Սաղմոսներ

142

Սաղմոս ՚ի Դաւիթ, ՚ի ժամանակի զի հալածեաց զնա Աբիսողոմ որդի նորա. ՃԽԲ։

1Տէր լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ քով։ Լո՛ւր արդարութեամբ քով, 2եւ մի՛ մտաներ ոսոխ ընդ ծառայի քոյ, զի ո՛չ արդարանայ առաջի քո ամենայն մսեղի։ 3Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ. 4նստոյց զիս ՚ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից։ Ձանձրացաւ յիս իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս։ 5Յիշեցի զաւուրսն զառաջինս, խօսեցայ յամենայն ՚ի գործս քո. յարարածս ձեռաց քոց խորհեցայ, 6եւ համբարձի առ քեզ զձեռս իմ։ Անձն իմ որպէս զերկիր ծարաւի՛ է առ քեզ. 7վաղվաղակի լո՛ւր ինձ Տէր զի նուաղեա՛ց յինէն հոգի իմ։ Մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն, նմանիցեմ այնոցիկ ոյք իջանեն ՚ի գուբ։ 8Լսելի՛ արա ինձ առաւօտուց զողորմութիւնս քո, զի ես ՚ի քեզ Տէր յուսացայ։ Ցո՛յց ինձ ճանապարհ յոր գնացից, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ։ 9Փրկեա՛ զիս ՚ի թշնամեաց իմոց Տէր, զի զքեզ ապաւէն ինձ արարի։ Ուսո՛ ինձ առնել զկամս քո, զի դու ես իմ։ 10Հոգի քո առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ։ Վասն անուան քո Տէր կեցուսցես զիս արդարութեամբ քով, 11հանցես ՚ի նեղութենէ զանձն իմ։ Ողորմութեամբ քով սատակեսցես զթշնամիս իմ. 12կորուսցես զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ քո եմ։ Տունք. ժգ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)