Սաղմոսներ

14

՚Ի կատարած. Սաղմոս ՚ի Դաւիթ. ԺԴ։

1Տէր ո՞վ կացցէ ՚ի խորանի քում, կամ ո՞վ բնակեսցէ ՚ի լեառն սուրբ քո։ 2Որ գնայ անբի՛ծ գործէ զարդարութիւն, խօսի զճշմարտութիւն ՚ի սրտի իւրում։ 3Որ ո՛չ նենգաւորեաց լեզուաւ իւրով, եւ չար ընկերի իւրում նա ո՛չ արար։ Նախատինս ՚ի մերձաւորաց նա ո՛չ առնու. 4արհամարհեալ է առաջի նորա չարագործն։ Զերկիւղածս Տեառն փառաւոր առնէ. երդնու ընկերի իւրում եւ ո՛չ ստէ։ 5Զարծաթ իւր ՚ի վարձու ո՛չ տայ, կաշառ ՚ի վերայ իրաւանց ո՛չ առնու. որ զայս արասցէ՝ նա մի՛ սասանեսցի յաւիտեան։ Տունք. զ։

Գրաբար, 1805 · HYGRB1805