Հոբի գիրք
18
2Մինչեւ յեր՞բ ո՛չ դադարիցես. հանդարտեա՛, զի մեք խօսեսցուք։ 3※ Ընդէ՞ր իբրեւ զչորքոտանիս լռեալ եմք առաջի քո, 4※ եւ դու մխեալ ես բարկութեամբ։ Իսկ արդ եթէ դու մեռանիցիս՝ անշէ՞ն մնայցէ առ ՚ի ներքոյ երկնից. կամ թէ եւ լերինք ՚ի հիմանէ տապալեսցի՞ն։ 5Եւ լոյս ամպարշտաց շիջանիցի՛, եւ ո՛չ պատահեսցէ նոցա բոց։ 6Եւ լոյս նորա խաւար ՚ի յարկի իւրում, եւ ճրա՛գ ՚ի վերայ նորա շիջցի։ 7Որսասցեն յետինք զինչս նորա. սխալեալ են խորհուրդք նորա։ 8Անկցի՛ ոտն նորա յորոգայթ, եւ շաղեսցի՛ ՚ի թակարդի։ 9※ Եկեսցե՛ն ՚ի վերայ նորա որոգայթք. զօրացուսցէ՛ ՚ի վերայ նորա զծարաւիս։ 10※ Զի թաքուցեա՛լ են յերկրի տոռունք նորա, եւ կալանք նորա շուրջանակի ՚ի վերայ շաւղաց նորա։ 11※ Սատակեսցեն զնա ցաւք շուրջանակի. բազումք զոտիւք նորա պատեսցին 12՚ի նեղութեան սովոյ։ Պատրաստեալ է նմա կործանումն ահագին. կերիցին կնիք ոտից նորա։ 13Կերիցէ մահտարաժամ զգեղեցկութիւն նորա. 14վարեսցի բժշկութիւն ՚ի յարկաց նորա. հասցէ նմա տագնապաւ պատուհաս արքունի։ 15Եւ բնակեսցէ իբրեւ ՚ի գիշերի ՚ի յարկի իւրում. ցրուեսցին վայելչութիւնք նորա ծծըմբով։ 16※ ՚Ի ներքո՛ւստ արմատք նորա ցամաքեսցի, ※ եւ ՚ի վերուստ անկցին հունձք նորա։ 17※ Յիշատակ նորա կորիցէ յերկրէ, եւ ո՛չ գտցի անուն նորա առ երեսօք արտաքնովք։ 18※ Մերժեսցեն զնա ՚ի լուսոյ ՚ի խաւար. եւ մի՛ եղիցի նմա ծանօթ ՚ի ժողովրդեան իւրում։ 19Մի՛ լիցի ապրեալ ՚ի ներքոյ երկնից տուն նորա. այլ ՚ի նորայն կեցցեն օտա՛րք։ 20Հեծեծեսցեն ՚ի վերայ նորա յետինք. զառաջինս կալա՛ն զարմանք։ 21Թէ ա՞յս են տունք անիրաւաց, եւ ա՞յս տեղի այնոցիկ որք զՏէր ո՛չ ճանաչիցեն։