Հոբի գիրք
41
1Ո՛չ երկնչիցիս՝ զի եւ ինձ պատրաստեալ է. բայց ո՞վ իցէ որ ինձ հակառակ կայցէ. կամ ո՞վ իցէ որ ինձ ընդդէ՛մ դառնայցէ՝ եւ հանդարտիցէ։ 2Եթէ ամենայն առ ՚ի ներքոյ երկնից ի՛մ է։ 3Ո՛չ լռեցից վասն նորա. եւ բան Հզօրին ողորմեսցի զուգականին նորա։ 4Ո՛ մերկասցէ զպատրուակ երեսաց նորա. եւ ընդ աղխս պատենից նորա ո՛ մտանիցէ. 5զդրունս երեսաց նորա ո՛ բանայցէ։ Շուրջ զատամամբք նորա ա՛հ։ 6※ Փոր նորա վահանք պղձիք, յօդք նորա իբրեւ զվէմ գայլախազ՝ 7մի զմիո՛յ կնի կցեալ, եւ օդ ո՛չ անցցէ ընդ նա։ ※ Այր զեղբօր զհետ երթիցէ. 8զմիմեանց կալցին, եւ մի՛ մեկնեսցին։ 9՚Ի փռնչելոյ նորա փայլատակունք հատանին. աչք նորա իբրեւ զտեսիլ արուսեկի։ 10՚Ի բերանոյ նորա լամպա՛րք բորբոքեալք, եւ հատանին անկանին շանթք հրոյ։ 11Ընդ ռընգունս նորա ծուխ ելանէ հնոցի հրոյ կայծականց։ 12Անձն նորա կայծակունք, եւ բոց ՚ի բերանոյ նորա ելանէ։ 13՚Ի պարանոցի նորա բնակէ զօրութիւն. առաջի նորա կորուստ ընթանայ։ 14Անդամք մարմնոյ նորա մածեալք. եթէ զեղցէ ՚ի վերայ նորա՝ ո՛չ խլրտասցէ. 15զի սիրտ նորա սալացեալ է իբրեւ զվէմ. եւ հաստատեալ կայ՝ իբրեւ զսա՛լ դարբնաց անշարժ։ 16՚Ի խլրտել նորա ա՛հ գազանաց եւ չորքոտանեաց, եւ զեռնոց երկրի։ 17Եթէ պատահեսցեն նմա արդունք, ո՛չ ստնանեն զէնք եւ նիզակք։ 18Քանզի համարի զերկաթ յարդ. եւ զպղինձ իբրեւ զփայտ փուտ։ 19Ո՛չ խոցոտէ զնա աղեղն պղնձի. ※ համարի զռըմբաքար խոտ։ 20Եւ իբրեւ զեղէգն համարեցան նմա ուռունք. ծա՛ղր առնէ զշարժումն հրալից։ 21Անկողինք նորա տէ՛գք սրեալք. ամենայն ոսկի ծովու ընդ նովաւ իբրեւ զկա՛ւ անբաւ։ 22Եռացուցանէ զանդունդս իբրեւ զկատսայ. համարի զծով իբրեւ զոչինչ. 23եւ զտարտարոսն անդնդոց իբրեւ զգերի մի. համարեցաւ զանդունդս իւր ճեմելի։ 24Եւ չի՛ք ինչ յերկրի՝ որ նմա՛ն է նմա. արարեալ խաղալիկ հրեշտակաց իմոց։ 25Զամենայն բարձունս տեսանէ. եւ ի՛նքն է թագաւոր ամենայնի՝ որ ՚ի ջուրսն են։