Սողոմոնի Առակների գիրք
7
1Որդեակ՝ պահեա՛ զբանս իմ, եւ զպատուիրանս իմ ծածկեա՛ յանձին քում։ Որդեակ՝ պատուեա՛ զՏէր՝ եւ զօրացիր, եւ բա՛ց ՚ի նմանէ յայլ ումեքէ մի՛ երկնչիր։ 2Որդեակ՝ պահեա՛ զպատուիրանս իմ եւ կեցցես. եւ զբանս իմ իբրեւ զբի՛բ աչաց։ 3Յե՛ռ զնոսա ընդ մատունս քո. եւ գրեա՛ յընդարձակութիւն սրտի քոյ։ 4Ասա՛ զիմաստութիւն քո՛յր քեզ լինել, եւ զհանճա՛ր արա քեզ ծանօթ. 5զի պահեսցէ զքեզ ՚ի կնոջէ օտարէ եւ ՚ի չարէ։ Յորժամ բանիւք զքեզ ՚ի պատրանս արկանիցէ. 6՚ի պատուհանից տան իւրոյ ՚ի հրապարակս կարկառեալ։ 7Զոր տեսանիցէ յանմիտ մանկանց, զպակասամիտս յերիտասարդաց. 8որ անցանիցեն ընդ հրապարակս առ ակա՛մբ գնացից տան նորա. 9եւ խօսիցի ընդ խաւար երեկոյին. յորժամ դադարեալ ՚ի մթոց գիշերոյն իցեն։ 10Եւ կինն ընդ առա՛ջ լինի նմա պոռնկութեան կերպարանօք, որ յիմարեցուցանէ զմիտս երիտասարդաց՝ որ արբեալ եւ պակշոտեալ։ 11Եւ ՚ի տան ո՛չ դադարեն ոտք նորա. 12Ժամանա՛կ ինչ արտաքոյ յածի եւ ժամանակ ինչ ընդ հրապարակս առ ամենայն անկեան դարանակալ լինի։ 13Ապա բուռն հարեալ համբուրեա՛ց զնա, եւ լրբենի երեսօք ասէ ցնա. 14Ուխտք խաղաղութեան են ինձ. այսօր հատուցանե՛մ զաղօթս իմ։ 15Սմին իրի իսկ ելի ընդ առաջ քո. ցանկացեալ երեսաց քոց գտի զքեզ։ 16Երիզապատ պնդեցի զգահոյս իմ։ Պաստառալի՛ր Եգիպտացւովք զարդարեցի։ 17Քրքմացա՛ն պատրաստեցի զանկողինս իմ. եւ զտուն իմ կինամոմով խնկեցի։ 18Ե՛կ եւ վայելեսցուք սիրով մինչեւ ցառաւօտն. ե՛կ եւ խաղասցուք ցանկութեամբ։ 19Զի ո՛չ է այր իմ ՚ի տան. այլ գնացեալ է ճանապարհ հեռի։ 20Զքսակն արծաթոյ ՚ի ձեռին իւրում առեալ, յետ բազում ժամանակաց՝ թէ՛ ուրեք գայցէ ՚ի տուն։ 21Եւ մոլորեցո՛յց զնա բազում բանիւք, եւ խեղդիւք շրթանց իւրոց վարանեա՛ց զնա։ 22Եւ նա գնա՛ց զկնի նորա յիմարեալ՝ իբրեւ արջառ ՚ի սպանումն, եւ իբրեւ զշուն տոռամբ. 23կամ իբրեւ զեղջիւրու հարեալ նետիւ ընդ լերդակողմն. եւ փութայ իբրեւ զհաւ ՚ի ծաւղակս, եւ ո՛չ գիտէ թէ զոգին հալածական տանի։ 24Արդ որդեակ՝ լո՛ւր ինձ. եւ անսա՛ բանից բերանոյ իմոյ։ 25Մի՛ խոտորեսցի սիրտ քո ՚ի ճանապարհս նորա, եւ մի՛ մոլորիցիս ՚ի շաւիղս նորա։ 26Զի զբազո՛ւմս տապաստ արկեալ է նորա խոցոտելով, եւ անթիւ են սպանեալք ՚ի նմանէ։ 27Ճանապարհք դժոխո՛ց են տուն նորա. որ իջուցանեն ՚ի շտեմարանս մահու։
Գրաբար, 1805 · HYGRB1805