Նէեմիայի գիրք

11

1Եւ նստան իշխանք ժողովրդոցն յԵրուսաղէմ. եւ արկին վիճակս, զի մի ՚ի տասանց՝ որում եւ ելցէ վիճակն՝ նստցի՛ յԵրուսաղէմ սրբութեան. եւ իններորդքն գնասցեն յիւրաքանչիւր քաղաքս։ 2Եւ օրհնեաց ժողովուրդն զարսն զայնս որ որոշեցան, եւ նստան յԵրուսաղէմ։ 3Եւ ա՛յս են իշխանք երկրին՝ որ նստան յԵրուսաղէմ, եւ քահանայք եւ Ղեւտացիք եւ Նաթանացիք, եւ որդիք ծառայիցն Սողոմոնի։ 4Եւ որք նստան յԵրուսաղէմ, էին յազգէն Յուդայ եւ Բենիամինի։ Եւ ա՛յս են յորդւոցն Յուդայ. Աթեէ որդի Ոզիայ. որդի Զաքարիայ. որդի Սամարիայ. որդի Սափատիայ. որդի Մաղ՚եեղ՚այ։ Եւ յորդւոցն Փարեսայ 5եւ Մաղասիա. որդի Բարուք. որդի Աղազայ. որդի Ոզիայ. որդի Ադիայ. որդի Յովարիբ. որդի Զաքարիայ. որդի Եղ՚ովնի։ 6Ամենեքեան որդիք Փարէսի որ նստան յԵրուսաղէմ. չորեքհարիւր վաթսուն եւ ութ՝ ա՛րք զօրաւորք։ 7Եւ ա՛յս են որդիք Բենիամինի. Սեղոն որդի Մեսեղ՚ովմ. որդի Յովադ. որդի Փադայի. որդի Կովղ՚իայ. որդի Մաասայ. որդի Աթիէլ. որդի Յեսուայ։ 8Եւ զհետ նորա Դեբէի, Սեղ՚էի, ինն հարիւր քառասուն եւ ութ։ 9Եւ Յովսէս որդի Զեքրի՝ այցելո՛ւ եւ վերակացու ՚ի վերայ նոցա. եւ Յուդա որդի Ասանայ որ էր երկրորդ ՚ի քաղաքին։ 10Եւ ՚ի քահանայիցն՝ Ագդիդ որդի Յովարիբ, Իաքին, Սարիա. 11որդի Եղ՚քիայ. որդի Մեսուղամ. որդի Սադովկ. որդի Մարաւովթ. որդի Ետովբ։ Եւ էին տունք իւրեանց մօտ ՚ի տաճարն Տեառն. 12եւ եղբարք նորա որ գործէին զգործ սպասաւորութեան տանն Տեառն ութ հարիւր քսան եւ երկու. եւ Ադայի որդի Երովմ. որդւոյ Փաղայիայ. որդւոյ Ամասեայ. որդի Զաքարիայ. որդի Փասեուր.որդի Մեղ՚քիայ։ 13Եւ եղբարք նորա իշխանք հայրապետացն, երկերիւր քառասուն եւ երկու. եւ Ամասիա որդի Եզրիէլ. 14եւ եղբարք նորա զօրաւորք յամենայնի քսան եւ ութ. եւ այցելուք՝ եւ վերակացուք նոցա Զեքրիէլ որ էր ՚ի մեծաց իշխանաց։ 15Եւ յՂեւտացւոցն Սամէիա որդի Ասուբ. որդի Եզրովմ։ 17Եւ Նաթանացիք որդի Միքայ, եւ Յորէբ. որդիք Սամուի երկերիւր եւթանասուն եւ չորս։ 19Եւ դռնապանք, Ակուբ Զտեղամին. եւ եղբարք նորա՝ հարիւր եւթանասուն եւ երկու։ 22Եւ այցելո՛ւք եւ վերակացուք Ղեւտացւոցն յԵրուսաղէմ, Ոզա որդի Բանի. որդի Ասաբիայ. որդի Մատթանի. որդի Միքայ. յորդւոցն Ասափայ որ էին երգեցիկք մօտ առ Տեառն. 23վասն զի հրաման թագաւորին է՛ր առ նոսա լինե՛լ անդ, եւ անխափան ունել զպաշտօնն։ 24Եւ Փաթաւա որդի Մեսիզաբիւղայ. Զարեհ որդի Յուդայ՝ որ ՚ի ձեռանէ թագաւորին ունէր զամենայն կազմած. 25եւ բնակէր յագարակի իւրում։ Եւ յորդւոցն Յուդայ որք նստան ՚ի Կարիաթարբա. եւ . եւ Բերսաբէէ. եւ բնակութիւն նոցա 30Ղ՚աքիս. եւ ագարակք իւրեանց՝ որք եւ ունէին զԲերսաբէէ։ 31Եւ որդիք Բենիամինի ՚ի Գաբա՝ Մաքմաս. 36եւ Ղեւտացւոցն բաժին Յուդա՛յ եւ Բենիամին։

Գրաբար, 1805 · HYGRB1805