Սաղմոսներ
137
Սաղմոս ՚ի Դաւիթ. ՃԼԷ։
1Խոստովա՛ն եղէց քեզ Տէր բոլորով սրտիւ իմով, առաջի հրեշտակաց սաղմո՛ս ասացից քեզ։ Զի լուար զբանս բերանոյ իմոյ, 2երկիր պագից ՚ի տաճար սուրբ քո, եւ խոստովան եղէց անուան քում վասն ողորմութեան եւ ճշմարտութեան քոյ։ Մեծ արարեր յամենայնի զանուն սուրբ քո. 3յորում աւուր կարդամ առ քեզ վաղվաղակի լո՛ւր ինձ, եւ բազում արասցես զօրութիւնս յանձն իմ։ 4Խոստովան եղիցին առ քեզ Տէր ամենայն թագաւորք երկրի, զի լուան զբանս բերանոյ քոյ, 5եւ օրհնեսցեն զճանապարհս քո։ Մեծ են փառք Տեառն, 6բարձր է Տէր՝ զխոնարհս տեսանէ, զբարձունս ՚ի հեռաստանէ ճանաչէ։ 7Թէ գնացից ես ՚ի մէջ նեղութեանց, կեցուսցես զիս ՚ի բարկութենէ թշնամւոյն։ Ձգեցեր զձեռն քո եւ փրկեաց աջ քո, 8եւ Տէր հատուսցէ ընդ իմ։ Տէր ողորմութիւն քո յաւիտեան, զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ։ Տունք. ը։ Գոբղայս. խդ։
Գրաբար, 1805 · HYGRB1805