Սաղմոսներ
15
Սաղմոս Յարձանագիր ՚ի Դաւիթ. ԺԵ։
1Պահեա՛ զիս Աստուած զի ես ՚ի քեզ յուսացայ. 2ասացի Տեառն. Տէր ես դու, եւ բարիք իմ ինձ ՚ի քէն են։ 3Սրբոց քոց որ են յերկրի քում. սքանչելի՛ արարեր զամենայն կամս իմ ՚ի նոսա։ 4Յաճախեցին հիւանդութիւնք նոցա. յետ այսորիկ ապա՛ վաղվաղեցին։ Ո՛չ ժողովեցայց ՚ի ժողովս նոցա յարեանց, եւ ո՛չ յիշեցից զանուանս նոցա ՚ի շրթունս իմ։ 5Տէր է բաժին ժառանգութեան իմոյ եւ բաժակի իմոյ. դո՛ւ ես որ այսրէն դարձուցանես զժառանգութիւն իմ յիս։ 6Վիճակք ելին ինձ ընդ ընտիրս, եւ ժառանգութիւն իմ հաճոյ եղեւ ինձ։ 7Օրհնեցից զՏէր որ իմաստո՛ւն արար զիս, մինչ ՚ի գիշերի եւս խրատէին զիս երիկամունք իմ։ 8Յառաջագոյն տեսանէի զՏէր առաջի իմ յամենայն ժամ, զի է ընդ աջմէ իմմէ զի մի՛ սասանեցայց։ 9Վասն այսորիկ ուրա՛խ եղեւ սիրտ իմ, եւ ցնծացաւ լեզու իմ, եւս՝ եւ մարմին իմ բնակեսցէ յուսով։ 10Զի ո՛չ թողցես զանձն իմ ՚ի դժոխս, եւ ո՛չ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն։ Ցուցեր ինձ զճանապարհս քո կենաց, լցուցեր զիս ուրախութեամբ երեսաց քոց ՚ի քաղցրութենէ վայելչութեան աջոյ քո մինչեւ ՚ի սպառ։ Տունք. ժա։
Գրաբար, 1805 · HYGRB1805