Սաղմոսներ

111

Ալէլուիա. ՚ի վերայ ապաշխարութեան, Անգեայ եւ Զաքարիայ. ՃԺԱ։

Ալէլուիա. ՚ի վերայ ապաշխարութեան, Անգեայ եւ Զաքարիայ. ՃԺԱ։ [946]

1Երանեալ է այր որ երկնչի ՚ի Տեառնէ, զի զպատուիրանս նորա նա՛ կամի յոյժ։ 2Հզօր եղիցի յերկրի զաւակ նորա, եւ ազգ ուղղոց օրհնեսցի՛։ 3 եւ մեծութիւն են ՚ի տան նորա, արդարութիւն նորա մնա՛յ յաւիտեանս յաւիտենից։ 4Ծագեաց ՚ի խաւարի լո՛յս ուղղոց, ողորմած գթա՛ծ եւ արդար է Տէր։ 5Քաղցր այր ողորմի՛ եւ տայ փոխ, յօրինէ՛ զբան իւր ՚ի դատաստանի, 6զի յաւիտեան նա մի՛ սասանեսցի։ 7Յիշատակ յաւիտենի՛ց եղիցի արդար, ՚ի համբաւէ չարէ նա մի՛ երկիցէ։ Պատրաստ է սիրտ նորա յուսալ առ ։ 8Հաստատեալ է սիրտ նորա եւ նա մի՛ երկիցէ, մինչեւ տեսցէ ՚ի թշնամիս իւր։ 9Սփռեաց եւ ե՛տ աղքատաց. արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ եղջեւր նորա բա՛րձր եղիցի փառօք։ 10Մեղաւորն տեսցէ՛ եւ բարկասցի, զատամունս իւր կրճտեսցէ՛ եւ հալեսցի, եւ ցանկութիւն մեղաւորաց կորիցէ։ Տունք. ժ։

Գրաբար, 1805 · HYGRB1805