Ղևտացիների գիրք
18
1Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ եւ ասէ. 2Խօսեա՛ց ընդ որդիսդ Իսրայէլի՝ եւ ասասցես ցնոսա. Ես եմ Տէր Աստուած ձեր. 3ըստ ամենայն գնացից երկրին Եգիպտացւոց յորում պանդխտեցարուք՝ մի՛ առնիցէք։ ըստ գնացից երկրին Քանանացւոց յոր ե՛ս տարայց զձեզ՝ մի՛ առնիցէք. եւ ըստ օրինաց նոցա մի՛ գնայցէք։ 4Զիրաւունս իմ առնիջի՛ք, եւ զհրամանս իմ պահեսջի՛ք, գնալ ՚ի նոսա։ Ե՛ս եմ Տէր Աստուած ձեր։ 5Եւ պահեսջի՛ք զամենայն հրամանս իմ, եւ զամենայն զիրաւունս իմ, եւ արասջի՛ք զնոսա։ զոր արարեալ մարդոյ՝ կեցցէ՛ նոքօք. ե՛ս եմ Տէր Աստուած ձեր։
6Մա՛րդ ոք մարդ՝ առ ամենայն ընտանութիւն մարմնոյ իւրոյ մի՛ մերձեսցի՝ յայտնել զառականս նորա. զի ե՛ս եմ Տէր։ 7Զառականս հօր քոյ, եւ զառականս մօր քոյ մի՛ յայտնեսցես՝ զի մա՛յր քո է. մի՛ յայտնեսցես զառականս նորա։ 8Զառականս կնոջ հօր քոյ մի՛ յայտնեսցես. զի առականք մօր քում են։
9Զառականս քեռ քոյ՝ թէ առ ՚ի հօրէ՛ իցէ կամ առ ՚ի մօրէ՝ ՚ի տան ծնեալ կամ արտաքոյ, մի՛ յայտնեսցես զառականս նորա։ 10Զառականս դստեր ուստեր քո, կամ զդստեր դստեր քոյ՝ մի՛ յայտնեսցես զառականս նոցա. զի առակա՛նք քո են։ 11Զառականս դստեր կնոջ հօր քոյ մի՛ յայտնեսցես. զի համհօրեայ քո՛յր քո է. մի՛ յայտնեսցես զառականս նորա։
12Զառականս հօրաքեռ քոյ մի՛ յայտնեսցես. զի ընտանի՛ հօր քոյ է։ 13Զառականս մօրաքեռ քո մի՛ յայտնեսցես. զի ընտանի՛ մօր քոյ է։ 14Զառականս հօրեղբօր քոյ մի՛ յայտ տեսցես, եւ առ կին նորա մի՛ մտանիցես. զի ազգակա՛ն քո է։ 15Զառականս նուո՛յ քոյ մի՛ յայտնեսցես. զի կին որդւո՛յ քոյ է. մի՛ յայտնեսցես զառականս նորա։ Եւ զդուստր ուստե՛ր նորա, կամ զդուստր դստեր նորա մի՛ առնուցուս յայտնել զառականս նորա. զի ընտանի՛ են քո. ամպարշտութիւն է։ 16Զառականս կնոջ եղբօր քո մի՛ յայտնեսցես. զի առականք եղբօ՛ր քում են։ 17Զառականս կնո՛ջ եւ զդստեր իւրոյ մի՛ յայտնեսցես։ Զդուստր ուստեր նորա՝ եւ զդուստր դստեր նորա մի՛ առնուցուս յայտնել զառականս նոցա. զի ընտանի՛ քո են. ամպարշտութիւն է։ 18Կին առ քե՛ռբ իւրով մի՛ առնուցուս նախանձընդդէմ, յայտնել զառականս նորա, առ նովաւ կենդանւոյն։
19Եւ առ կին ՚ի դաշտանի պղծութեան իւրոյ մի՛ մտանիցես՝ յայտնել զառականս նորա։ 20Եւ առ կին ընկերի քոյ մի՛ տացես զարութիւն սերման քոյ, առ ՚ի պղծելոյ ընդ նմա։ 21Եւ ՚ի սերմանէ քումմէ մի՛ տացես ծառայել իշխանի, եւ մի՛ պղծեսցես զանուն իմ սուրբ. զի ես եմ Տէր։
22Եւ ընդ արուի մի՛ մտանիցես զմուտ կանացի, զի պղծութիւն է այն։ 23Եւ յամենայն անասուն ո՛չ տացես զարութիւն սերման քոյ առ ՚ի պղծելոյ ընդ նմա։ Եւ կին՝ մի՛ կացցէ առաջի ամենայն անասնոյ մտաբերել ՚ի նա. զի գարշելի՛ է այն։ 24Եւ մի՛ պղծիցիք այնու ամենայնիւ. զի այնու ամենայնիւ պղծեցան ազգքն, զոր ե՛ս մերժեցից յերեսաց ձերոց. 25եւ եղեւ գարշելի երկիրն, եւ հանդէ՛ս արարի անօրէնութեանց նոցա ՚ի նմանէ. եւ տաղտկացաւ երկիրն ՚ի բնակչաց իւրոց։ 26Եւ պահեցէ՛ք զօրէնս իմ, եւ զամենայն հրամանս իմ. եւ մի՛ առնիցէք յամենայն պղծութեանցն այնոցիկ, բնա՛կն, եւ եկն, եւ պանդո՛ւխտն որ ՚ի ձեզ իցէ։ 27Զի զա՛յն ամենայն պղծութիւնս արարին մարդիկ երկրին, որ էին անդ յառաջ քան զձեզ. եւ պղծեցա՛ւ երկիրն։ 28Զի մի՛ տաղտկանայցէ եւ ձեւք երկիրն՝ ՚ի պղծել ձեր զնա. որպէս տաղտկացաւ ազգօքն՝ որ էին յառա՛ջ քան զձեզ։ 29Զի ամենայն մարդ որ արասցէ յամենայն պղծութեանցն այնոցիկ, սատակեսցի՛ն անձինքն՝ որ առնիցեն զայն՝ ՚ի միջոյ ժողովրդեան իւրեանց։ 30Եւ պահեսջի՛ք զպահպանութիւնս իմ. զի մի՛ առնիցէք յամենայն պղծութեան օրինացն՝ որ գործեցան յառաջ քան զձեզ. եւ մի՛ պղծիցիք նոքօք, զի ե՛ս եմ Տէր Աստուած ձեր։