Սաղմոսներ

123

Օրհնութիւնք Աշտիճանաց. ՃԻԳ։

1Եթէ ո՛չ Տէր է՛ր առ մեզ, ասաց . 2Եթէ ո՛չ Տէր էր առ մեզ։ Ընդ յառնել մարդկան ՚ի վերայ մեր, 3կենդանւոյն կամեցան կլանել զմեզ։ Բարկանալ սրտմտութեամբ նոցա ՚ի վերայ մեր. 4ապա եւ ջո՛ւրք ուրեմն ընկլուզանէին զմեզ։ 5Ընդ ուղխս անցին անձինք մեր, անցին անձինք մեր ընդ ջուրս անդադարս։ 6Օրհնեալ է Տէր, որ ո՛չ ետ զմեզ ՚ի յորս ատամանց նոցա։ 7Անձինք մեր ապրեցա՛ն որպէս ճնճղուկ, յորոգայթէ որսողաց։ Որոգայթք նոցա փշրեցան, եւ մեք ապրեցաք։ 8Օգնութիւն է մեզ յանուանէ Տեառն, որ արար զերկինս եւ զերկիր։ Տունք. ը։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)