Սաղմոսներ
140
Սաղմոս ՚ի Դաւիթ. ՃԽ։
1Տէր կարդացի առ քեզ եւ լո՛ւր ինձ, նայեա՛ց ՚ի ձայն աղօթից իմոց ՚ի կարդալ իմում առ քեզ։ 2Ուղի՛ղ եղիցին աղօթք իմ որպէս խունկ առաջի քո Տէր. համբարձումն ձեռաց իմոց պատարագ երեկոյի։ 3Դի՛ր Տէր պահապան բերանոյ իմոյ. եւ զդուռն ամուր շրթանց իմոց, 4եւ մի՛ խոտորեսցի սիրտ իմ բանիւք չարութեան։ Պատճառել զպատճառս մեղաց ընդ մարդս որ գործեն զանօրէնութիւն. ո՛չ եղէց կցորդ ընտրելոց նոցա։ 5Խրատեսցէ զիս արդարն ողորմութեամբ՝ ակն յանդիմա՛ն արասցէ զիս, եւղ մեղաւորի մի՛ օծցէ զգլուխ իմ, 6եւ աղօթք իմ ըստ կամաց նորա։ Ընկլան մերձ առ վիմին դատաւորք նոցա. 7լուիցեն զբանս իմ զի քաղցունք են։ Որպէս թանձրութիւն հողոյ զի սփռեալ է ՚ի վերայ երկրի. 8ցրուեսցին ոսկերք նոցա մերձ ՚ի դժոխս։ Առ քեզ Տէր Տէր են աչք իմ, ՚ի քեզ յուսացայ մի՛ հաներ զհոգի յինէն։ 9Պահեա՛ զիս յորոգայթէ որ թաքուցաւ ինձ, ՚ի գայթագղութենէ ոյք գործեն զանօրէնութիւն։ 10Անկցին ՚ի ցա՛նցս նորա մեղաւորք, միայն եմ ես մինչեւ ուր անցից։ Տունք. ժ։
Գրաբար, 1805 · HYGRB1805