Սաղմոսներ
141
2Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայնիւ իմով զՏէր աղաչեցի։ 3Սփռեմ առաջի Տեառն զաղօթս իմ, եւ զնեղութիւնս իմ առաջի նորա պատմեցից։ 4՚Ի նուաղե՛լ յինէն հոգւոյ իմոյ, դու Տէր ծանեար զշաւիղս իմ, ՚ի ճանապարհ յոր եւ գնայի թաքուցաւ ինձ որոգայթ։ 5Հայէի յաջմէ եւ տեսանէի, եւ ո՛չ ոք էր որ ճանաչէր զիս. կորեաւ յինէն փախուստ իմ, եւ ո՛չ ոք էր որ խնդրէր զանձն իմ։ 6Աղաղակեցի առ քեզ Տէր եւ ասացի. Դո՛ւ ես յոյս եւ բաժին իմ յերկիր կենդանեաց։ 7Նայեա՛ Տէր յաղօթս իմ զի ես խոնարհ եղէ յոյժ. ապրեցո՛ զիս ՚ի հալածչաց իմոց զի հզօր եղեն քան զիս։ 8Տէր հա՛ն ՚ի բանտէ զանձն իմ, գոհանամ զանուանէ քումմէ։ Ինձ սպասեն արդարք քո մինչեւ հատուսցես ինձ։ Տունք. ը։ Գոբղայս. ծդ։
Գրաբար, 1805 · HYGRB1805