Սաղմոսներ

131

Օրհնութիւնք Աշտիճանաց. ՃԼԱ։

1Յիշեա՛ Տէր զԴաւիթ, եւ զամենայն հեզութիւն նորա։ 2Որպէս երդուաւ Տեառն, եւ ուխտեաց Աստուծոյ Յակոբայ։ 3Եթէ ո՛չ մտից ՚ի յարկս տան իմոյ, եթէ ելից յանկողինս մահճա՛ց իմոց։ 4Թէ՛ տաց աչաց իմոց, կամ նի՛նջ արտեւանաց իմոց, 5կամ հանգիստ իրանաց իմոց. մինչեւ գտից զտեղի՛ յարկի Տեառն Աստուծոյ Յակովբայ։ 6Ահա՝ լուա՛ք զնմանէ յԵփրաթայ, եւ գտաք զնա ՚ի դա՛շտս մայրեաց։ 7Մտցո՛ւք ՚ի յարկս նորա, երկի՛ր պագցուք ՚ի տեղւոջ ուր կացեալ են ոտք նորա։ 8Արի՛ Տէր ՚ի հանգիստ քո, դու եւ կտակարանք սրբութեան քոյ։ 9Երիցունք քո զգեցցին զարդարութիւն, եւ սուրբք քո ցնծալո՛վ ցնծասցեն։ 10Վասն Դաւթի սիրելւոյ քոյ, մի՛ դարձուցաներ զերեսս քո յօծելոյ քումմէ։ 11Երդուաւ Տէր Դաւթի ճշմարտութեամբ եւ ո՛չ ստեաց նմա. ՚Ի պտղոյ որովայնէ քումմէ նստուցից յաթոռ քո։ 12Թէ պահեսցեն որդիք քո զօրէնս իմ, եւ զվկայութիւնս իմ զոր ուսուցից նոցա։ Որդիք նոցա նստցին յաւիտեանս յաւիտենից յաթոռ քո։ 13Հաճեցաւ Տէր ընդ Սիովն, եւ ընտրեաց բնակի՛լ ՚ի նմա. 14ասէ. Ա՛յս է հանգիստ իմ յաւիտեանս յաւիտենից, ՚ի սմա բնակեցայ զի հաճեցայ ընդ սա։ 15Զորս սորա՝ օրհնելով օրհնեցից, եւ զաղքատս սորա լցուցի՛ց հացիւ։ 16Քահանայից սորա զգեցուցից զփրկութիւն, եւ սուրբք սորա ցնծալո՛վ ցնծասցեն։ 17Անդ ծագեցից զեղջեւր ՚ի , պատրաստ արարից զճրա՛գ օծելոյ իմոյ։ 18Թշնամեա՛ց նորա զգեցուցից զամօթ, այլ ՚ի վերայ նորա ծաղկեսցէ սրբութիւն իմ։ Տունք. ժէ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)