Ավետարան ըստ Մարկոսի

11

1Եւ յորժամ մե՛րձ եղեն յԵրուսաղէմ ՚ի Բեթփագէ եւ ՚ի Բեթանիա մօ՛տ ՚ի լեառն Ձիթենեաց, առաքէ երկուս յաշակերտաց անտի, 2եւ ասէ ցնոսա. Երթա՛յք դուք ՚ի գեղդ՝ որ ընդդէ՛մ ձեր կայ. եւ նոյն ժամայն իբրեւ մտանէք ՚ի նա, գտանիցէք յաւանակ մի կապեալ, յորոյ վերայ ո՛չ ոք ՚ի մարդկանէ նստաւ, լուծէ՛ք զնա՝ եւ ածէ՛ք։ 3Եւ եթէ ոք ասասցէ զձեզ՝ թէ զի՞ լուծանէք զյաւանակդ, ասասջիք՝ թէ Տեա՛ռն իւրում պիտոյ է. եւ վաղվաղակի՛ առաքեսցէ զնա այսր։ 4Չոգան՝ եւ գտին զյաւանակն կապեալ առ դուրս արտաքոյ ՚ի փողոցի անդ, եւ լուծի՛ն զնա։ 5Եւ ոմանք յորոց ա՛նդն կային, ասեն ցնոսա. Զի՞ գործէք, զի՞ լուծանէք զյաւանակդ։ 6Եւ նոքա՝ ասեն ցնոսա որպէս ասացն Յիսուս. եւ թո՛յլ ետուն նոցա։ 7Ածե՛ն զյաւանակն առ Յիսուս. եւ արկանեն ՚ի վերայ նորա զհանդերձս, եւ նստա՛ւ ՚ի վերայ նորա։ 8Եւ բազումք զհանդե՛րձս իւրեանց տարածանէին ՚ի վերայ ճանապարհին. եւ այլք ո՛ստս ՚ի ծառոց հատանէի՛ն՝ եւ արկանէի՛ն զճանապարհաւն։ 9Եւ որ առաջին՝ եւ զկնի երթային, աղաղակէին եւ ասէին. ՛ Բարձրելոյն. 10 11Եւ եմուտ Յիսուս յԵրուսաղէմ, ՚ի տաճարն, եւ հայեցաւ շուրջ զամենեքումբք. եւ զի էր երեկոյացեալ ժամն, ել ՚ի Բեթանիա՛ երկոտասանիւքն հանդերձ։

ԼԳ էբ

12Եւ ՚ի վաղիւ անդր մինչդեռ ելանէին ՚ի Բեթանիայ՝ քաղցեա՛ւ։ 13Եւ ետես թզենի մի ՚ի բացո՛ւստ տերեւալից. եւ եկն թէ գտանիցէ ինչ ՚ի նմա. եւ իբրեւ եկն ՚ի նմա ո՛չինչ եգիտ՝ բայց միայն տերեւ՛. զի ո՛չ իսկ էր ժամանակ թզոյ։ 14Պատասխանի ետ՝ եւ ասէ ցնա. Մի՛ եւս ոք՝ յաւիտեան ՚ի քէն պտո՛ւղ կերիցէ։ Եւ լսէի՛ն աշակերտքն նորա։ 15Գա՛ն ՚ի յԵրուսաղէմ. եւ մտեալ ՚ի տաճարն՝ սկսաւ հանե՛լ զվաճառականսն եւ զգնօղս՝ որ էին ՚ի տաճարին. եւ զսեղանս հատավաճառացն ցրուեա՛ց, եւ զաթոռս աղաւնեվաճառացն կործանեա՛ց. 16եւ ո՛չ թողոյր՝ եթէ ոք անօ՛թ ինչ անցուցանիցէ ընդ տաճարն։ 17Ուսուցանէր զնոսա եւ ասէր. Գրեալ է, թէ տունդ իմ տո՛ւն աղօթից կոչեսցի ամենայն հեթանոսաց, եւ դուք արարէք զդա այրս աւազակաց։ 18Լուա՛ն քահանայապետքն եւ դպիրք, եւ խնդրէին թէ ո՞րպէս կորուսցեն զնա, բայց երկնչէի՛ն ՚ի նմանէ. զի ամենայն ժողովուրդն զարմացեա՛լ էր ընդ ուսումն նորա։ 19Եւ իբրեւ երեկոյ լինէր՝ արտաքո՛յ քան զքաղաքն ելանէին։

20Եւ մինչ դեռ այգուցն առ նովաւ անցանէին, տեսին զթզենին ցամաքեա՛լ յարմատոց։ 21Յիշեա՛ց Պե՛տրոս՝ եւ ասէ ցնա. Ռաբբի՝ ահաւասիկ թզենին զոր անիծեր՝ ցամաքեցա՛ւ։ 22Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Եթէ ունիցիք զհաւատսն Աստուծոյ, 23ամէն ասեմ ձեզ. Որոք ասիցէ լերինս այսմիկ. Բարձի՛ր եւ անկի՛ր ՚ի ծով, եւ ո՛չ երկմտիցէ ՚ի սրտի իւրում, այլ հաւատայցէ թէ զոր ասէն լինի, եղիցի՛ նմա զոր ինչ եւ ասիցէ։ 24Վասն այսորիկ ասե՛մ ձեզ. Զամենայն ինչ վասն որոյ աղօթս արարեալ խնդրիցէք, եւ հաւատայցէք թէ առնուք, եղիցի՛ ձեզ։ 25Եւ յորժամ յաղօթս կայցէք, թողուցո՛ւք եթէ ունիցիք ինչ զումեքէ. զի եւ Հայրն ձեր որ յերկինս է, թողցէ՛ ձեզ զյանցանս ձեր։ 27Գա՛ն միւսանգամ ՚ի յԵրուսաղէմ. եւ մինչ դեռ ՚ի տաճարի անդ զգնայր, գա՛ն առ նա քահանայապետքն եւ դպիրք եւ ծերք, 28եւ ասեն ցնա. Որո՞վ իշխանութեամբ առնես զայդ, եւ ո՞վ ետ քեզ զիշխանութիւնդ զայդ։ 29Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Հարցի՛ց եւ ես զձեզ բան մի, տո՛ւք ինձ պատասխանի. եւ ես ասացի՛ց ձեզ՝ որով իշխանութեամբ առնեմ զայս։ 30Մկրտութիւնն Յովհաննու յերկնի՞ց էր՝ թէ ՚ի մարդկանէ, տո՛ւք ինձ պատասխանի։ 31Խորհէին ընդ միմեանս՝ եւ ասէին. Եթէ ասեմք եթէ յերկնից, ասէ ցմեզ. Իսկ ընդէ՞ր ո՛չ հաւատացէք նմա։ 32Այլ եթէ ասեմք. ՚Ի մարդկանէ, երկնչի՛մք ՚ի ժողովրդենէն. զի ամենեքին գիտէին զՅովհաննէս՝ թէ ՛ էր։ 33Պատասխանի ետուն եւ ասեն ցՅիսուս. Չգիտե՛մք։ Եւ Յիսուս ետ նոցա պատասխանի՝ եւ ասէ. Եւ ո՛չ ե՛ս ասեմ ձեզ՝ որով իշխանութեամբ առնեմ զայս։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)