Հոբի գիրք

35

2Զի՞նչ իրաւունս համարեցար զայդ. ո՛վ ես դու զի ասես թէ արդա՛ր եմ առաջի Տեառն. 3եւ կամ ասես թէ մեղայ, զի՞նչ արարից։ 4Ե՛ս տաց քեզ պատասխանի, եւ երեցուն բարեկամացդ քոց։ 5Հայեա՛ց յերկինս եւ տե՛ս. նշմարեա՛ զամպս՝ ո՞րչափ բա՛րձր են ՚ի քէն։ 6Եթէ մեղար՝ զի՞նչ գործեսցես, եւ եթէ բազում անօրինեցա՛ր՝ զի՞նչ կարօղ ես առնել։ 7※ Արդ եթէ արդար իցես՝ զի՞նչ տացես նմա, ※ կամ զի՞նչ առցէ ՚ի ձեռաց քոց։ 8※ Առն նմանոյ քեզ ամպարշտութիւնն քո, եւ որդւոյ մարդոյ արդարութիւնն քո։ 9※ ՚Ի բազմութենէ զրպարտեալք աղաղակեսցեն ՚ի բազկէ բազմաց։ 10Եւ ո՛չ ասաց՝ թէ ուր է որ արար զայս։ Որ պահէ զպահս գիշերականս. 11որ մեկնէ զիս ՚ի չորքոտանեաց երկրի՝ եւ ՚ի թռչնոց երկնից։ 12Ա՛նդ աղաղակեսցեն՝ եւ մի՛ լուիցես. զի այն պատահումն ՚ի հպարտութենէ չարեա՛ց է. 13զի զանկարգութիւնս տեսանել Տէր ո՛չ կամի։ Զի ինքն Ամենակալն՝ տեսանօ՛ղ է այնոցիկ՝ որ կատարեն զանօրէնութիւն, եւ փրկեսցէ՛ զիս։ 14※ Դատեա՛ց առաջի նորա, եթէ կարասցես գովել զնա որպէս էն։ 15Եւ արդ քանզի չէ՛ որ կրեաց զբարկութիւն նորա, ※ եւ ո՛չ որ գիտաց զյանցանս իւր յոյժ։ 16※ Ապա ուրեմն Յոբ՝ զո՛ւր բանայ զբերան իւր, եւ ծանրացուցանէ անգիտութեամբ զբանս։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)