Հոբի գիրք
13
1Ահա զայս ամենայն ետե՛ս ակն իմ, եւ լուաւ ունկն իմ։ 2Եւ գիտե՛մ ես որչափ եւ դուք խելամո՛ւտ էք. եւ չե՛մ անմտագոյն քան զձեզ։ 3Բայց սակայն ես ընդ Տեառն խօսեցայց. յանդիմանեցա՛յց առաջի նորա, եթէ կամեսցի։ 4Բայց դուք ինձ բժիշկք մեղանչականք էք. եւ ողջացուցիչք չարեաց ամենեքեան։ 5Եղիցի ձեզ համրանալ՝ եւ համարեա՛լ լիցի ձեզ յիմաստութիւն։ 6Լուարո՛ւք զյանդիմանութիւն բերանոյ իմոյ, եւ դատաստանի շրթանց իմոց անսացէ՛ք։ 7Ո՞չ ապաքէն առաջի Տեառն խօսիցիք, եւ յանդիման նորա նենգութիւն բարբառիք։ 8Կամ թէ թանգուզիցէք. զի դուք ամենեքեան դատաւորք եղերուք։ 9Զի բարւոք է եթէ քննեսցէ զձեզ։ Զի եթէ զամենայն արարեալ յաւելուցո՛ւք ՚ի նա, 10ո՛չ ինչ սակաւ կշտամբեսցէ զձեզ։ Եւ եթէ ՚ի ծածուկ աչառիցէք. 11ո՛չ ապաքէն արհաւիրք նորա զարհուրեցուցանիցեն զձեզ. եւ ա՛հ նորա անկցի ՚ի վերայ ձեր։ 12Եւ դիպեսցին պերճութիւնքդ ձեր հանգո՛յն մոխրոյ, եւ մարմին կաւեղէն։ 13Կարկեցարո՛ւք զի խօսեցայց ես, եւ հանգեայց ՚ի սրտմտութենէ։ 14Առեալ զմարմինս իմ յատամունս իմ, եւ զոգի իմ եդի՛ց ՚ի ձեռին իմում։ 15Եթէ արկցէ զձեռն իւր զինեւ Հզօրն, քանզի եւ սկսեալ իսկ է. եթէ ո՞չ խօսեցայց եւ յանդիմանեցայց առաջի նորա։ 16Եւ ա՛յն դիպեսցի ինձ ՚ի փրկութիւն. քանզի ո՛չ մտցէ առաջի նորա նենգութիւն։ 17Լուարո՛ւք լուարո՛ւք բանից իմոց, զի պատմեցից ձեզ լուիլու։ 18Զի ահաւասիկ մերձեա՛լ եմ ՚ի դատաստանս իմ, եւ գիտեմ զի արդար երեւելո՛ց եմ։ 19Զի ո՞վ է ոսոխն իմ որ պատասխանեսցէ ինձ. զիա՞րդ կարկեցայց՝ եւ պակասեցայց։ 20※ Երկո՛ւ ինչք պիտոյ են ինձ. եւ յայնժամ յերեսաց քոց ես ո՛չ թաքեայց։ 21※ Զձեռն քո ՚ի բա՛ց արա յինէն, եւ ա՛հ քո զիս մի՛ զարհուրեցուսցէ։ 22※ Եւ ապա կոչեսցես զիս՝ եւ ես լուա՛յց քեզ. եւ եթէ խօսեսցիս՝ եւ ես տա՛ց քեզ պատասխանի։ 23Քանի՛ ինչ են մեղք եւ անօրէնութիւնք իմ. ուսո՛ ինձ՝ քանի՛օն իցէ. 24ընդէ՞ր թաքուցանես յինէն։ Համարիցիս զիս քեզ ոսոխ. 25կամ թէ ՚ի հողմաշարժ տերեւո՞յ երկնչիցիս, կամ իբրեւ հողմավար խոտո՞յ կայցես ինձ հակառակ։ 26Զի գրեցեր զինէն չարիս, եւ արկեր զինեւ զմեղս մանկութեան։ 27Եդիր զմիտս իմ ՚ի պաշարման. պահեցեր զամենայն զգործս իմ. եւ յարմա՛տս ոտից իմոց հասեր. 28որ իբրեւ զտիկ հնացեալ են, կամ իբրեւ զձորձս ցեցակեր։