Սաղմոսներ

1

Սաղմոս ՚ի Դաւիթ. Ա։ 1:1: Երանեալ է այր որ ո՛չ գնաց ՚ի խորհուրդս ամպարշտաց, ՚ի ճանապարհի մեղաւորաց նա ո՛չ եկաց, եւ յաթոռս ժանտից նա ո՛չ նստաւ։

Սաղմոս ՚ի Դաւիթ. Ա։

1Երանեալ է այր որ ո՛չ գնաց ՚ի խորհուրդս ամպարշտաց, ՚ի ճանապարհի մեղաւորաց նա ո՛չ եկաց, եւ յաթոռս ժանտից նա ո՛չ նստաւ։ 2Այլ յօրէ՛նս Տեառն են կամք նորա, եւ յօրէնս նորա խորհեսցի նա ՚ի տուէ եւ ՚ի գիշերի. 3Եւ եղիցի նա որպէս ծա՛ռ որ տնկեալ է ՚ի գնացս ջուրց։ Որ զպտուղ իւր ՚ի ժամու տացէ, եւ տերեւ նորա մի՛ թափեսցի. եւ զամենայն զոր ինչ արասցէ յաջողեսցի՛ նմա։ 4Ո՛չ այսպէս են ամպարիշտք, եւ ո՛չ այսպէս. այլ որպէս հողմ զփոշի, զոր հոսէ՛ ՚ի վերայ երեսաց երկրի։ 5Վասն այսորիկ ո՛չ յարիցեն ամպարիշտք ՚ի , եւ ո՛չ մեղաւորք ՚ի խորհուրդս արդարոց։ 6Քանզի ճանաչէ՛ Տէր զճանապարհս արդարոց, ճանապարհք ամպարշտաց կորիցեն։ Տունք. զ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)