Ավետարան ըստ Մատթէոսի

3

1Յաւուրսն յայնոսիկ գա՛յ Յովհաննէս մկրտիչ՝ քարոզել յանապատին Հրէաստանի, 2եւ ասել. Ապաշխարեցէ՛ք՝ զի մերձեալ է արքայութիւն երկնից. 3զի սա՛ է՝ վասն որոյ ասացաւ ՚ի ձեռն Եսայայ մարգարէի, որ ասէ. Ձա՛յն բարբառոյ յանապատի. Պատրա՛ստ արարէք զճանապարհ Տեառն, եւ ուղի՛ղ արարէք զշաւիղս նորա։ 4Եւ ինքն Յովհաննէս ունէր հանդերձ ՚ի ստեւո՛յ ուղտու, եւ ՛ մաշկեղէն ընդ մէջ իւր. եւ կերակուր նորա էր մարա՛խ եւ մե՛ղր վայրենի։ 5Յայնժամ ելանէին առ նա ամենայն Երուսաղէմացիք՝ եւ ամենայն Հրէաստան՝ եւ ամենայն կողմն Յորդանանու, 6մկրտէին ՚ի նմանէ ՚ի Յորդանան գետ, եւ խոստովա՛ն լինէին զմեղս իւրեանց։ 7Եւ տեսեալ զբազումս ՚ի սադուկեցւոցն եւ ՚ի փարիսեցւոց եկեալս ՚ի մկրտութիւն նորա, ասէ ցնոսա. Ծնո՛ւնդք իժից՝ ո՞ ցոյց ձեզ փախչել ՚ի բարկութենէն որ գալոցն է։ 8Արարէ՛ք այսուհետեւ արժանի՛ ապաշխարութեան. 9եւ մի՛ համարիցիք ասել յանձինս՝ թէ ունիմք մեք զԱբրահամ. ասե՛մ ձեզ, զի կարօ՛ղ է ՚ի քարանցս յայսցանէ յարուցանել որդիս Աբրահամու։ 10Զի աւասիկ տապար՝ առ արմի՛ն ծառոց դնի. ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ , հատանի եւ ՚ի հո՛ւր արկանի։ 11Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն. բայց որ զկնին իմ գայ՝ հզօրագո՛յն է քան զիս, եւ ես չե՛մ բաւական բառնալ զկօշիկս նորա. նա՛ մկրտեսցէ զձեզ ՚ի Հոգին Սուրբ՝ եւ ՚ի հուր։ 12Որոյ հեծանոցն ՚ի ձեռին իւրում. եւ սրբեսցէ՛ զկալ իւր, եւ ժողովեսցէ զցորեանն ՚ի շտեմարանս իւր, եւ զյարդն այրեսցէ՛ անշէջ հրով։ 13Յայնժամ գայ Յիսուս ՚ի Գալիլեէ ՚ի Յորդանան առ Յովհաննէս՝ մկրտե՛լ ՚ի նմանէ։ 14Եւ Յովհաննէս արգելո՛ւ զնա՝ եւ ասէ. Ինձ պիտոյ է ՚ի քէն մկրտել՝ եւ դու՝ առ ի՞ս գաս։ 15Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Թո՛յլ տուր այժմ, զի ա՛յսպէս վայել է մեզ լնուլ զամենայն արդարութիւնս։ Եւ ապա թո՛յլ ետ նմա։ 16Եւ իբրեւ մկրտեցաւ Յիսուս, ե՛լ վաղվաղակի ՚ի ջրոյ անտի. եւ ահա բացա՛ն նմա երկինք. եւ ետես զՀոգին Աստուծոյ՝ զի իջանէր իբրեւ զաղաւնի եւ գա՛յր ՚ի վերայ նորա։ 17Եւ ահա ձայն յերկնից՝ որ ասէր. Դա՛ է Որդի իմ սիրելի, ընդ որ հաճեցայ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)