Միքիա մարգարեյի գիրք

1

2Լուարո՛ւք ժողովուրդք ամենայն. եւ ունկն դիցէ ՝ եւ ամենայն բնակիչք նորա. եւ եղիցի Տէր ՚ի միջի ձերում ՚ի վկայութիւն. Տէր ՚ի տանէ սրբոյ իւրմէ։ 3Զի ահաւասիկ խաղասցէ ՚ի տեղւոջէ իւրմէ. իջցէ եւ հասցէ՛ ՚ի վերայ բարձա՛նց երկրի. 4եւ շարժեսցին լերինք ՚ի ներքոյ նորա. եւ ձորք հալեսցին իբրեւ զմո՛մ առաջի հրոյ, եւ իբրեւ զջուր հոսեալ ընդ զառիվայր։ 5Վասն ամպարշտութեանցն Յակովբո՛ւ է այն ամենայն, եւ վասն մեղա՛ց տանն Իսրայէլի. իսկ արդ ո՞վ է ամպարշտութիւնն Յակովբայ՝ թէ ոչ Շամրին, եւ ո՞վ է տանն Յուդայ՝ եթէ ոչ ։ 6Եւ եդից զՇամրին իբրեւ զտաղաւար մրգապահաց ագարակի, եւ ՚ի տո՛ւնկ այգւոյ. եւ կործանեցից ՚ի խորխորա՛տ զվէմս նորա, եւ զհիմունս նորա մերկացուցի՛ց։ 7Եւ զամենայն դրօշեալս նորա կոտորեսցեն, եւ զամենայն արձանս նորա այրեսցե՛ն հրով. եւ զամենայն կուռս նորա արարից յապականութիւն, զի ՚ի կապինա՛ց պոռնկութեան ժողովեաց, եւ ՚ի կապինաց պոռնկութեան ամփոփեաց։ 8Վասն այնորիկ կոծեսցի՛ եւ ողբասցի, եւ գնասցէ մե՛րկ եւ բո՛կ. եւ արասցէ կո՛ծ իբրեւ զվիշապաց, եւ սուգ իբրեւ զդստերաց համբարեաց։ 9Զի սաստկացան հարուածք նորա. քանզի հասին մինչեւ ՚ի Յուդայ, եւ մերձեցան մինչեւ ՚ի դրունս ժողովրդեան իմոյ եւ յԵրուսաղէմ։ 10Որ ՚ի Գէ՛թդ էք՝ մի՛ մեծաբանէք. եւ որ յԱկկարոնդ էք՝ մի՛ նորոգէք ՚ի տանէ զկատակութիւն. հող ՚ի գլո՛ւխ լերուք ՚ի վերայ բնակութեան ձերոյ։ 11Բնակեալն բարութեամբ ո՞չ ել ՚ի քաղաքաց իւրոց. բնակիչք Սենարայ կո՛ծ առէք ՚ի վերայ տանն որ մե՛րձ է առ նա. բարձցէ՛ ՚ի ձէնջ զհարուածս ցաւոց։ 12Ո՛վ արար սկիզբն բարեաց բնակելոյն ՚ի մէջ ցաւոց. զի իջին չարիք ՚ի Տեառնէ ՚ի վերայ դրանցն Երուսաղեմի։ 13Շաչիւն կառաց՝ եւ դրընդիւն երիվարաց. բնակիչք Լաքիսայ, նա՛ է առաջնորդ մեղաց դստեր Սիոնի. զի ՚ի քե՛զ գտան ամպարշտութիւնք Իսրայէլի։ 14Վասն այնորիկ տացէ արձակեալս մինչեւ ՚ի ժառանգութիւն Գեթայ, զտունս սնոտիս, ՚ի նանի՛ր եղեն թագաւորացն Իսրայէլի. 15մինչեւ ցժառանգիչս քո ածցեն բնակիչդ Լաքիսայ ժառանգութեամբ. մինչեւ յՈդողամ հասցէ դստեր Սիոնի։ 16Գերծի՛ր եւ կտրեա՛ ՚ի վերայ փափուկ որդւոցն քոց. լայնեա՛ զխզումն քո իբրեւ զարծուոյ՝ զի գերեցան ՚ի քէն։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)