Փիլիմոն

1

1Պաւղոս կապեալ Յիսուսի Քրիստոսի, եւ Տիմոթէոս . Փիլեմովնի՛ սիրելւոյ՝ եւ գործակցի՛ մերոյ, 2եւ Ապփեա՛յ քեռ, եւ Արքիպպեա՛յ զինուորակցի՛ մերոյ, եւ առտնին եկեղեցւոյդ։ 3Շնո՛րհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ՝ եւ ՚ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ։

4Գոհանա՛մ զԱստուծոյ իմոյ յամենայն , յիշատակեալ յաղօ՛թս իմ վասն քո, 5իբրեւ լսեմ զքո հաւատսն եւ զսէր, զոր ունիս առ Տէր Յիսուս՝ եւ առ ամենայն սուրբս. 6զի հաղորդութիւն հաւատոցն քոց՝ արգո՛յ լինիցի, գիտութեամբ ամենայն բարութեան, որ ՚ի ձե՛զ է ՚ի Քրիստոս Յիսուս։ 7Խնդութիւն յո՛յժ ընկալայ, եւ մխիթարութիւն ՚ի վերայ սիրոյն քոյ. զի գո՛ւթք սրբոց՝ քեւ՛ հանգուցեալ են ե՛ղբայր։

8Վասն որոյ բազում համարձակութիւն ունիմ ՚ի Քրիստոս, հրաման տա՛լ քեզ զարժանն 9վասն սիրոյ. մանաւանդ թէ աղաչե՛մ իսկ այնպիսի լինել՝ որպէս եւ Պաւղոս ծերացեալ, արդ՝ եւ կապեա՛լ եւս Յիսուսի Քրիստոսի։ 10Աղաչեմ զքեզ վասն որդւոյ իմոյ՝ զոր ծնա՛յ ՚ի կապանս իմ, զՈնեսիմոս. 11որ երբեմն անպիտա՛ն էր քեզ. բայց արդ՝ քեզ եւ ինձ պիտանի՛. 12զոր յղեցի առ քեզ. եւ դու՝ զդա՛ ընկալջիր, այսինքն է՝ զի՛մ աղիս։ 13Զոր կամէի առ իս արգելուլ, զի ընդ քո՛ ունիցի ինձ սպաս ՚ի կապանս աւետարանին։ 14Բայց առանց քո կամաց ո՛չինչ կամեցայ առնել, զի մի՛ բարիքդ քո ՚ի հարկէ լինիցին, այլ կամաւ։ 15Եւ թերեւս վասն այնորիկ մեկնեցաւ առ ժամանակ մի, զի յաւիտեա՛ն ունիցիս զդա. 16մի՛ եւս իբրեւ զծառայ, այլ ՚ի վե՛ր քան զծառայ, իբրեւ զեղբա՛յր սիրելի. եթէ ինձ այսպէս, որչափ եւս առաւել քե՛զ մարմնով՝ եւ Տերամբ։ 17Եթէ զիս քեզ հաղորդ համարիցիս, ընկա՛լ զդա իբրեւ զիս։ 18Եւ եթէ յանցեալ ինչ իցէ՝ կամ պարտիցի, զայն ի՛նձ համարեա՛ց։ 19Ես Պաւղոս գրեցի՛ իմով ձեռամբ. ես հատուցից, զի մի՛ ասիցեմ քեզ՝ թէ դու զանձն քո ինձ պարտիս։ 20Այո՛ ե՛ղբայր՝ ե՛ս քո փոխանակ եղէց ՚ի Տէր. հանգո՛ զաղիսդ իմ ՚ի Քրիստոս։ 21Յուսացեալ ՚ի հնազանդութիւնդ քո գրեցի՛ առ քեզ. քանզի գիտեմ թէ առաւե՛լ եւս քան զոր ասեմդ՝ առնիցես։ 22Միանգամայն եւ պատրաստեսջի՛ր ինձ վա՛նս. քանզի յուսամ թէ աղօթի՛ւք ձերովք շնորհեցայց ձեզ։ 23Ողջո՛յն տայ ձեզ Եպափրաս գերեկի՛ց իմ ՚ի Քրիստոս Յիսուս. 24եւ Մարկոս, եւ Արիստարքոս, եւ Դեմաս, եւ Ղուկաս՝ գործակի՛ցք իմ։ 25Շնո՛րհք Տեառն Յիսուսի ընդ ոգւոյդ ձերում։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)