Հոբի գիրք
11
2Որ շատ խօսի՝ ապաքէն ընդ նմին եւ լսիցէ. կամ որ խօսողն իցէ՝ կարիցէ՞ բանիւք արդարանալ։ 3Օրհնեա՛լ է ծնունդ կանանց սակաւակեաց։ Մի՛ զբազում բանիւք անկանիր. զի ո՛չ գոյ որ տայցէ քեզ պատասխանի։ 4Մի՛ ասեր թէ սուրբ եմ գործովք, եւ անարատ առաջի Տեառն։ 5Այլ թէ զիա՞րդ Տէր խօսեսցի ընդ քեզ, եւ բացցէ զշրթունս իւր ընդ քեզ։ 6Ապա պատմեսցէ քեզ զօրութիւն իմաստութեան, զի կրկի՛ն եղիցի քան զքոյն. եւ ապա գիտասցես՝ թէ արժանի ըստ որոց մեղա՛րն անց ընդ քեզ ՚ի Տեառնէ։ 7Եթէ զհետս Տեառն գտանիցե՞ս, կամ ՚ի վերջինսն հասանիցե՞ս զոր արա՛ր Ամենակալն։ 8Բա՛րձր են երկինք՝ եւ զի՞ գործիցես. խո՛ր են դժոխք՝ եւ դու զի՞ խելամտեսցես. 9երկա՛յն է չափ երկրի. լա՛յն է ծով։ 10Եւ եթէ տապալեսցէ զամենայն, ո՞վ ասասցէ ցնա թէ զի՛նչ գործեցեր։ 11Ինքն գիտէ զգործս անօրինաց. տեսեալ զանարժանս ո՛չ արասցէ անտես։ 12Բայց մարդ ՚ի խօսել ընդ վայր, ղօղի բանիւք. այր կանանցածին՝ հանգո՛յն է ցռոյ անապատականի։ 13Իսկ եթէ դու սուրբ եդիր զսիրտ քո, տարածեա՛ առ նա զձեռս քո։ 14Ապա թէ իցէ ՚ի ձեռին քում անօրէնութիւն, հեռի՛ արա զայն ՚ի քէն. եւ անօրէնութիւն ՚ի յարկի քում մի՛ ագցի։ 15Ապա՛ ծագեսցեն երեսք քո իբրեւ զջուր յստակ. մերկասցես զաղտեղութիւն՝ եւ ո՛չ երկիցես. 16եւ մոռասցիս զաշխատութիւն իբրեւ զալիս անցեալս, եւ ո՛չ զարհուրեսցիս։ 17Աղօթք քո իբրեւ զարուսեակն. ՚ի միջօրէի ծագեսցեն քեզ կեանք. վստահացեալ լիցիս՝ զի կա՛յ քո յոյս. ՚ի հոգւոց եւ ՚ի տատամսութենէ երեւեսցի քեզ խաղաղութիւն։ 18Հանդարտեսցես՝ եւ ո՛չ ոք իցէ որ պատերազմիցի ընդ քեզ։ 19Դարձցին բազումք՝ եւ աղաչեսցեն զքեզ. փրկութիւն պակասեսցէ ՚ի նոցանէ, 20զի յոյս նոցա կորուստ է անձանց իւրեանց. աչք ամպարշտաց հալեսցի։
Գրաբար, 1805 · HYGRB1805