Սաղմոսներ

129

Օրհնութիւնք Աշտիճանաց. ՃԻԹ։

1՚Ի խորոց կարդացի առ քեզ Տէր, 2Տէր լո՛ւր ձայնի իմում։ Եղիցին ակա՛նջք քո, լսել զձայն աղօթից իմոց։ 3Թէ զանօրէնութիւնս իմ պահես Տէր Տէր, ո՛ կարէ կալ առաջի քո. 4զի ՚ի քէն է քաւութիւն։ Վասն անուան քոյ համբերի Տէր, 5համբե՛ր անձն իմ բանի քում, յուսացաւ անձն իմ ՚ի Տէր։ 6՚Ի պահէ առաւօտու մինչեւ ցերեկոյ, ՚ի պահու առաւօտու 7յուսացաւ ՚ի Տէր։ ՚Ի Տեառնէ՛ է ողորմութիւն եւ բազում ՚ի նմանէ է փրկութիւն. 8եւ նա փրկէ զԻսրայէլ յամենայն նեղութեանց նորա։ Տունք. զ։

Գրաբար, 1805 · HYGRB1805