Հոբի գիրք

40

2Ո՛չ այդպէս՝ այլ պնդեա՛ իբրեւ այր զմէջ քո. ես հարցից՝ եւ դու տո՛ւր ինձ պատասխանի։ 3Մի՛ զընկենուր զդատաստան իմ, եւ մի՛ համարիր ա՛յլ ինչ ա՛զդ արարեալ առ քեզ յայտնութիւն. բայց եթէ զի երեւեսցի՛ս արդար։ 4Եթէ բազո՛ւկ առ բազուկ իցէ քո Տեառն. եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես։ 5Արդ աղէ առ բարձրութիւն. եւ զօրութիւն եւ փառս եւ պատիւ զգեցի՛ր։ 6※ Առաքեա՛ զհրեշտակս բարկութեամբ, եւ զամենայն հպարտս խոնարհեցո՛՝ եւ շիջո՛ զամբարտաւանս։ 7Փտեա՛ վաղվաղակի զամպարիշտս. 8եւ ծածկեա՛ յերկրի բացէ ՚ի բաց առ հասարակ. եւ լի՛ց զերեսս նոցա անարգանօք։ 9Իսկ յանձի՞ն կալայց արդեւք եթէ կարօղ փրկել ա՛ջ քո։ 10Իսկ այդ քո առաջի՛ է, զի գազանք իբրեւ զարջառ խո՛տ ճարակին։ 11Ահաւանիկ ո՛յժ իւր զմիջով իւրով, եւ զօրութիւն զպորտիւ որովայնի իւրոյ։ 12Կանգնեաց զտտուն իւր իբրեւ զնոճի. ջիլք իւր զմիմեամբք պատեալ. 13կողք իւր պղնձիք, եւ ողն իւր ձո՛յլ երկաթոյ։ 14Նա՛ է սկիզբն արարածոց Տեառն, արարեալ խաղալիք հրեշտակաց նորա։ 15Հասեալ ՚ի վերայ առապար լերին, արար խնդութիւն չորքոտանեաց ՚ի տարտարոսն։ 16Ընդ ազգի ազգի՛ ծառովք ննջէ, առ պրտուով եւ եղեգամբ եւ կնիւնով։ 17Հովանոցանան ընդ նովաւ ծա՛ռք մեծամեծք հանդերձ անտառօք՝ եւ ձո՛ղք հագնւոյ։ 18※ Եթէ լինիցի հեղեղ՝ ո՛չ զգնասցէ. յանձնապաստա՛ն է, զի թէ Յորդանան դիմեսցէ ՚ի վերայ նորա, 19※ յակնակապիճս իւր ընկալցի զնա. ՚ի խուսափել նորա ծակիցե՞ս զռնգունս նորա։ 20※ Վերացուցանիցե՞ս զվիշապն կարթիւ. դնիցե՞ս պախուրցս շուրջ զցռկով նորա։ 21Եթէ կապիցե՞ս անուր ՚ի քիթս նորա. անցուցանիցե՞ս դանդանաւանդ ընդ կզակս նորա։ 22※ Խօսիցի՞ ընդ քեզ հեզութեամբ. եւ կակուղ բարբառով դնիցէ ընդ քեզ ուխտ։ 23※ Նուաճիցե՞ս զնա ծառայ յաւիտենական։ 24Խաղայցե՞ս դու նովաւ իբրեւ հաւու. եւ կապիցե՞ս զնա իբրեւ զձագ կապով։ 25Կերակրեսցին նովաւ ազինք, ※ եւ բաժանեսցեն զնա ազգք Փիւնիկեցւոց։ 26Ամենայն նաւալուղակն ՚ի մի վայր ժողովեալ, ※ ո՛չ բարձցեն թեփ մի ՚ի տտնոյ նորա, եւ ՚ի նաւս ձկնորսաց խալա՛մ նորա։ 27Դնիցես դու զձեռն քո ՚ի վերայ նորա. յիշատակեալ զպատերազմ որ լինելոց է ՚ի մարմնի նորա, զի այլ ո՛չ եւս լինիցի։ 28Ո՛չ տեսեր զնա, եւ ո՛չ ՚ի վերայ բանիցս ասացելոց զարմանայցես։

Գրաբար, 1805 · HYGRB1805