկիր աղջամղջին յաւիտենական, ուր ո՛չ գոյ լոյս, եւ ո՛չ տեսանել զկեանս մարդկան։
Գրաբար, 1805 · HYGRB1805