Նաում մարգարեյի գիրք
3
1Ո՛ քաղաք արեանց, ամենեւին սուտ՝ լի՛ անիրաւութեամբ. որոյ զննեսցի որսդ։ 2Ձա՛յն հարուածոյ, ձա՛յն շարժման անուոյ, շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց, 3փայլի՛ւն զինու, շողալ սուսերի. թաւալգլոր խաղալ վիրաւորաց, եւ ո՛չ գոյր չափ ազգաց նոցա. եւ տկարասցին ՚ի մարմինս իւրեանց 4՚ի բազում պոռնկութենէ։ Պոռնի՛կ գեղապանձ. գլուխ կախարդաց, որ վաճառէ՛ր զազգս ՚ի պոռնկութեան իւրում, եւ զտոհմս կախարդանօք իւրովք։ 5Ահաւասիկ ե՛ս ՚ի վերայ քո՝ ասէ Տէր Աստուած ամենակալ. եւ յայտնեցից զյետուստ քո, եւ արկից զերեսօք քովք. եւ ցուցից ազգաց զամօթ քո, եւ թագաւորութեանց զանարգանս քո։ 6Եւ ընկեցից ՚ի վերայ քո զպղծութիւնս եւ զաղտեղութիւնս քո. եւ արարից զքեզ խայտառա՛կ։ 7Եւ եղիցի ամենայն որ տեսանիցէ զքեզ՝ զիջանիցէ՛ եւ ասասցէ. Եղո՛ւկ դու Նինուէ, ո՞վ իցէ որ հեծիցէ վասն քո. ուստի՞ խնդրեսցուք քեզ մխիթարութիւն։ 8Պատրաստեա՛ բաժին՝ կազմեա՛ ջնար վիճակդ Ովնայ. որ բնակեալ է ՚ի մէջ գետոց, եւ ջո՛ւրք շուրջ զնովաւ. որոյ սկիզբն ծով՝ եւ ջուրք պարիսպ նորա։ 9Եթւովպացիք եւ Եգիպտոս զօրութիւն նորա, եւ չի՛ք չափ փախստեան նորա. եւ Լիբէացիք եղեն օգնականք նորա։ 10Սակայն եւ նա յողդողդեալ գերի՛ գնայցէ. եւ զտղայս նորա զքարի՛ հարցեն, իսկզբան ճանապարհաց նորա. եւ ՚ի վերայ ամենայն պատուականաց նորա վիճա՛կս արկանիցեն. եւ ամենայն մեծամեծք նորա ձեռակապովք կապեսցին։ 11Եւ դու արբցես եւ յիմարեսցիս. եւ խնդրեսցես քեզ ոտնկայ ՚ի թշնամեաց քոց։ 12Եւ ամենայն ամուրք քո իբրեւ զդիտակ թզոյ, որ թէ շարժեսցի՝ անկցի՛ ՚ի բերան ուտելեաց։ 13Ահա ազգք քո իբրեւ զկանայս են ՚ի քեզ. թշնամեաց քոց բացցին բանալով դրունք երկրին քոյ, եւ կերիցէ հուր զնիգս քո։ 14Լի՛ց քեզ ջուր պաշարման, եւ պնդեա՛ զամուրս քո. մո՛ւտ ՚ի կաւ՝ եւ կոխեա՛ ընդ յարդի, եւ պնդեա՛ քան զաղիւս. 15ա՛նդ կերիցէ զքեզ հուր, եւ սատակեսցէ զքեզ սուր. եւ կերիցէ զքեզ իբրեւ զմարախ, եւ ծարաւեսցի իբրեւ զջորեակ։ 16Բազմացուցեր զվաճառս քո իբրեւ զաստեղս երկնից. դիմեա՛ց ջորեակ՝ եւ թռեաւ, 17խաղաց իբրեւ զգրուիճ. եւ խառնիճաղանջն քո իբրեւ զմարախ մածեալ զցանգով յաւուր ցրտոյ. ծագեա՛ց արեւ՝ եւ խաղաց, եւ ոչ ծանեաւ զտեղի իւր։ Վա՛յ նոցա. 18նիրհեցին հովիւք քո. թագաւորն Ասորեստանեայց կոտորեաց զզօրս քո. չուեաց ազգ քո ՚ի լերինս, եւ ո՛չ ոք էր որ մնայր։ 19Թարախեցա՛ն վէրք քո, եւ չի՛ք բժշկութիւն բեկման քում. ամենեքին որ լուան զգոյժ քո՝ ծա՛փս հարցեն ՚ի վերայ բեկման քոյ. քանզի յո՞յր վերայ ո՛չ չոգաւ չարութիւն քո հանապազ։
Գրաբար, 1805 · HYGRB1805