Ղևտացիների գիրք
2
1Եւ անձն ոք՝ եթէ մատուցանիցէ պատարագ Տեառն, նաշի՛հ լիցի պատարագն նորա. եւ արկցէ զնովաւ եւղ, եւ դիցէ ՚ի վերայ նորա կնդրուկ. զի զո՛հ է։ 2Եւ տարցի զայն առ քահանայսն որդիս Ահարոնի. եւ լցեալ զձեռն իւր ՚ի նաշհւոյ անտի իւղովն հանդերձ, եւ զամենայն զկնդրուկն նորա, եւ դիցէ քահանայն զյիշատակ նորա ՚ի վերայ սեղանոյն զո՛հ ՚ի հոտ անուշից Տեառն։ 3Եւ նշխա՛րն ՚ի զոհէ անտի՝ Ահարոնի եւ որդւոց իւրոց եղիցի. սրբութիւն սրբութեանց ՚ի զոհից անտի Տեառն։ 4Ապա թէ մատուցանիցէ պատարագ զո՛հ եփեալ ՚ի թոնրի. պատարագ Տեառն ՚ի նաշհւոյ՝ պա՛նս բաղարջս, ՚ի նաշհւոյ զանգեալ իւղով, եւ քաքա՛րս բաղարջս օծեալ իւղով։ 5Իսկ եթէ զո՛հ ՚ի տապակէ իցէ պատարագն քո. նաշի՛հ զանգեալ իւղով, բաղա՛րջ լինիցի. 6եւ բրդեսցե՛ս զայն պատառս պատառս. եւ արկցես ՚ի վերայ նոցա եւղ. զի զո՛հ Տեառն է։ 7Ապա թէ զո՛հ ՚ի կասկարայից իցէ պատարագն քո, նաշի՛հ իւղով գործեսցի. 8եւ մատուսցես զզոհն զոր առնիցես ՚ի նոցանէ Տեառն. եւ տարցի՛ս առ քահանայն։ Եւ մատուցեալ քահանայն առ սեղանն, 9հանցէ՛ ՚ի զոհէն զառ ՚ի յիշատակէ նորա. եւ դիցէ քահանայն ՚ի վերայ սեղանոյն ընծայ անուշութեան Տեառն է։ 10Եւ որ մնայցէ ՚ի զոհէ անտի, Ահարոնի՛ եւ որդւոց նորա լինիցի. սրբութիւն սրբութեանց ՚ի զոհիցն քոց։
11Զամենայն զոհ զոր մատուցանիցէք Տեառն, ո՛չ առնիցէք խմորուն։ Զամենայն խմորուն, եւ զամենայն մեղրեալ՝ մի՛ մատուցանիցէք ՚ի նոցանէ պտո՛ւղ ՚ի զոհ Տեառն։ 12Պատարագ պտղոյ մատուցանիցէք զայն Տեառն. բայց ՚ի սեղանն մի՛ ելանիցէ ՚ի հոտ անուշից Տեառն։ 13Եւ ամենայն պատարագ զոհից ձերոց աղի՛ւ Տեառն յաղեսցի. մի՛ պակասեցուցանիցէք զա՛ղ ուխտին Աստուծոյ ՚ի զոհից ձերոց. ընդ ամենայն պատարագս ա՛ղ մատուցանիցէք։ 14Իսկ եթէ յառաջին արմտեաց մատուցանիցես պատարագ Տեառն, մուրկ նո՛ր փխրեալ եւ մաքրեալ՝ Տեառն, մատուսցե՛ս զոհ զառաջնոց արմտեաց քոց։ 15Եւ արկցես զնովաւ եւղ, եւ դիցես ՚ի վերայ նորա կնդրուկ, զի զո՛հ է։ 16Եւ հանցէ՛ քահանայն զառ յիշատակէ նորա ՚ի մրկէ անտի հանդերձ իւղովն, եւ զամենայն կնդրուկ նորա զի պտուղ Տեառն է։
Գրաբար, 1805 · HYGRB1805