Հոբի գիրք
32
2Եւ բարկացաւ Եղ՚իուս Բարաքիելի Բուզացի, յազգականութենէ Արամայ՝ աշխարհին Աւստացւոց, բարկացա՛ւ Յոբայ յոյժ. զի երեւեցոյց զանձն արդար առաջի Տեառն։ 3Եւ ՚ի վերայ երեցուն բարեկամացն բարկացաւ յոյժ, զի ո՛չ կարացին տալ պատասխանի ընդդէմ Յոբայ. եւ եդեալ զնա լինե՛լ ամպարիշտ։ 4Եւ Եղ՚իուս հանդարտեաց ՚ի տալոյ պատասխանի Յոբայ. զի ծերագոյն քան զնա էին աւուրբք։ 5※ Եւ ետես Եղ՚իուս եթէ ※ ո՛չ գոյ պատասխանի ՚ի բերան երեցունց արանցն, եւ սրտմտեցաւ բարկութիւն նորա։ 6Կրկնեալ անդրէն Եղիուսայ Բարաքիելի Բուզացւոյ՝ ասէ՛. Մանո՛ւկ եմ ես ժամանակաւ, եւ դուք էք ծերագո՛յնք. վասն որոյ լո՛ւռ եղէ, երկուցեալ պատմել զանձին իմոյ զիմաստութիւն։ 7Ասացի թէ բազմաժամանակեայք իցեն որ խօսիցին, եւ բազում ամօք գիտիցեն զիմաստութիւն։ 8Եւ ո՛չ այնպէս. այլ ոգի՛ է մարդկան, եւ շունչ Ամենակալի՛ է որ ուսուցանէ։ 9Ո՛չ բազմաժամանակեա՛յք են իմաստունք, եւ ո՛չ ծերք գիտեն զիրաւունս։ 10Վասն որոյ ասացի. Լուարո՛ւք ինձ, եւ պատմեցից ձեզ զոր գիտեմ. 11※ ունկնդիք բանից իմոց. Ասացից ձեզ լու ՚ի լու, մինչեւ քննիցէք զբանս. 12թէ ձեւք չափ իմանայցեմ։ ※ Եւ ահա չէ՛ր որ յանդիմանէր զՅոբ, եւ տայր պատասխանի բանից նորա ՚ի ձէնջ։ 13※ Զի մի՛ ասիցէք. Գտա՛ք զիմաստութիւն ՚ի Տէր յաւելեալք. 14եւ ա՛ռն միում համարձակեցէք խօսել բանս այսպիսիս։ 15Զարհուրեցան՝ եւ ո՛չ եւս ետուն պատասխանի. հնացուցին յինքեանց զբանս. 16հանդարտեցին եւ ո՛չ խօսեցան. զի կացին եւ ո՛չ ետուն պատասխանի։ 17Կրկնեալ անդրէն Եղիուսայ ասէ. Դարձեալ խօսեցայց 18զի լի՛ եմ բանիւք. քանզի սատակէ՛ զիս ոգի որովայնի. 19եւ որովայն իմ իբրեւ զտիկ քաղցուո՛յ կապեալ՝ եռայ, կամ իբրեւ զփուքս դարբնաց ուռուցեալ։ 20Խօսեցայց զի հանգեայց. բացեա՛լ զշրթունս իմ. 21եւ ՚ի մարդոյ ո՛չ ամաչեցից, եւ ՚ի մարդկանէ ո՛չ պատկառեցից։ 22Քանզի ո՛չ գիտեմ աչառել երեսաց. ապա թէ ոչ՝ եւ զի՛ս ցեց կերիցէ։
Գրաբար, 1805 · HYGRB1805