Սողոմոնի Առակների գիրք
5
1Որդեակ՝ իմոյ իմաստութեան անսա՛, եւ իմոց բանից մատո՛ զունկն քո. 2զի պահեսցես զխորհուրդս բարեաց. զիմաստութիւն շրթանց իմոց պատուիրեմ քեզ։ Մի՛ հայիր ընդ կին չար. 3զի մեղր կաթէ ՚ի շրթանց կնոջ պոռնկի, որ առ ժամանակ մի պարարէ՛ զքիմս քո. 4բայց յետոյ դառնագո՛յն եւս գտանի քան զլեղի. եւ սրեալ առաւե՛լ քան զսո՛ւր երկսայրի։ 5Զի ոտք անզգամի իջուցանեն զմերձաւորս նորա մահո՛ւ հանդերձ ՚ի դժոխս. 6եւ հետք նորա չե՛ն հաստատուն։ Զի ՚ի ճանապարհս կենաց ո՛չ գնան. զե՛ղխ են ճանապարհք նորա՝ եւ ո՛չ յայտնիք։ 7Արդ որդեակ՝ լո՛ւր ինձ. եւ մի՛ ապախտ առներ զբանս իմ։ 8Հեռի՛ արա ՚ի նմանէ զճանապարհս քո. եւ մի՛ մերձենար ՚ի դրունս տանց նորա։ 9Զի մի՛ մատնեսցես օտարաց զկեանս քո, եւ զստացուածս քո անողորմից։ 10Զի մի՛ լցցին օտարք ՚ի զօրութենէ քումմէ. եւ մի՛ վաստակք քո ՚ի տունս այլո՛ց մտանիցեն։ 11Եւ զղջասցի՛ս յետոյ յորժամ մաշիցին անդամք մարմնոյ քոյ. 12եւ ասիցես՝ թէ զիա՞րդ ատեցի զխրատ. եւ ՚ի յանդիմանութեանց խոտորեցաւ սիրտ իմ։ 13Ո՛չ լսէի ձայնի խրատտուի իմոյ, եւ ուսուցչի իմոյ ո՛չ մատուցանէի զունկն իմ։ 14Սակաւիկ մեւս եւս եւ եղեալ էի ՚ի մէջ ամենայն չարեաց, ՚ի մէջ եկեղեցւոյ՝ եւ ժողովրդեան։ 15Ա՛րբ ջուր ՚ի քո՛ց ամանոց, եւ ՚ի քոց ջրհորոց աղբիւրաց։ 16Բղխեսցեն քեզ ջուրք քո ՚ի քումմէ աղբիւրէ, եւ ՚ի քո՛ հրապարակս գնասցեն ջուրք քո։ 17Եղիցին քե՛զ միայնոյ լինել, եւ մի՛ ոք օտար հաղորդեսցէ քեզ։ 18Աղբեւր ջրոյ քոյ եղիցի քե՛զ առանձին. եւ ուրա՛խ լինիջիր ընդ կնոջ մանկութեան քոյ։ 19Ե՛ղն սիրոյ՝ եւ յաւանակ քոց շնորհաց խօսեսցի ընդ քեզ. եւ ՚ի քո իմաստութիւն համարեսցի եւ ընդ քեզ եղիցի յամենայն ժամ. զի եթէ զնորա սիրովն գնայցես՝ բազմապատի՛կ եղիցես։ 20Մի՛ յաճախեր առ օտարս. եւ մի՛ փարիր ՚ի գիրկս՝ որ ո՛չ քո իցեն։ 21Զի առաջի աչացն Աստուծոյ են ճանապարհք առն. եւ յամենայն շաւիղս նորա դիտէ՛։ 22Անօրէնութիւնք որսան զայր, եւ ՚ի տոռունս մեղաց իւրոց շաղի իւրաքանչի՛ւր ոք։ 23Մեռանի նա ընդ անխրա՛տս՝ վասն անխրատութեան. եւ ՚ի բազմութենէ կենաց իւրոց զրկեցաւ. եւ կորեաւ վասն անզգամութեան։