Սաղմոսներ
115
10Հաւատացի զոր եւ խօսեցայ, եւ ես խոնարհ եղէ յոյժ։ 11Ես ասացի ՚ի զարմանալ իմում, թէ ամենայն մարդ սուտ է։ 12Զի՞նչ տաց տրիտո՛ւր Տեառն, ընդ ամենայնի զոր եւ ե՛տ ինձ։ 13Բաժակ փրկութեան ընկալայց, եւ զանուն Տեառն կարդացից։ 14Զաղօթս իմ Տեառն տաց՝ առաջի ամենայն ժողովրդեա՛ն նորա։ 15Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց իւրոց. 16ո՛ Տէր ես ծառայ քո եմ, ծառայ եւ որդի աղախնոյ քոյ։ 17Հատե՛ր զկապանս իմ, քեզ մատուցից պատարագ օրհնութեան, եւ զանուն Տեառն կարդացից։ 18Զաղօթս իմ Տեառն տաց առաջի ամենայն ժողովրդեա՛ն նորա, 19՚ի գաւիթս տան Տեառն, եւ ՚ի մէջ քո Երուսաղէմ։ Տունք. ը։