Մաղաքիա մարգարեյի գիրք

1

Առած բանի Տեառն ՚ի վերայ Իսրայէլի ՚ի ձեռն հրեշտակի իւրոյ։

1Դի՛ք ՚ի սիրտս ձեր։ 2Սիրեցի՛ զձեզ ասէ Տէր։ Եւ ասացէք. Ի՞ւ սիրեցեր զմեզ։ Ո՞չ էր Եսաւ Յակոբու՝ ասէ Տէր. եւ սիրեցի զՅակոբ. 3եւ զԵսաւ՝ ատեցի, եւ կարգեցի զսահմանս նորա յապականութիւն, եւ զժառանգութիւն նորա ՚ի դաշտ անապատի։ 4Զի թէ ասիցէ Եդոմ, թէ ահա կործանեցաւ՝ դարձցո՛ւք եւ շինեսցուք զքաղաքս աւերեալս. ա՛յսպէս ասէ Տէր ամենակալ. Նոքա շինեսցեն, եւ ես կործանեցի՛ց. եւ կոչեսցին նոքա Սահմանք անօրէնութեան. եւ ընդ որում տացէ Տէր մինչեւ ցյաւիտեան։ 5Եւ աչք ձեր տեսցեն. եւ դուք իսկ ասասջիք եթէ բարձրացա՛ւ Տէր ՚ի վերայ սահմանաց Իսրայէլի։ 6Որդի փառաւո՛ր առնէ զհայր, եւ ծառայ երկնչի՛ ՚ի տեառնէ իւրմէ. իսկ արդ՝ եթէ Հա՛յր եմ ես՝ ո՞ւր է փառքն իմ. եւ եթէ Տէր եմ, ո՞ւր է պատիւն իմ, ասէ Տէր ամենակալ։ Դուք քահանայք որ բամբասէք զանուն իմ, եւ ասէք. Ի՞ւ բամբասեցաք զանուն քո։ 7Զի մատուցանէք ՚ի իմ հա՛ց պղծութեան. եւ ասացէք. Ի՞ւ պղծեցաք զնոսա. յասելն ձեր թէ սեղա՛ն Տեառն արհամարհեալ է, եւ զոր ինչ դնի ՚ի վերայ նորա։ 8Զի թէ մատուցանիցէք զկոյրն ՚ի ՝ չիցէ՞ չար. եւ եթէ մատուցանիցէք զկաղն կամ զհիւանդոտն՝ չիցէ՞ չար. աղէ՝ մատո՛ զնա իշխանին քում, թէ ընդունիցի՞ զքեզ, կամ թէ առնուցո՞ւ քեզ ակն, ասէ Տէր ամենակալ։ 9Եւ այժմ աղաչեցէ՛ք զերեսս Աստուծոյ ձերոյ՝ եւ հաշտեցուցէ՛ք զնա. ՚ի ձեռաց ձերոց եղեւ այդ. եթէ առի՞ց ինչ ՚ի ձէնջ ակնառութեամբ, ասէ Տէր ամենակալ։ 10Զի եւ ձեզ դրունք փակեսցին, եւ մի՛ մերձենայք ՚ի սեղան իմ վայրապար. զի ո՛չ են կամք իմ ՚ի ձեզ՝ ասէ Տէր ամենակալ. եւ զպատարագս ո՛չ ընկալայց ՚ի ձեռաց ձերոց։ 11Զի յարեւելից մինչեւ ՚ի մուտս արեւու փառաւորեա՛լ է իմ ՚ի մէջ ազգաց. եւ յամենայն տեղիս մատչին խունկք անուան իմոյ, եւ պատարագ սուրբ. զի մե՛ծ է անուն իմ ՚ի հեթանոսս՝ ասէ Տէր ամենակալ։ 12Եւ դուք պղծեցէք զնա՝ յասելն ձեր՝ թէ սեղան Տեառն պի՛ղծ է, եւ կերակուրն որ դնի ՚ի վերայ նորա՝ արհամարհեալ է. 13եւ ասէիք թէ այն յաշխատութենէ՛ է. եւ փչեցի՛ց զայն արտաքս՝ ասէ Տէր ամենակալ։ Եւ եթէ մատուցանիցէք ինձ յափշտակեալն՝ եւ զկաղն՝ եւ զվտիտս պատարագ, եթէ ընկալա՞յց զնոսա ՚ի ձեռաց ձերոց՝ ասէ Տէր ամենակալ։ 14Անիծեա՛լ լիցի մարդն որ կարօղ իցէ, եւ կայցէ ՚ի խաշին նորա ո՛րձ. եւ ուխտ իւր յանձին իւրում. եւ մատուցանիցէ Տեառն զարատաւորն. զի Թագաւոր յաղթօղ եմ ես՝ ասէ Տէր ամենակալ. եւ անուն իմ երեւելի՛ ՚ի մէջ ազգաց։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)