Հոբի գիրք

9

2Ճշմարտի՛ւ գիտեմ թէ այդ՝ ա՛յդպէս իցէ. քանզի զիա՞րդ լինիցի մարդ արդա՛ր առաջի Աստուծոյ։ 3Զի եթէ կամիցի դատե՛լ ընդ նմա՝ ո՛չ լուիցէ նմա. զի եւ մի բան հազար բանի պատասխանի ո՛չ տացէ։ 4Զի իմաստո՛ւն է մտօք՝ զօրաւոր եւ մե՛ծ. ո՞ խստացաւ ընդդէմ նորա, եւ հանդարտեաց։ 5Որ հնացուցանէ զլերինս եւ ո՛չ գիտեն. որ տապալէ զնոսա բարկութեամբ։ 6Որ շարժէ՛ զառ ՚ի ներքոյս երկնից ՚ի հիմանց, եւ սիւնք նորա դողան։ 7Որ ասէ արեգական եւ ո՛չ ծագէ, եւ ընդդէմ աստեղաց կնքէ՛։ 8Որ ձգեաց զերկինս միայն, եւ շրջի ՚ի վերայ ծովու իբրեւ յատակի։ 9Որ արա՛ր զԲազմաստեղսն, եւ զԳիշերավարն, եւ զՍայլն, եւ զշտեմարանս հարաւոյ։ 10Որ առնէ զմեծամեծս եւ զանքնինս, եւ զփառաւորս եւ զհրաշակերտս որոց ո՛չ գոյ թիւ։ 11Եթէ վերասցի քան զիս՝ ո՛չ տեսից. եւ եթէ անցցէ առ ինեւ՝ եւ ո՛չ այնպէս գիտացից։ 12Եւ եթէ սատակեսցէ՝ ո՞ դարձուսցէ, կամ ո՞վ ասիցէ ցնա թէ զի՞նչ արարեր։ 13Զի նա՛ դարձաւ ՚ի բարկութենէ, եւ ՚ի նմանէ սարսեցին կէտք որ ՚ի ներքոյ երկնից։ 14Իցէ՞ թէ լուիցէ ինձ, եւ իրաւացուցանիցէ զբանս իմ։ 15Եթէ իցեմ արդար՝ ո՛չ լուիցէ ինձ. եւ զդատաստան նորա աղաչեցի՛ց։ 16Եւ եթէ կարդացից եւ անսասցէ՝ չհաւատամ թէ լուաւ իսկ ինձ. 17եւ ո՛չ միգով սատակեսցէ զիս։ Բազո՛ւմ են հարուածք զոր արար ինձ տարապարտուց. 18եւ ո՛չ տայ ինձ հանգչել. եւ լցոյց զիս դառնութեամբ. 19քանզի հզօր է՝ բռնանայ. իսկ արդ ո՞ իցէ, որ դատաստանի նորա կայցէ հակառակ։ 20Իսկ եթէ իցեմ եւս արդար՝ սակայն բերան իմ ամպարշտեսցէ. եւ եթէ իցեմ անարատ՝ կամակո՛ր գտանիցիմ։ 21Զի եթէ ամպարշտեցի յանձն իմ՝ ո՛չ գիտեմ. բայց զի բառնան յինէն կեանք իմ։ 22Վասն որոյ ասացի, թէ զմեծն եւ զհզօրն կորուսանէ բարկութիւն։ 23Զի չարք յանհնարին մահու կորիցեն. այլ արդարք ծա՛ղր լինին. 24զի մատնին ՚ի ձեռս ամպարշտի։ Զերեսս դատաւորաց նորա ծածկեսցէ. եւ եթէ ո՛չ նա՛ է՝ ո՞վ իցէ։ 25Այլ իմ կեանք թեթեւագոյն են քան զսուրհանդակ. փախեան եւ ո՛չ երեւեցան։ 26Եւ կամ թէ իցեն նաւաց հետք ճանապարհի, եւ կամ արծուոյ թռուցելոյ որ խնդրիցէ զկերակուր։ 27Եթէ ասիցեմ եթէ խօսեցայց՝ մոռանա՛մ. զերեսս ՚ի վայր արկեալ հեծեծեցի՛ց։ 28Շարժեա՛լ եմ ամենայն անդամօք իմովք. զի գիտեմ զի անարատ զիս ո՛չ թողուցուս։ 29Որովհետեւ ամպարշտէի՝ ընդէ՞ր ո՛չ մեռայ։ 30Եթէ լուացայց ձեռամբ, եւ սրբեցայց ձեռօք սրբեցելովք. 31սաստկացեալ աղտով էնե՛րկ զիս. զազրացոյց զիս պատմուճան իմ։ 32Զի ո՛չ ես իբրեւ զիս մարդ՝ ընդ որում դատեցայց, եթէ հասարակ եկեսցուք ՚ի ։ 33Իսկ յանկարծ գո՛յր միջնորդ, եւ յանդիմանէր եւ լսէր ՚ի մէջ երկոցունց։ 34՚Ի բա՛ց արասցէ յինէն զգաւազանն, եւ ահ նորա զիս մի՛ զարհուրեցուսցէ. 35եւ մի՛ երկեայց՝ այլ խօսեցայց. նա եւ ո՛չ այնպէս ես գիտեմ, աշխատեալ անձամբ իմով։

Գրաբար, 1805 · HYGRB1805