Հոբի գիրք
17
1Հողմավա՛ր կորնչիմ. կարօտիմ գերեզմանի՝ եւ ո՛չ հասանեմ։ 2Տառապիմ աշխատեալ՝ եւ զի՞նչ գործեցից։ Գողացա՛ն օտարք զստացուածս իմ. 3※ ո՞վ է նա ընդ ձեռին իմում կապեսցի։ 4※ Զի զսի՛րտս իւրեանց թաքուցին յիմաստութենէ. վասն այսորիկ մի՛ բարձրացուսցէ զնոսա։ 5Մասին իւրում պատմեսցէ զչարութիւնս. աչք իմ ՚ի վերայ որդւոց հալեցան. 6եդիր զիս բամբասանս ազգաց, եղէ նոցա ծա՛ղր։ 7Շլացա՛ն ՚ի բարկութենէ աչք իմ. զի պաշարեալ եմ մեծապէս յամենեցունց։ 8Զարմա՛նք կալան զճշմարիտս ՚ի վերայ այսոցիկ. արդար ՚ի վերայ անօրինի՛ յարիցէ։ 9Կալցի՛ հաւատարիմն զիւր ճանապարհ. սուրբն ձեռօք առցէ քաջալերութիւն։ 10Բայց արդ՝ աղէ դուք եկա՛յք յարեցարո՛ւք ամենեքեան. քանզի ո՛չ գտանեմ ՚ի ձեզ ճշմարտութիւն։ 11Աւուրք իմ անցին շարաւով. պայթեցի՛ն երակք սրտի իմոյ։ 12※ Զգիշեր՝ տի՛ւ եդին. լոյս մերժեալ յերեսաց խաւարի։ 13Զի եթէ համբերեցից՝ դժո՛խք են տուն իմ. ՚ի միգի՛ տարածեալ են անկողինք իմ։ 14Զմա՛հ կոչեցի ինձ հայր, մայր եւ քոյր ինձ՝ զերր։ 15Արդ ո՞ւր է յոյսն իմ. կամ թէ զբարութիւնս իմ տեսանիցե՞մ։ 16Կամ թէ ընդ ի՛ս իսկ ՚ի դժո՞խս իջանիցեն. կամ թէ միանգամայն ՚ի հո՛ղ իջանիցեմք։
Գրաբար, 1805 · HYGRB1805