Հովնան մարգարեյի գիրք

2

1Եւ հրամա՛ն ետ Տէր կիտին մեծի կլանել զՅովնան. եւ էր Յովնան ՚ի փո՛ր կիտին զերիս տիւս եւ զերիս գիշերս։ 2Եւ եկա՛ց Յովնան յաղօթս առ Տէր ՚ի փոր կիտին. 3եւ ասէ. ՚Ի նեղութեան իմում աղաղակեցի առ Տէր Աստուած իմ. եւ լուաւ ինձ յորովայնէ դժոխոց աղաղակի իմում. լո՛ւր Տէր ձայնի իմում։ 4Ընկեցեր զիս ՚ի խո՛րս սրտից ծովու, եւ գետք պաշարեցին զիս։ Ամենայն զբօսանք քո եւ ալիք քո անցին ՚ի վերայ իմ. 5եւ ասացի՝ թէ մերժեցա՛յ յաչաց քոց. արդ՝ իցէ՞ թէ յաւելից հայել ՚ի սուրբ քո. 6հեղան զինեւ ջուրք մինչեւ յոգիս. անդունդք անհնարինք պաշարեցին զիս։ Եմո՛ւտ գլուխ իմ 7ընդ փապարս լերանց։ Իջի յերկիր որոյ նիգք իւր աղխք յաւիտենից. ելցեն յապականութենէ կեանք իմ։ 8Առ քեզ Տէր Աստուած իմ ՚ի նուազել հոգւոյ իմոյ կարդացի, զՏէր յիշեցի. եւ եկեսցեն իմ ՚ի տաճար սուրբ քո։ 9Որ պահէին զունայնութիւն եւ զստութիւն՝ զողորմութիւնս իւրեանց թողին։ 10Այլ ես ՚ի ձայն օրհնութեան եւ խոստովանութեան՝ մատուցից քեզ զոր ուխտեցի, եւ հատուցից փրկութեան Տեառն։ 11Եւ հրամայեցա՛ւ ՚ի Տեառնէ վիշապ ձկանն՝ եւ եթուք զնա ՚ի ցամաք։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)