Նէեմիայի գիրք
3
1Եւ յարեա՛ւ Եղիասիբ քահանայ մեծ եւ եղբարք նորա քահանայք, եւ շինեցին զդուռն Աւազանաց ջրմղին. եւ սրբեցին զնա, եւ կանգնեցին զդրունս նորա. եւ կանգնեցին զնա մինչեւ յաշտարակն Անամայելի. 2՚ի ձեռն որդւոց արանց Երիքովի, եւ ՚ի ձեռն որդւոց Զաքուր, որդւոցն Ամարի։ 3Եւ զդուռնն Նեքտիւրբան շինեցին որդիքն Ասանայ, եւ նոքա յարդարեալ կազմեցին զնա, եւ զփականս եւ զնիգս նորա։ 4Եւ ՚ի ձեռանէ նոցա ունէին Մոսողամ որդի Բարաքի որդի Մասիզեբէղ՚. եւ ՚ի ձեռանէ նոցա ունէին Սադովկ որդի Բասանայ. 5եւ ՚ի ձեռանէ նոցա ունէին Թեկումադորեմ. եւ ո՛չ արկին զպարանոցս ՚ի ծառայութիւն նոցա։ 6Եւ զդուռնն հին ունէին Յուդայ որդիք, Փասեկ, եւ Մեսողամ, որդի Բասոդիայ. եւ սոքա կազմեցին զնա, եւ կանգնեցին զդրունս նորա, եւ զդռնափակս եւ զնիգս։ 8Եւ զհետ նոցա ՚ի կարգին կալա՛ւ Անանիա որդի Հռոսէկէիմ եւ եթող Երուսաղեմացւոցն մինչեւ ՚ի պարիսպն հրապարակաց։ 9Եւ զհետ նոցա կալաւ Հռափիա իշխան կողմանց տեղեացն Երուսաղեմի. 10եւ ՚ի ձեռանէ նորա կալաւ Յերադիա որդի Յերոմաք, եւ ՚ի կողմանէ տանն իւրոյ. եւ ՚ի ձեռանէ նորա կալաւ Ատտուս որդի Սաբանիայ։ 11Եւ երկրորդ կալաւ Եղքիաս որդի Երամ. եւ Ասուբ որդի Փաադմովաբ, մինչեւ յաշտարակն Թանուրիմ. 12եւ ՚ի ձեռանէ նորա կալաւ Սաղում որդի Աղոհեմ իշխան կիսոյ կողմանն Երուսաղեմի. ինքն եւ դստերք իւր։ 13Եւ զդրունս Ձորոյն կալաւ Անու, եւ որք բնակեալ էին Զանու. նոքա շինեցին զնա, եւ կանգնեցին զդրունս նորա, եւ զդռնափակս եւ զնիգս, եւ հազար կանգուն շինեցին ՚ի պարսպէն մինչ ՚ի դուռն Մոխրոցին։ 14Եւ զդուռն Մոխրոցին կալաւ Մեղ՚քիա որդի Հռեքաբ՝ իշխան տեղեացն Բեթաքարմայ, ինքն եւ տեղիք իւր. եւ յարկին զնա, եւ կանգնեցին զդրունս եւ զփակս եւ զնիգս նորա։ 15Եւ զպարիսպ Ջրբո՛ւղխ աղբերն կալաւ Ադիոն՝ իշխան թագաւորին, մինչեւ յաստիճանսն որ իջանէ ՚ի քաղաքէն Դաւթի։ 16Եւ զհետ նորա կալաւ Նեեմաս որդի Ազբուք՝ իշխան կողմանն Բեթսուր մինչեւ ՚ի պարտէզ տեղեացն Դաւթի, մինչեւ ՚ի ջրբուղխսն կազմելոյ, եւ մինչեւ ցԲեթագաբարին։ 17Եւ զհետ նորա կալան Ղեւտացիքն, Հռայում որդի Բանեայ. եւ ՚ի ձեռանէ նոցա կալաւ Ասաբիա՝ իշխան կողմանցն Կէիղ՚այ. 18եւ զհետ նորա կալան եղբարք նորա, Բենայի որդի Ադադ՝ իշխան կողմանց Կէիղ՚այ։ 19Եւ զհետ նորա կալաւ Ազուր որդի Յեսու, իշխան Մասփեայ, չա՛փ երկրորդ պարսպին, որ ելանէր եւ խառնէր յանկիւնս աշտարակին։ 20Եւ զհետ նորա կալաւ Բարուք որդի Զաբու, չա՛փ երկրորդ յանկիւնէն մինչեւ ՚ի դուռն Բեթեղ՚իասուբ, ուր կայր քահանայն մեծ։ 21Եւ զհետ նորա կալաւ Մերամովթ որդի Ուրիայ, որդի Ակովմ. չա՛փ երկրորդ ՚ի դրանցն Բեթեղ՚իասուբ մինչեւ ՚ի սպառուած նորա։ 22Եւ զհետ նորա կալան քահանայքն Արքաքերայ. 23եւ զհետ նորա կալաւ Բենիամին եւ Ասուբ առաջի տանց իւրեանց. եւ զհետ նորա կալաւ Ազարիա որդի Մասու, որդի Անանիայ՝ մօտ առ տամբն իւրով։ 24Եւ զհետ նորա կալաւ Բանի որդի Ենգադայ չա՛փ երկրորդ ՚ի Բեթազարայ մինչեւ յանկիւնն։ 25Եւ զշրջան դարձի տեղւոյն կալաւ Փաղաք որդի Ուզայի՝ ընդդէ՛մ անկեանն. եւ զաշտարակն որ էր արտաքոյ ապարանից թագաւորին վերագոյն քան զգաւիթ բանտին. եւ զհետ նորա Փաթաւա որդի Փորոնեայ։ 26Եւ Նաթանայիմքն որ բնակեալ էին Ոփաղէոս պարտիզի դրան Ջրոյն կողմանն արեւելից. եւ աշտարակն որ արտաքոյ կողմանն։ 27Եւ զհետ նորա կալան Թեկուացիքն չա՛փ երկրորդ ընդդէմ աշտարակին մեծի, որ էր արտաքոյ մինչեւ ՚ի պարիսպն Սոփեղայ։ 28Եւ վերագոյն դրան Ձիոցն կալան քահանայքն՝ ա՛յր իւրաքանչիւր հանդէպ տանց իւրեանց։ 29Եւ զհետ նորա կալաւ Սադովկ որդի Եմեր, հանդէպ տա՛ն իւրոյ. եւ զհետ նորա կալաւ Սամեիա, որդի Սեքենիայ, որ էր պահապան արեւելից. եւ զհետ նորա կալաւ Անանիա որդի Սեղ՚եմիայ, եւ Անոն որդի Սեղ՚եփայ չա՛փ երկրորդ։ Եւ զհետ նորա կալաւ Մեսեղ՚ամ որդի Բարաքայ՝ ընդդէմ գանձու տանն իւրոյ։ 30Եւ զհետ նորա կալաւ Մեղքիա որդի Սարեփի, մինչեւ ՚ի Բեթանաթան. եւ այլ մեծատունք քաղաքին հանդէպ դրանն Մափկաթ մինչեւ յելս շրջանակին։ 31Եւ ՚ի մէջ դրանն Ջրբղխին կալան Քեղկիա, եւ մեծատունք քաղաքին։