Հոբի գիրք

21

2Լուարո՛ւք լուարո՛ւք բանից իմոց։ Երանի՛ թէ մի՛ լինէր ՚ի ձէնջ այդ մխիթարութիւն։ 3Ներեցէ՛ք ինձ եւ ես խօսեցա՛յց, եթէ ո՛չ այպանիցէք զբանիւք իմովք։ 4Իսկ արդ չեւ՛ իմ կշտամբանքս ՚ի մարդկանէ իցեն. եւ կամ ընդէ՞ր ո՛չ բարկանայցեմ։ 5※ Հայեցեալ ընդ իս զարմանա՞յք, եդեալ ձեռն ՚ի ծնօտի։ 6Եթէ յո՛ւշ լինիցի ինձ, տագնապեցայց. զի ունի՛ն ցաւք զմարմինս իմ։ 7Ընդէ՞ր բնաւ ամպարիշտք կենդանի իցեն, հնացեալք եւ ՚ի մեծութեան են։ 8Սերմանք նոցա ըստ մի՛տս. եւ որդիք նոցա առաջի աչաց։ 9Տունք նոցա աջողեալք. եւ երկեւղ եւ ո՛չ ուստեք. եւ տանջանք ՚ի Տեառնէ չե՛ն ՚ի վերայ նոցա։ 10Արջառ նոցա ո՛չ սխալեաց ՚ի ծննդենէ. ապրեցա՛ւ յղի նոցա՝ եւ ո՛չ վրիպեցաւ. 11եւ կան իբրեւ զխաշինս յաւիտենականս։ Մանկունք նոցա խաղան առաջի, 12առեալ սաղմոսարան եւ քնար. եւ ուրա՛խ լինին ձայնիւ երգոց։ 13Կատարեցին ՚ի բարութեան զկեանս իւրեանց, հանգստեա՛մբ ննջեցին ՚ի դժոխս։ 14Եւ ասէ ցՏէր. ՚Ի բա՛ց կաց յինէն, զճանապարհս քո ճանաչել ո՛չ կամիմ։ 15※ Զի՞նչ շահ է՝ զի ծառայեսցուք նմա, կամ զի՞նչ օգուտ՝ զի հանդիպեսցուք նմա։ 16※ ՚Ի ձեռս նոցա էին բարութիւնք. եւ ՚ի գործս ամպարշտաց ո՛չ հայի։ 17Սակայն եւ ճրագ ամպարշտաց շիջցի. եկեսցէ ՚ի վերայ նորա կործանումն. երկունք կալցին զնոսա ՚ի բարկութենէ։ 18Եղիցին իբրեւ զյա՛րդ առաջի հողմոյ, կամ իբրեւ զփոշի զոր տարաւ մրրիկ։ 19※ Սպառեսցեն զորդիս ինչք նորա. հատուսցէ նմա, եւ ծանուսցէ։ 20Տեսցե՛ն աչք նորա զսպանումն իւր, եւ ՚ի Տեառնէ մի՛ ապրեսցի։ 21※ Զի կա՛մք նորա ՚ի տան իւրում ընդ իւր, եւ զթիւ ամսոց նորա բաժանեսցեն։ 22Ոչ ապաքէն՝ Տէր է որ ուսուցանէ զհանճար եւ զգիտութիւն, զի ինքն քննէ զիմաստունս։ 23Այնպիսին մեռցի՛ ՚ի սաստկութիւն անզգամութեան իւրում. ամենեւին բարեկեցիկն եւ յաջողեալն։ 24Փորն նորա լի՛ է ճարպով. ուղիղ նորա շճեսցէ։ 25Նա վախճանեսցի ՚ի դառնութենէ անձին, ո՛չ ինչ կերեալ ՚ի բարութենէ։ 26Առ հասարակ ննջեսցեն յերկրի. ե՛րր ծածկեաց զնոսա։ 27Եւ արդ գիտեմ՝ զի յանդգնութեամբ հասեալ էք ՚ի վերայ իմ։ 28※ Արդ ասացէք՝ թէ ո՛ւր է իշխանին. եւ ո՛ւր է յարկ բնակութեան ամպարշտաց։ 29※ Հարցէ՛ք զանցաւորս ճանապարհի, եւ զնշանս նոցա մի՛ օտարացուցանէք։ 30※ Զի յօ՛ր կորստեան ստիպի չար. յօր բարկութեան իւրոյ վարեսցի։ 31※ Ո՛ պատմեսցէ յանդիման նորա զճանապարհս նորա. եւ զոր ինչ ինքն գործեաց՝ ո՛ հատուսցէ նմա։ 32※ Եւ ինքն ՚ի գերեզմանի գնաց, եւ ՚ի տապանի տքնեցաւ։ 33※ Եւ քաղցրացան նմա խիճք հեղեղատի։ ※ Եւ զհետ նորա ամենայն մարդ գնասցէ, եւ յառաջ քան զնա անթիւք։ 34Եւ զիար՞դ մխիթարեցէք զիս սնոտեօք. եւ ինձ ձեւք դադարելն ո՛չինչ է։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)