Սաղմոսներ

136

՚Ի Դաւիթ. ՚ի ձեռն Երեմիայի. աննշա՛ն յԵբրայեցւոցն. ՃԼԶ։

՚Ի Դաւիթ. ՚ի ձեռն Երեմիայի. աննշա՛ն յԵբրայեցւոցն. ՃԼԶ։ [1136]

1՚Ի գե՛տս Բաբելացւոց, անդ նստէաք եւ լայաք. որպէս յիշեցաք մեք անդ զՍիովն։ 2՚Ի մէջ ուռեաց նոցա կախեցա՛ք զկտակարանս մեր։ 3Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրհնութեան, գերեվարք մեր ստիպէին զմեզ եւ ասէին. Օրհնեցէ՛ք մեզ յօրհնութենէն Սիոնի։ 4Իսկ՝ զիա՞րդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն յերկիր օտար։ 5Եթէ մոռացայց զքեզ , մոռասցի՛ զիս աջ իմ։ 6Կցեսցի լեզու իմ ՚ի քիմս իմ թէ ո՛չ յիշեցից զքեզ, թէ ո՛չ նախ նուագեցից զքեզ Երուսաղէմ, սկի՛զբն ուրախութեան իմոյ։ 7Յիշեա՛ Տէր զորդիսն Եդովմայ՝ յաւուրս Երուսաղեմի։ Ոյք ասէին. Քակեցէ՛ք քակեցէ՛ք, մինչեւ ՚ի հիմն հասուցէ՛ք։ 8Դուստր Բաբելացւոց թշուառական, երանի՛ որ հատոյց զհատուցումն քո զոր դու մեզ հատուցեր։ 9Երանի՛ որ կալաւ զմանկունս քո, եւ հար զքարի։ Տունք. ժ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)