Սաղմոսներ

143

՚Ի Դաւիթ. առ Գողիադ. ՃԽԳ։

1Օրհնեալ Տէր Աստուա՛ծ իմ, որ ուսոյց զձեռս իմ ՚ի , եւ զմատո՛ւնս իմ ՚ի ճակատամարտ։ 2Ողորմութիւն իմ եւ ապաւէն իմ, օգնակա՛ն իմ եւ փրկիչ իմ. ապաւէն իմ, եւ ես յուսամ ՚ի նա։ Ո հնազանդ առնէ զժողովուրդս ընդ ինեւ. 3Տէր՝ ո՞ է մարդ զի յայտնեցար նմա, կամ որդի մարդոյ թէ համարիս ինչ զնա։ 4Մարդ նանրութեան նմանեաց, եւ աւուրք նորա որպէս հովանի՛ անցին։ 5Տէր խոնարհեցո՛ զերկինս եւ է՛ջ, մերձեա՛ց ՚ի լերինս՝ եւ ծխեսցին։ 6Փայլատակեա՛ զփայլատակունս քո եւ խռովեա՛ զնոսա, առաքեա՛ զնետս քո եւ ցրուեա՛ զնոսա։ 7Առաքեա՛ զձեռն քո ՚ի բարձանց եւ փրկեա՛ զիս ՚ի ջուրց բազմաց, եւ ՚ի ձեռաց որդւոց օտարաց։ 8Որոց բերանք իւրեանց խօսեցան զնանրութիւն, եւ աջ նոցա ա՛ջ է մեղաց։ 9՝ յօրհնութիւն նոր օրհնեցից զքեզ, տասնաղեա՛ւ սաղմոսարանաւ սաղմոս ասացից քեզ։ 10Ո՛ տացէ զփրկութիւն թագաւորաց մերոց, որ փրկելո՛ցն իցէ զԴաւիթ ծառայ իւր։ ՚Ի սրո՛յ չարէ փրկեա՛ զիս՝ եւ ապրեցո՛ զիս, 11եւ ՚ի ձեռաց որդւոց օտարաց։ Որոց բերանք իւրեանց խօսեցան զնանրութիւն, եւ աջ նոցա ա՛ջ է մեղաց։ 12Որոց ուստերք իւրեանց որպէս նորատունկ, հաստատուն են ՚ի մանկութենէ իւրեանց. դստերք նոցա զարդարեալ եւ պաճուճեալ ՚ի նմանութիւն տաճարի։ 13Շտեմարանք նոցա լի՛ են եւ բղխեն ՚ի միմեանս, խաշինք նոցա բազմածինք են եւ բազմանան ՚ի գնացս իւրեանց, 14եւ ա՛նդք նոցա պարարտք են։ Ո՛չ գոյ խրամատութիւն ցանկոյ նոցա, եւ ո՛չ աղաղակ ՚ի հրապարակս նոցա։ 15Արդ երանեցից ժողովրդեան որոց այս այսպէս է. նա՝ երանի՛ ժողովրդեան որոյ Տէր Աստուած է նոցա։ Տունք. ժզ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)