Սաղմոսներ

12

՚Ի կատարած. Սաղմոս ՚ի Դաւիթ. ԺԲ։

1Մինչեւ յե՞րբ Տէր մոռանաս զիս ՚ի սպառ, մինչեւ յե՞րբ դարձուցանես զերեսս քո յինէն։ 2Մինչեւ յե՞րբ դնեմ զխորհուրդս յանձն իմ, եւ ցաւք սրտի իմոյ զաւուրս։ 3Մինչեւ յե՞րբ բարձրանայ թշնամին ՚ի վերայ իմ. 4նայեա՛ եւ լո՛ւր ինձ Տէր իմ։ Լո՛յս տուր Տէր աչաց իմոց, զի մի՛ երբէք ննջեցից ՚ի մահ։ 5Մի՛ ասասցէ թշնամին իմ թէ յաղթեցի նմա, կամ նեղիչք իմ ցնծասցեն թէ ես սասանեցայց։ 6Ես յողորմութիւնս քո Տէր յուսացայ, ցնծացա՛ւ սիրտ իմ ՚ի փրկութեան քում. օրհնեցից զՏէր զԲարերարդ իմ։ Տունք. զ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)