Սողոմոնի Առակների գիրք

2

1Որդեակ՝ եթէ ընկալեալ զպատգամս պատուիրանի իմոյ ծածկեսցես յանձին քում. 2լուիցէ իմաստութեան ունկն քո. եւ առակեսցես զսիրտ քո ՚ի հանճար. եւ աւանդեսցես զնա որդւոյ քում ՚ի խրատ։ 3Զի եթէ զիմաստութիւն կոչեսցես ՚ի քեզ, եւ հանճարո՛յ տացես զանձն քո. 4եւ եթէ խնդրեսցես զնա իբրեւ զարծաթ ընտիր. եւ իբրեւ զգա՛նձս քննեսցես զնա։ 5Յայնժամ ՚ի մի՛տ առցես զերկեւղ Տեառն, եւ զբարութիւն Աստուծոյ գտցես։ 6Զի Տէ՛ր տայ զիմաստութիւն. եւ յերեսաց նորա գիտութիւն եւ հանճար։ 7Գանձէ՛ ուղղոց զփրկութիւն. վերակացո՛ւ լինի գնացից նոցա։ 8Պահել զճանապարհս իրաւանց. եւ զճանապարհս երկիւղածաց իւրոց ամրացուսցէ։ 9Յայնժամ ՚ի մի՛տ առցես զարդարութիւն եւ զիրաւունս. եւ ուղղեսցես զամենայն շաւիղս բարութեան։ 10Զի եթէ եկեսցէ իմաստութիւն ՚ի միտս քո. եւ զհանճար անձին քում ՛ համարեսցիս լինել։ 11Խորհուրդք բարեաց զգուշասցին զքեւ՝ եւ միտք սուրբք պահեսցե՛ն զքեզ։ 12Զի ապրեցուսցես զքեզ ՚ի ճանապարհէ չարէ, եւ յառնէ որ խօսիցի եւ ո՛չ ինչ հաւատարիմս։ 13Ո՛հ որոց թողեալ իցէ զճանապարհս ուղիղս՝ գնա՛լ ՚ի ճանապարհս խաւարինս։ 14Որ ուրա՛խ լինիցին ընդ չարիս, եւ խնդայցեն ընդ խոտորումն չարութեան։ 15Որոց թեւր իցեն ճանապարհք իւրեանց, եւ կամակոր շաւիղք նոցա։ 16Հեռի՛ առնել զքեզ յուղիղ ճանապարհէ, եւ օտարացուցանել յարդար խորհրդոց։ Որդեա՛կ իմ, մի՛ հասցեն քեզ խորհուրդք չարք, 17որոց թողեալ իցէ զուսումն մանկութեան. 18եւ մոռացեալ զուխտն աստուածեղէն։ Զի եդ մերձ ՚ի մահ զտուն իւր, եւ մօտ ՚ի դժոխս՝ ընդ երկրածինս զշաւիղս իւր։ 19Ամենեքեան որ գնան ընդ նոսա՝ ո՛չ դարձցին. այլ եւ ՚ի զղջումն եւս եկեսցեն։ Եւ ո՛չ ժամանեսցեն ՚ի ճանապարհս ուղիղս. եւ ո՛չ հասցեն ՚ի տարեկանս կենդանութեան։ 20Զի եթէ գնացեալ էր ՚ի ճանապարհս բարիս, գտանէին արդեւք զշաւիղս արդարութեան զդիւրինս։ Քաղցրացեալք եղիցին բնակիչք երկրի. անմե՛ղք մնասցեն ՚ի նմա։ 21Զի ուղիղք բնակեսցեն յերկրի. եւ անարատք մնասցեն ՚ի նմա։ 22Ճանապարհք ամպարշտաց կորիցե՛ն յերկրէ. եւ անօրէնք մերժեսցին ՚ի նմանէ։

Գրաբար, 1805 · HYGRB1805