Հոբի գիրք
20
2Ո՛չ այդպէս կարծէի խօսել քեզ ընդդէմ մեր զայդ. ո՛չ ապաքէն իմաստնագո՛յնք իցէք քան զիս։ 3※ Խրատո՛ւ ակնածութեան իմոյ լուայց, ※ եւ ոգի յիմաստութենէ արասցէ ինձ պատասխանի։ 4※ Միթէ զայդ յայսմ հետէ՞ գիտացեր. այլ յորմէ հետէ եդա՛ւ մարդ ՚ի վերայ երկրի։ 5Զի ուրախութիւն ամպարշտաց բեկումն անհնարին, եւ խնդութիւն անօրինաց կորուստ։ 6Եթէ ելանիցեն յերկի՛նս պատարագք նորա, եւ զոհք նորա յամպս մերձեսցին։ 7Յորժամ համարեսցի թէ հաստատեալ իցէ՝ յա՛յնժամ ՚ի սպա՛ռ կորիցէ. եւ որ գիտէին զնա՝ ասասցեն թէ ո՞ւր է։ 8Իբրեւ զերա՛զ թռուցեալ ո՛չ գտցի, թռեաւ իբրեւ զտեսիլ գիշերական։ 9※ Ակն որ հայեցաւ ՚ի նա՝ ո՛չ յաւելցէ, եւ ո՛չ ծանիցէ զնա տեղի իւր։ 10※ Զորդիս նորա սատակեսցե՛ն վատթարք. ձեռք նորա բորբոքեսցի՛ն ցաւովք։ 11※ Ոսկերք նորա յագեսցին մանկութեամբ նորա, եւ ընդ նմին ՚ի հո՛ղ ննջեսցեն։ 12※ Եթէ քաղցրասցի ՚ի բերան նորա չարութիւն՝ թաքուսցէ՛ զայն ՚ի ներքոյ լեզուի իւրոյ։ 13※ Խնայեսցէ ՚ի նա, եւ մի՛ թողցէ զնա. եւ ժողովեսցէ զնա ՚ի մէջ կոկորդի իւրոյ. 14եւ մի՛ կարասցէ օգնել անձին իւրում. լեղի իժի՛ ՚ի փորի իւրում։ 15Մեծութիւն անիրաւութեամբ ժողովեալ՝ փսխեսցի. ՚ի տանէ նորա կորզեսցէ զնա հրեշտակ։ 16Զսրտմտութիւն վիշապաց ծծեսցէ. սպանցէ զնա լեզու օձի։ 17Մի՛ տեսցէ զկիթ արօտականաց, եւ մի՛ զարօտս մեղու եւ զկոգւոյ։ 18՚Ի զուր եւ ՚ի տարապարտուց վաստակեցաւ ՚ի մեծութիւն՝ ուստի ո՛չ ճաշակեսցէ, իբրեւ զխի՛ստ ինչ զանծամ եւ զանկոտոր։ 19※ Զի զբազում տկարաց տունս խորտակեաց, եւ զյարկս յափշտակեաց եւ ո՛չ հաստատեաց։ 20Չի՛ք փրկութիւն ստացուածոց նորա, ՚ի ցանկութեան իւրում ո՛չ ապրեսցի. 21※ եւ մի՛ լիցին մթերք կերակրոց նորա։ Վասն այնորիկ մի՛ ծաղկեսցեն բարունակք նորա. 22※ յորժամ համարեսցի թէ ահա լցեալ իցէ՝ նեղեսցի։ ※ Ամենայն տագնապ հասցէ ՚ի վերայ նորա, 23թէ զիա՞րդ լնուցու որովայն նորա։ Առաքեսցէ ՚ի վերայ նորա զսրտմտութիւն բարկութեան. արկցէ՛ զնովաւ ցաւս. 24եւ մի՛ ապրեսցի ՚ի ձեռանէ երկաթոյ։ Խոցոտեսցէ՛ զնա աղեղն պղնձի. 25անցցէ ընդ մարմինս նորա նետ։ Աստեղք շրջեսցին ՚ի յարկս նորա՝ արհաւի՛րք ՚ի վերայ նորա։ 26Ամենայն խաւար նմա մնասցէ. կերիցէ՛ զնա հուր անշէջ։ Չարչարեսցէ եկամուտ զտուն նորա. 27յայտնեսցեն երկինք զանօրէնութիւն նորա. յարիցէ ՚ի վերայ նորա երկիր։ 28Քակտեսցէ կորուստ զտուն նորա ՚ի սպառ. հասցէ՛ ՚ի վերայ նորա օր բարկութեան։ 29Ա՛յս բաժին է մարդոյ ամպարշտի առ ՚ի Տեառնէ. եւ ա՛յս ստացուածք ընչից նորայ յԱյցելուէն։